Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դովյան մարդը, ատլանթրոպոսը, հայդելբերգյան մարդը)՛. Արխսւնթրոպոսների հետնորդների (նեանդերթալյան մարդ) ուղեղը թե ծավալով ե թե կառուցվածքով գրեթե չի տարբերվում ժամանա– կակից մարդու ուղեղից։ Երրորդ շրջանի մարդիկ (նեոանթրոպոս) ունեին ժամանակակից մարդու ֆիզիոլոգիական կառուցվածքը։ Այս շրջանի սկիզբը համընկնում է հին քարի դարի (պալեոլիթ) ուշ շրջանին1 40–50 հզ. տարի մեզանից առաջ, երբ հանդես է գալիս կոլեկտիվ համախմբվածությունը ե կարեոր նշանակություն է ունենում միմյանց հետ խոսքով հաղորդակցվելը։ Տարորոշ խոսքը հնարավորություն տվեց անհատի ձեռք բերած ունակությունը, հմտությունը, գիտելիքները դարձնել ամբողջ կոլեկտիվի սեփականությունը, որով և հիմքեր ստեղծվեցին հասարակական ինստիտուտի կազ– մավորման համար։ Գրկ. Էնգելս Ֆ., Բնության դիալեկ– տիկա, Ե., 1969։ Դա բվին Չ., Տեսակնե– րի ծագումը, Ե., 1963։ Բատիկյան "տ., Մարդու ծագումը, Ե., 1947։ 11շւՀօո3.6ա>ւ6 ւ՚օ– ւաա«/յւ>ւ » 05000x0^6006 16յւօտ61էտւ, Ի1., 1966 («1՝բ. 0Տ–յ& 310օւ՝բ&Փ00 ՇՕՇԲ. Ւ1օՅծ« Շ6բ0ճ», X. 92). Ն. Ավագյան

ԱՆԹՐՈՊՈԳԵՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ, անթրռպոգեն, չորրորդա– կան ժամանակաշրջան, պոստպլիոցեն, Երկրի շերտսւգրական սանդղակի ե երկրաբանական պատմության վերջին, ցայսօր շարունակվող ժամանակաշրջանը։ Ա. ժ–ի տևողու– թյունը որոշվում է 600 հզ.– 1 մլն. տարուց մինչև 2,5–3,5 մլն. տարի։ Ա. ժ–ի միասնական ընդունված միջազգային շերտագրական սանդղակ դեռևս չկա։ Սովորաբար ընդունվում է Եվրոպայի չորրորդական նստվածքների միջազգային քարտեզի հանձնաժողովի 1932-ին առաջարկած քառանդամ բաժանման սխեման՝ ստորջրյա, կսրին պւՈյսսւոցՈ՚Ա, և /ւոլոցեն (աես ժամանակակից քաժին): Ա. Ժ–ի կլիմայաշերտագրական բաժան– ման չափանիշ է համարվում Ալպերի հա– մար Ա. Պենկի և է. Օրյուկների 1909-ին կազմած սխեման։ Այդ սխեմայում առանձ– նացված է 5 սսաեցմսւև փուլ (ս ա ռ ց ա– պատումներ կամ գ լ ա ց ի ա լ– ն ե ր), որոնք ընդմիջվել են տաքացումներով (միջսառցադաշտային ժամանակամիջոցներ կամ ի ն– տերգլացիաւներ)։ Սառցապատում– ներից երկուսը (դ ա ե ու բ յ ա ն և գ յ ու ն– ց յ ա ն) վերագրում են վերին պլիոցե– նին, իսկ երեքը (մինդելի, ռիսի և վ յ ու ր մ ի)՝ Ա. ժ–ին։ Գիտնականների գերակշռող մասը կողմնակից է բազմակի սառեցման կամ պոլիգլացիալիզմ ի տեսությանը, ըստ որի հաշվվում է 3–8 սառցապատում։ Այդ սառեցում– ները օրգանական աշխարհում առաջ են բերել մեծ փոփոխություններ։ Միջին լայ՝ նություններում մերձարևադարձային բուսականությունը իր տեղը զիջել է համարյա ժամանակակից անտառներին և տափաստաններին։ Արևմտյան և Հարավային Եվրոպայի ծովերն են թափանցել փափկամորթների հյուսիսային տեսակները, մահացել են նեոգենի կաթնասունների շատ տեսակներ և զարգացել եև անթրոպոգեևի տիպիկ խմբերը (փղեր, միասմբակավոր ձիեր ևն)։ Միջսառցադաշտային ժամանակամիջոցներում վերականգնվել է ժամանակակից գոտիականությանը մոտ գոտիականություն, իսկ կլիման եր– բեմն եղել է ավելի տաք, քան այժմ։ Մայրցամաքային սառցադաշտերի հալչելուց գոյացած ջրային զանգվածները տեղափոխվել են Համաշխարհային օվկիանոս՝ առաջ բերելով նրա մակարդակի է վ– ստատիկ տատանումներ։ Սառցադաշտային ժամանակամիջոցների ընթացքում ծովի մակարդակը ներկայիս համեմատ իջել է, ըստ տարբեր հաշվարկների՝ 85– 120 մ։ Բրիտանական կղզիները բազմիցս միացել են Եվրոպա մայր ցամաքին, իսկ Բերինգի նեղուցի տեղում առաջացել է ցամաքային «կամուրջ», որով մոտ 20– 30 հզ. տարի առաջ կատարվել է Ամերի– կայի մարդաբևակեցումը։ Ա. ժ–ի ընթացքում տեղի ունեցած երկ– րակեղևի հզոր տեկտոևական շարժում– ները ձևավորել եև Երկրի մակերևույթի հատկապես Ալպ–Հիմալայան գոտու ժա– մանակակից ռելիեֆի հիմնական տար– րերը։ Պլեյստոցենի ընթացքում Խաղաղ օվկիանոսի ծայրամասերում, Կովկասում, Իսլանդիայում, Արևելյան Աֆրիկայում և այլ շրջաևևերում հրաբխայնությունը եղել է ավելի ինտենսիվ, քան այժմ։ Երկրագըն– դի ներկայիս մակերևույթում գերակշռում են անթրոպոգենի տարբեր ծագում ունե– ցող մայրցամաքային ֆացիաներ ՝ լյո– սերը, ալյուվիալ, պրոլյուվիալ, էլյու– վիալ, լճային և էոլյան նստվածքները, որոնք ժամանակակից հողերի նախահիմ– քըն են։ Ա. ժ–ի հետ կապված է մարդու ծագման ու զարգացման պատմությունը (տես ՄԱթրոպոգենեզ)։ Ա. ժ–ի ուսումնա– սիրությունը հանգեցրել է գիտության ինքնուրույև ճյուղի՝ չորրորդական երկ– ոաոանա ք»յան աոանձնաօմանը ՏՍՄ^-ում անթրոպոգենը ներկայացված է ցամաքային ֆացիաներով՝ դարավան– դային, լճսւ–գետային, սառցադաշտային նստվածքներով։ Չնայած ռիսի ու վյուրմի սառցապատումների տարածումը Արագա– ծի զաևգվածում և Գեղամա լեռնաշղթայում ընդունվում է շատ հետազոտողների կողմից, սակայն հնագույն սառցապատումների տարածման, սառցադաշտերի հզորության հարցերը առ այսօր վիճելի են։ ժամանակակից սառցապատում դիտվում է միայն Արագածի զանգվածում (ընդհանուր մակերեսը մոտ 5,5 կմ2)։ Ա. ժ–ի ընթացքում ձևավորվել է ՀՍՍՀ ռելիեֆը, տեղանքը բարձրացել է մոտ 500–800 մ, բուսական և կեևդանական աշխարհում տիրապետել եև անթրոպոգենի ձևերը։ ՀԱԱՀ–ում աևթրոպոգեևի հասակի տար– բեր շերտախմբերում հայտևաբերվել են կաթնասունների բազմաթիվ բրածո ներ– կայացուցիչներ՝ փիղ, ռնգեղջյուր, ձի, ուղտ, նախնադարյան եզներ, եղջերու ևն։ ՀՍՍՀ չորրորդական հրաբխայնության դասական մարզ է։ Այստեղ զգալի տեղ են գրավում տարբեր տիպերի լավաները, նրանց հոսքերն ու ծածկույթները, տուֆե– րը և տուֆալավաները։ Գրկ. & Բ 8 Օ Տ &. ճ., .71 3. 3 V « Օ 8 Ր. II., Ւ1 0 1Հ Օ & 6 0 Տ. ճ.., 1167Տ6բյ0Հ0ն10 Ո6Բ0Օ« (յ1ք^001(օտ&ւճ ռտբ0օ« - &0յբօոօւ՚60օ3ւ>10 ա* - Բ0Օ« ), X. 1–3, Ի4., 1965–67; Ա 6 0 Ո 6 ր Փ. , աւտճշէՕռաւ, Ո6բ. Շ &01՝;ւ., Ւ4., 1963.

ԱՆԹՐՈՊՈԶՈՈՆՈՋՆԵՐ (<հուն. ճ^թէՕ– յւօտ – մարդ, էաօօ – կենդանի և Vծթօտ - հիվանդության), մարդկանց և կենդանի– ների վարակիչ և իևվազիոն ընդհաևուր հիվանդությունների խումբ։ Այդ հիվան– դություններից են՝ բրուցելոզը, տուբերկալոզը, սիբիրախտը, կատաղությունը, տուլարեմիան, խլախտը, խուզող մրմըշուկը, դագաղը, Էխինոկոկոզը, տրիխինե– լոզը ևն։ Վարակի հիմնական աղբյուրը գյուղատնտեսական կենդանիներն են, իսկ երբեմն էլ՝ որսի կենդանիները և ձըկները։ Շատ Ա–ի համար բնորոշ է սեզոնայնությունը և հիվանդություններ փոխանցող կենդանիների (կրծողներ, միջատներ) ակտիվ մասնակցությունը։ Նման դեպքե– րում գոյություն ունի հիվանդությունների բնական օջախավորում։ Ա. կենդանինե– րից մարդկանց փոխանցվում են՝ 1. հիվանդ կենդանիներին խնամելիս, կերակրելիս, նրանցից ստացված մթերքների և հումույթ– ների հետ շփվելիս. 2. կենդանի փոխան– ցողների՝ տզերի, պիծակների, կրծողևերի միջոցով. 3. հիվանդ կենդանու կծելուց (հատկապես՝ կատաղության ժամանակ)։ Ա–ի դեմ պայքարը և կանխարգելիչ միջո– ցառումներն իրագործում են առողջապա– հական և անասնաբուժական կազմակերպությունները համատեղ՝ հատուկ ուշադրություն դարձնելով մարդկանց անձնա– կան և ըևդհանուր պրոֆիլակտիկային։

ԱՆԹՐՈՊՈՄՈՐՖԻՋՄ (<հան. յւօտ - մաււդ + |յ.օփՓ^ – ձև, կերպ), տես Մ արդակերպություն։

ԱՆԹՐՈՊՈՑԵՆՏՐԻձէՄ (<հուն. (հ>ծ(ՉՕ>– յւօ^– մարդ + լատ. շտոէուտ – կենտրոն), կրոնա–իդեալիստական պատկերացում, ըստ որի մարդը տիեզերքի կենտրոնն Է և նրա վերջնական նւզաւռակջ; II –ի հայշ– թսւեաւււՏան համար Տեծ նշանակություն ունեցան գիտության նվաճումները՝ առանձնապես Ն. Կուցեոնիկոսի և Չ. Դար– վինի հայտնագործությունները։

ԱՆԺԱՌԱՆԳ ԳՈՒՅՔ (քաղաքացիական իրավունքում), մահացածի գույքը, եթե ժա– ռանգատուն ըստ օրենքի կամ կտակի ժա– ռանգառու չունի, կամ եթե նրա բոլոր ժառանգները հրաժարվել, օրենքով կամ կտակով զրկվել են ժառանգությունից։ Ա. գ. անցնում է պետությանը, որը պա– տասխանատու է ժառանգատուի պարտքե– րի համար իրեն անցած գույքի իրական արժեքի չափով։ «Ա. գ.» սւերմինը գործող օրենքը չի օգտագործում, սակայն նշված իմաստով գործնականում հաճախ Է կիրառվում։

ԱՆԺԵՐՈ–ՍՈՒՃծՆՍԿ, քաղաք ՌՍՖՍՀ Կեմերովոյի մարզում։ Երկաթուղային կայարան։ Ածխարդյունաբերական խոշոր կենտրոն է Կուզնեցկի ավազանում։ 104 հզ. բն. (1971)։ Կան լեռնահանքային սարքավորումների, վագոնանորոգման, ապակու, քիմիա–դեղագործական գործա– րաններ, լեռնային և քիմիադեղագործական տեխնիկումներ, բժշկւսկան և մանկավարժական ուսումևարանևեր։. Հիմնադըր– վել Է 1897-ին։