Jump to content

ձգել

Վիքիբառարան-ից

Հայերեն


Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ ձ(ը)•գել 

Բայ

  1. պրկել, ամրացնել, պնդացնել
  2. ձիգ տալով երկարացնել կամ լայնացնել ◆ Կաշին ձգել:
  3. քաշել, ձիգ տալ որոշ ուղղությամբ ◆ Ձգել դեպի պատը։
  4. ձգողական հատկությամբ՝ ուժով իրեն մոտեցնել ◆ Մագնիսը ձգում է երկաթը։
  5. քարշ տալով տանել, քարշել ◆ Եզները ձգում են սայլը։
  6. արձակել, նետել ◆ Քարը Արաքսի ափից մյուսը ձգեց:
  7. երկարացնել, երկարությամբ տարածել, ընդարձակել ◆ Պարիսպը ձգեց մինչև լեռան ստորոտը։
  8. ըստ ժամանակի երկարացնել՝ հասցնել մինչև, տևական դարձնել
  9. շպրտել, գցել ◆ Քանդեցին կամուրջը և ձգեցին գետի մեջ։
  10. տարածել, սփռել ◆ Ծառերը ստվեր են ձգում կանաչի վրա։
  11. թոթափել, իր վրայից նետել՝ գցել ◆ Զենքը ձգել ◆ Շղթաները վրայից ձգել:
  12. մեկնել, երկարել, պարզել, կարկառել ◆ Ձեռքերն առաջ ձգեց, որ բռնի։
  13. ձեռքից բաց թողնել ◆ Բաժակը ձեռքից ձգեց:
  14. մի բանի վրայով տարածել ◆ Գետի վրա գերան ձգեցին ու անցան։
  15. դուրս քաշել ◆ Թուրը ձգեց պատյանից։
  16. պատճառել, ազդել ◆ Սարսափ ձգել:
  17. կախել, կախ գցել ◆ Յափունջին ձգեց պատից։
  18. վրան գցել, վրան առնե ◆ Վերարկուն ձգեց վրան։
  19. մի բանից ձեռք քաշել՝ հրաժարվել, թողնել ◆ Ծխելը՝ խմելը ձգել:
  20. լքել, երեսի վրա թողնել ◆ Անգթորեն ձգեց կնոջն ու երեխաներին ու փախավ։
  21. մի տեղ գցել՝ դնել ◆ Բանտ ձգել:
  22. բացել, փռել, գցել ◆ Սեղան ձգել:
  23. չորս կողմը տարածել, բարձրացնել ◆ Այս ի՜նչ աղմուկ եք ձգել:
  24. հետաձգել ◆ Այսօրվա գործը վաղվան չեն ձգի:
  25. երկարաձգել, ձգձգել ◆ Շատ եք ձգում այս գործը։
  26. (արևմտհ․) թողնել, թույլ տալ ◆ Մի՛ ձգեք, որ նվազի հայրենիքեն սփյուռք հոսող կենսատու երակը։ Սիլվա Կապուտիկյան
  27. (փխբ․) իր կողմը գրավել, ուշադրությունը՝ զգացմունքը ևն իր կողմը դարձնել ◆ Հայրենիքը ձգում է նրան։
  28. (խսկց․) ծխել, քաշել

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. պրկել, ամրացնել, պընդացնել, քաշել (ժղ․), (գվռ․)՝ զլել, կքել, ձիգ տալ
  2. գցել
    1. նետել, ձգել, (արհմրհ․) շպրտել, արկանել (գվռ․) պալանդրկել, հոլտել, հոնտել, դեն գցել
    2. ձգել (արհմրհ․), (գվռ․) իցկել, թալել, լորտել, վայր ձգել, գահավեժ անել, ցած գցել, բաց թողնել
    3. դնել, նետել, ձգել (արհմրհ․)
    4. հարուցել, պատճառել
    5. բացել, փռել
    6. դնել, զետեղել, ձգել
    7. տնկել, հիմնադրել
    8. խանգարել, հետ գցել
    9. հագցնել, կապել, փաթաթել, անցկացնել
    10. ագուցել, ագուցանել, դնել
    11. մեկնել, հասցնել, ձգել
    12. ուղղել
    13. կառուցել, շինել, հիմնել
    14. բարդել
    15. պաշտոնակել
    16. նմանվել, քաշել (ժղ․)
  3. մոտեցնել, մերձեցնել
  4. արձակել
    1. ազատել, հեռացնել, վտարել, վռնդել, հանել, դուրս անել (պաշտոնից) (բրբ․)
    2. ազատություն տալ
    3. նետել, գցել, ձգել, թողնել, բաց թողնել, մահել (բրբ․), հիլ անել, հիլ տալ
    4. տարածել, սփռել (օդի, տարածության մեջ)
    5. կրակել, դատարկել (հրազենը)
    6. քանդել, բանալ, բացել, քակել (արևմտհ․), փրցնել, բաց անել, ետ անել, լուծել (կապը)
  5. քաշել, տանել
  6. երկարացնել, ընդարձակել
  7. երկարաձգել, տևականացնել, հասցնել
  8. տե՛ս թոթոփել
  9. տե՛ս մեկնել, երկարել, կառկառել
  10. թողնել
    1. թույլատրել, արտոնել, թույլ տալ, թող անել (գվռ․)
    2. հրաժարվել, ձեռք քաշել, վերջ տալ, (ժղ․) թարկ տալ
    3. արձակել, ձգել (արևմտհ․), բաց թողնել
    4. ավանդել, հանձնել
    5. վստահել, վերապահել, հանձնարարել
    6. պահել
    7. լքել
    8. հրաժարվել, (ժղ․) ձեռք քշել, վերջ տալ, թարկ անել
    9. անտեսել, անուշադրություն, մատնել, անտես անել
    10. հեռանալ
    11. զանցառել, զանց առնել,
    12. պահպանել, պահել
    13. պահ տալ
    14. անցկացնել, բաց թողնել
  11. տե՛ս լքել
  12. տե՛ս պատճառել
  13. տե՛ս տարածել
  14. տե՛ս հրաժարվել
  15. բացել, փռել,
    1. բանալ, ետ անել, ետ տալ, ետ տանել, չռել
  16. տե՛ս ձգձգել
  17. (ժղ․) ծխել
  18. տե՛ս վտարել
  19. տե՛ս ներշնչել

Արտահայտություններ

[խմբագրել]


Աղբյուրներ

[խմբագրել]