«One of Those Nights» (հայերեն՝ Այդ գիշերներից մեկը), ամերիկացի ռեփեր Ջուսի Ջեյի երգն է համագործակցությամբ կանադացի երգիչ The Weeknd-ի հետ։ Երգը թողարկվել է 2013 թվականի մարտի 11-ին և ի սկզբանե նախատեսվել էր որ պետք է լինի Ջուսի Ջեյի «Stay Trippy» կոչվող ստուդիական երրորդ սոլո ալբոմի երրորդ սինգլը, սակայն ալբոմի վերջնական երգացանկից այն հանվել է և հետագայում հայտնվել է ալբոմի դելյուքս թողարկման մեջ։
2013 թվականի փետրվարի 17-ին հայտնի է դառնում որ «Stay Trippy» ալբոմի երրորդ սինգլն է լինելու «One of Those Nights» երգը[1]։ Փետրվարի 20-ին Ջուսի Ջեյի SoundCloud-ի էջում կայանում է երգի պրեմիերան, իսկ մարտի 11-ին երգը թողարկվում է[2][3]։ Ավելի ուշ հայտնի է դառնում որ «Stay Trippy» ալբոմի երրորդ սինգլ է հաստատվել «Bounce It» երգը, և «One of Those Nights» երգը դուրս է մնում ալբոմի վերջնական երգացանկից։ Չնայած երգը չի ընդգրկվում ալբոմում, սակայն այն ներառված է ալբոմի դելյուքս թողարկման մեջ։
Տեսահոլովակի սկզբում The Weeknd-ը և 3 աղջիկներ նստած բարի սեղանի շուրջ խմում և ծխում են։ Այդ ընթացքում Ջուսի Ջեյը նույն բարում զրուցում է բարմենի հետ, երբ ներս է մտնում ատրճանակով զինված մի մարդ։ Նա կրակում է հաճախորդներից մեկի վրա և պատրաստվում է թալանել բարը և հաճախորդներին։ Երբ հանցագործը մոտենում է The Weeknd-ին, նա հրաժարվում է տալ իր փողերը և սկսում է ծիծաղել։ Այնուհետև նա իր ատրճանակը պահում է The Weeknd-ի վրա որպեսզի կրակի, սակայն Ջուսի Ջեյը կրակում է նրան մինչև նա կկրակեր The Weeknd-ին։ Տեսահոլովակը ավարտվում է նրանով, որ Ջուսի Ջեյը լքում է բարը։