Jump to content

սակայն

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ սա•կայն 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Շաղկապ

  1. հակադրություն՝ բայց նշանակությամբ ◆ Հոսեց երգը… սակայն նորեն Էլ առաջվա երգը չէր էն Հովհաննես Թումանյան
  2. գործողության՝ վիճակի՝ արարքի ևն տարբերություն՝ հակասականություն՝ իսկ նշանակությամբ ◆ Իմ հայրը իմ դեմ մեղանչեց, սակայն ես ոչ ոքի դեմ չմեղանչեցի։ (Ավետիք Իսահակյան)
  3. ժխտման՝ հերքման՝ բացասման հարաբերություն՝ բայց նշանակությամբ ◆ Արզումանը ձայն տվավ, սակայն։ նա չլսեց (Ակսել Բակունց) ◆ Աչքդ բաց կանես բարձրականչ լալով, սակայն իմ կրծքին էլ չես դիպչի դու։ Հովհաննես Թումանյան
  4. զիջականություն՝ այնուամենայնիվ, բայց և այնպես նշանակությամբ ◆ Կյանքը կարճ է, գիտությունը երկար, սակայն լավ է չհրաժարվեք առիթից (Ավետիք Իսահակյան)
  5. զուգակցող հակադրական հարաբերություն՝ միևնույն ժամանակ, միաժամանակ, դրա հետ միասին, չնայած դրան նշանակությամբ ◆ Ճանապարհն ուղիղ էր, սակայն այդ ճանապարհի վրա այնքան խութ ու խոռոչ կար (Ակսել Բակունց)
  6. պայմանական հարաբերություն՝ միայն թե, այն պայմանով, որ նշանակությամբ։ ◆ Մորթեցե՛ք, լափեցե՛ք ավել, առավել, սակայն իմացե՛ք, որ ժողովրդի քնարը երբեք չի կարող ստել (Ավետիք Իսահակյան)
  7. կասկածանք՝ թերահավատություն՝ արդյոք նշանակությամբ ◆ Գնալն անհրաժեշտ է, օգնել պետք է, սակայն շա՞տ են ցանկացողները։

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. բայց, բայցևայնպես, այնուամենայնիվ, այնուհանդերձ
  2. իսկ
  3. այնուամենայնիվ, այնուհանդերձ, բայցևայնպես
  4. միայն թե
  5. արդյոք

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. և սակայն - այնուամենայնիվ, բայց և այնպես

Աղբյուրներ

[խմբագրել]