Jump to content

«Պերլին» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Չ 12 տարբերակ: Importing from hy.wikipedia.org
Չ →‎top: մանր-մունր using AWB
Տող 1. Տող 1.
{{Անաղբիւր}}
{{անաղբյուր}}

{{ԱՀ}}
{{Արևելահայերեն|Բեռլին}}
{{Արևելահայերեն|Բեռլին}}
{{Տեղեկաքարտ Բնակավայր
{{Տեղեկաքարտ Բնակավայր

15:10, 8 Ապրիլ 2019-ի տարբերակ


Քաղաք
Պերլին
գերմաներէն՝ Berlin
Դրօշակ Զինանշան

Երկիր Գերմանիա
Ենթարկում Մայրաքաղաք
Հող Պերլին
Ներքին բաժանում Միտտե?[1], Ֆրիտրիշսհայն Քրոզպըրկ[1], Պանկով?[1], Շարլոտենբուրգ-Վիլմերսդորֆ?[1], Շպանդաու?[1], Շտեգլից Ցելենդորֆ?[1], Տեմպլսհոֆ Շյոնեբերգ?[1], Նոյկյոլն?[1], Տրեպտով Քյոպենիկ?[1], Մարցան Հելերսդորֆ?[1], Լիխտենբերգ?[1] եւ Ռայնիկենդորֆ?[1]
Բեռլինի կառավարող քաղաքագլուխ?[2] Քլաուս Վովերայթ
Օրէնսդրական մարմին Abgeordnetenhaus of Berlin?[3]
Հիմնադրուած է՝ 1244[4]
Առաջին յիշատակում 1237, 1244
Տարածութիւն 891,85 քմ²
ԲԾՄ 34±1 մեթր
Պաշտօնական լեզու գերմաներէն
Բնակչութիւն 3 755 251 մարդ (31 Դեկտեմբեր 2022)[5]
Կը գտնուի ափին Շփրե?, Großer Wannsee?, Lake Tegel?, Հաֆել?, Dahme?, Müggelsee?, Aalemannkanal?, Neukölln Ship Canal?, Luisenstadt Canal?, Teltow Canal?, Landwehr Canal?, Westhafen Canal?, Gosen Canal?, Tegeler Fließ? եւ Berlin-Spandau Ship Canal?
Ժամային գօտի UTC+1, ամառը UTC+2
Հեռախօսային ցուցանիշ 030
Փոստային ցուցանիշ 10115–14199
Շրջագայութեան պետ-համարագիր B[6]
Պարգեւներ Führerstadt? City of Design? Աստուրիայի թագուհու համաձայնության մրցանակ?
Պաշտօնական կայքէջ berlin.de/politik-verwal…

Պերլինը (գերմաներէն՝ Berlin), Գերմանիոյ մայրաքաղաքը։ Այն Գերմանիոյ ամենախոշոր քաղաքն է թէ՛ տարածքով, թէ՛ բնակչութեան քանակով։ Լոնտոնէն յետոյ, Պերլինը ԵՄ (Եւրոպական Միութիւն) երկրորդ խոշոր քաղաքն է։ Պերլինը Գերմանիոյ 16 դաշնային երկրներէն մէկն է։ Բնակչութիւնը 2010 թուականին կը կազմէր 3,440,441 մարդ։ Քաղաքը տարածուած է Շփրէ գետի ափին։

Պատմութիւնը

1200-ականներուն շուրջ, այժմեան Պերլինի տարածքի մէջ տեղակայուած էին երկու առեւտրային հաստատութւններ՝ Քէօլնը (գերմ.՝ Köln) եւ Պերլինը։ Որպես իրաւական քաղաք, հստակ տարեթիւ չկայ։ Քէօլնը որպէս քաղաք կը յիշուի դեռեւս 1237 թ., իսկ Պերլինը՝ 1244 թ․։ 1307 թուականին քաղաքները միացան մէկ վարչական միաւորի մէջ։ 1400 թուականին, Պերլինի բնակչութիւնը կը կազմէր շուրջ 8,000 մարդ։ Պերլինը եղած է Պրուսիայի մայրաքաղաքը եւ Գերմանիոյ կայսրութեան ստեղծումէն յետոյ դարձած է նաեւ այդ պետութեան մայրաքաղաքը։

Հայերը Պերլինի մէջ

Պերլինի մէջ հայերը հաստատուած են XIX դարու վերջը – XX դարու սկիզբը։ Իրենք գլխաւորապէս Պերլինի համալսարանի եւ այլ ուսումնական հաստատութիւններու ուսանողներ էին, որոնցմէ շատերը յետագային դարձած են հայ մշակոյթի եւ գիտութեան ականաւոր գործիչներ։ 1878 թ.-ին այստեղ տեղի ունեցած է Պերլինի վեհաժողովը։ Պերլինի Ռ. Շմիտթի մասնաւոր կոնսերուատորիաի մէջ եւ համալսարանի մէջ սորված է հայ մեծանուն երաժշտագետ, խմբավար եւ երգահան Կոմիտասը։ Նոյն ժամանակաշրջանին Պերլինի մէջ գործած են հայ քաղաքական կուսակցութիւններու (ՀՅԴ, Հայ սոցիալ դեմոկրատներ) խմբակներ, հիմնուած են շարք մը հասարակական ու մշակոթային կազմակերպութիւններ եւ ընկերութիւններ, 1914 թ.-ին՝ Գերմանա-հայկական ընկերութիւնը։

1920 թ.-էն Պերլինի համալսարանի հնդեւրոպական լեզուներու «ֆակուլտետ»ի մէջ կը գործէ հայկական բաժին։ Քաղաքին մէջ կայ Հայկական փողոց։

1921 թ.-ի Մարտի 15-ին Պերլինի մէջ ժողովրդական վրիժառու Սողոմոն Թեհլիրեանը գնդակահարած է Հայոց ցեղասպանութեան կազմակերպիչներէն՝ Թուրքիոյ ներքին գործերու նախարար՝ Թալեաթին. Յունիսին Պերլինի մէջ տեղի ունեցած դատավարութեան ժամանակ հայ հայրենասէրը արդարացուած է։ 1922 թ.-ի Ապրիլ 17-ին ժողովրդական վրիժառուներ՝ Արշաւիր Շիրակեանը եւ Արամ Երկանեանը, Պերլինի մէջ սպանած են երիտթուրքերու պարագլուխներէն Պեհաէթթին Շաքիրին եւ Տրապիզոնի հայերու դահիճ Սայիտ Հալիմին։ Ներկայիս Պերլինի մէջ կը բնակի 2.200 հայ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներուն Պերլինի մէջ գործած է Հայ ազգային խորհուրդը՝ Գերմանիոյ համակեդրոնացման ճամբարներու մէջ գտնուող խորհրդային բանակի հայ ռազմագերիներուն օգնելու նպատակով։

Ներկայիս Պերլինի հայ համայնքը ստեղծած է իր ընտրովի վարչութիւնը, բացած ակումբ՝ Հայ տունը։ 1985 թ. հիմնուած է Հայկական տեղեկատուութեան եւ փաստագրութեան կեդրոնը, 1979 թ-էն գործած է յանուն վտանգուած ազգերու ընկերակցութեան հայկական համագործակցութեան խմբակը։ 2010 թուականին, Գարիկի եւ Արամ Mp3-ի կողմէն, Պերլինի մէջ 32 հայերու հետ քոչարի պարած են։

Կատեգորիա:Գերմանիոյ քաղաքներ Կատեգորիա:Եւրոպական մայրաքաղաքներ

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 http://www.berlin.de/special/immobilien-und-wohnen/stadtteile/
  2. Artikel 55 (2) // https://www.berlin.de/rbmskzl/regierender-buergermeister/verfassung/artikel.41527.php — 1995.
  3. Artikel 38 (1) // https://www.berlin.de/rbmskzl/regierender-buergermeister/verfassung/artikel.41546.php — 1995.
  4. https://www.berlin.de/berlin-im-ueberblick/geschichte/die-mittelalterliche-handelsstadt/
  5. Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2022DESTATIS, 2023.
  6. http://www.europeanplates.com/information/german-city-codes.html