Jump to content

The Cosmos Rocks

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The Cosmos Rocks
Թողարկվածսեպտեմբերի 15, 2008
Ժանրհարդ ռոք, բլյուզ ռոք և պրոգրեսիվ ռոք
Տևողություն3526 s
Լեզուանգլերեն
ԼեյբլParlophone և Hollywood Records
ՊրոդյուսերՔուին

The Cosmos Rocks, Queen խմբի տասնվեցերորդ ստուդիական ալբոմը, որը լույս է տեսել 2008 թվականի սեպտեմբերի 15-ին Եվրոպայում և 2008 թվականի հոկտեմբերի 14-ին Հյուսիսային Ամերիկայում։ Խմբի առաջին ալբոմը՝ 13 տարվա ընթացքում և միակը, որտեղ որպես վոկալիստ հանդես է եկել Փոլ Ռոջերսը։ Ալբոմի ստեղծման մասին խումբը հայտարարել է 2007 թվականին[1]։ Այս ալբոմին է նվիրված խմբի շրջագայությունը, որը սկսվել է ալբոմի թողարկման հետ միաժամանակ։

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի հիմնական մասնակիցները՝ Բրայան Մեյը և Ռոջեր Թեյլորը, ալբոմի համար գրել են ինը երգ, իսկ մյուս հինգը գրել է Փոլ Ռոջերսը։ Խմբի բասիստ Ջոն Դիքոնը, որը Ֆրեդի Մերկուրիի մահից հետո հեռացել է շոու-բիզնեսից, հրաժարվել է մասնակցել Queen + Paul Rodgers նախագծին։

Երբ Բոհեմյան ռապսոդիան Radio 1-ում ճանաչվել է բրիտանական ամենահաջողված երգը, Ռոջերը այդ մասին հայտնել է խմբի մասնակիցներին, և նրանք որոշել են վերադառնալ ստուդիա՝ ստուդիական նոր ալբոմը ձայնագրելու համար։ Նա նաև հայտարարել է, որ ալբոմը կթողարկվի 2008 թվականից ոչ շուտ։

# Անվանում Տևողություն
1. «Cosmos Rockin'» (Taylor) 4:10
2. «Time to Shine» (Rodgers) 4:23
3. «Still Burnin'» (May) 4:04
4. «Small» (Taylor) 4:39
5. «Warboys» (Rodgers) 3:18
6. «We Believe» (May) 6:08
7. «Call Me» (Rodgers) 2:59
8. «Voodoo» (Rodgers) 4:27
9. «Some Things That Glitter» (May) 4:03
10. «C-lebrity» (Taylor) 3:38
11. «Through the Night» (Rodgers) 4:54
12. «Say It’s Not True» (Taylor) 4:00
13. «Surf's Up... School's Out!» (Taylor) 5:38
14. «Small Reprise» (Taylor) 2:05
15. «Runaway» (Shannon/Crook) 5:28

Սահմանափակ հրատարակություն DVD-ում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Reaching Out» (Hill/Black)
  2. «Tie Your Mother Down» (May)
  3. «Fat Bottomed Girls» (May)
  4. «Another One Bites the Dust» (Deacon)
  5. «Fire and Water» (Rodgers/Fraser)
  6. «Crazy Little Thing Called Love» (Mercury)
  7. «Teo Torriatte (Let Us Cling Together)» (May)
  8. «These Are the Days of Our Lives» (Queen)
  9. «Radio Ga Ga» (Taylor)
  10. «Can't Get Enough» (Ralphs)
  11. «I Was Born to Love You» (Mercury)
  12. «All Right Now» (Rodgers/Fraser)
  13. «We Will Rock You» (May)
  14. «We Are the Champions» (Mercury)
  15. «God Save the Queen» (ժողովրդական)
  • «Japanese edition»-ը ներառում է աուդիո նյութ DVD-ի փոխարեն։
  • Բրայան Մեյ՝ կիթառ, բաս կիթառ, վոկալ, ստեղնաշարային գործիքներ, piano
  • Փոլ Ռոջերս՝ առաջատար վոկալ, բաս կիթառ, կիթառ, ստեղնաշարային գործիքներ, piano, harmonica
  • Ռոջեր Թեյլոր՝ հարվածային գործիքներ, դաշնամուր, վոկալ, ստեղնաշարային գործիքներ
  • Թեյլոր Հոկինզ՝ բեք վոկալ «C-lebrity»-ում[2]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Официальный сайт Брайана Мэя». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 17-ին.
  2. ««Foo Fighters Taylor Hawkins Guests On Upcoming Queen + Paul Rodgers Album.» Komodo Rock, 3 September 2008». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]