Jump to content

Ֆրիդրիխ Շելինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ֆրիդրիխ Վիլհելմ Շելինգից)
Ֆրիդրիխ Շելինգ
Friedrich Schelling
Ծնվել էհունվարի 27, 1775(1775-01-27)[1][2][3][…] Լեոնբերգ, Բյոբլինգեն, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ[4]
Մահացել էօգոստոսի 20, 1854(1854-08-20)[1][2][3][…] (79 տարեկան) Բադ Ռագաց, Սանկտ Գալլեն, Շվեյցարիա
Քաղաքացիություն Վյուրտեմբերգի թագավորություն
Դավանանքլյութերականություն
Ուղղությունգերմանական իդեալիզմ
Մասնագիտությունփիլիսոփա, համալսարանի դասախոս և գրող
Հաստատություն(ներ)Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, JMU, Ենայի համալսարան, HU Berlin և Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարան
Գործունեության ոլորտԲնափիլիսոփայություն, բնագիտություն, էսթետիկա, մետաֆիզիկա և իմացաբանություն
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
ԱնդամակցությունԲավարիական գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա և Պրուսիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԹյուբինգենի համալսարան, Լայպցիգի համալսարան և Tübinger Stift?
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1][5]
Եղել է գիտական ղեկավարLudwig Wihl? և Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել[6]
Ազդվել էՊլատոն, Ջորդանո Բրունո, Յակոբ Բյոմե, Բենեդիկտ Սպինոզա, Լայբնից Գոթֆրիդ Վիլհելմ, Իմանուիլ Կանտ, Ժան Ռոբինե, Friedrich Heinrich Jacobi?, Յոհան Գոթֆրիդ Հերդեր, Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե, Ֆրիդրիխ Հյոլդեռլին և Յոհան Գոտլիբ Ֆիխտե
Պարգևներ
Գիտության և արվեստի Բաբարիական Մաքսիմիլիանի շքանշան և Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան
Ամուսին(ներ)Պաուլինե Գոտտեր և Կարոլինա Շելինգ
Երեխա(ներ)Կլարա Վայց, Hermann Schelling? և Julie von Eichhorn?
ՈւսուցիչՅոհան Գոտլիբ Ֆիխտե, Ludwig Joseph Uhland?, Gottlob Christian Storr?, Johann Friedrich LeBret?, Johann Friedrich Flatt? և Christian Friedrich von Schnurrer?
ԱշակերտներՖելիքս Ռավեսսոն և Johann Erich Berger?
Ստորագրություն
Изображение автографа
 Friedrich Wilhelm Schelling Վիքիպահեստում

Ֆրիդրիխ Վիլհելմ Ժոզեֆ Շելինգ (գերմ.՝ Friedrich Wilhelm Joseph von Schelling, հունվարի 27, 1775(1775-01-27)[1][2][3][…], Լեոնբերգ, Բյոբլինգեն, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ[4] - օգոստոսի 20, 1854(1854-08-20)[1][2][3][…], Բադ Ռագաց, Սանկտ Գալլեն, Շվեյցարիա), գերմանացի փիլիսոփա, գերմանական իդեալիզմի ներկայացուցիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Տյուբինգենի աստվածաբանական ինստիտուտը։ Բարեկամական կապեր է պահպանել Յոհան Գյոթեի, Յոհան Ֆիխտեի, Յոհան Շիլլերի, Ֆրիդրիխ Շլեգելի հետ։ Ենայի (1798-1803), Էռլանգենի (1820-1826), Մյունխենի (1827-1841), Բեռլինի (1841 թվականից) համալսարանների պրոֆեսոր, 1806 թվականից՝ Մյունխենի գեղարվեստի ակադեմիայի գլխավոր քարտուղարը։ Եղել է Բավարիայի Մաքսիմիլիան 2 թագավորի դաստիարակը։

Շելինգի փիլիսոփայական զարգացումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շելինգի փիլիսոփայական զարգացման առաջին շրջանում նկատելի է Ֆիխտեի ազդեցությունը, որը հատկապես զգացվում է նրա «Ես-ի մասին որպես փիլիսոփայության սկզբունքի կամ անպայմանականի մասին մարդկային գիտելիքում» (1795) երկում, ուր զարգացնում է Ֆիխտեի ուսմունքը աշխարհը կառուցող գործուն սուբյեկտի մասին։ Ֆիխտեի հաղթահարումը սկսվում է Շելինգի բնափիլիսոփայական աշխատություններով («Բնության փիլիսոփայության գաղափարները», 1797, «Համաշխարհային հոգու մասին», 1798 ևս), որոնցում նա անցնում է օբյեկտիվ տեսակետին և բնությունը դիտում է որպես իրերի անգիտակից բանականությունից գիտակցության ի հայտ գալու պրոցես։ Երկրորդ շըրջանում, ի տարբերություն նախորդի, Շելինգը ջանում է բացատրել անցումը սուբյեկտիվից օբյեկտիվին («Տրանսցենդենտալ իդեալիզմի համակարգ», 1800)։ Այդ անցումը, որն անհնար է բանախոհության համար՝ նրան հատուկ տրամաբանական ձևերով, իրականանում է «ինտելեկտուալ ինտուիցիայի» միջոցով, որի բարձրագույն արտահայտությունը Շելինգը ռոմանտիկների նման տեսնում է արվեստի մեջ։ Այդ պատճառով գեղագիտությունը Շելինգի համար ոչ թե մասնավոր գիտակարգ է, այլ ընդհանրապես ճանաչողության բարձրագույն օրգանոնը, որը պսակում է տրանսցենդենտալ իդեալիզմի համակարգը (տես նաև «Արվեստի Փիլիսոփայությունը» դասընթացը՝ կարդացված 1802-03 թվականին, հրատարակվել է 1907

Բնափիլիսոփայական հետազոտություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնափիլիսոփայությունն ու տրանսցենդենտալ իդեալիզմը կապակցվում են նույնության Փիլիսոփայության մեջ («Փիլիսոփայության իմ համակարգի շարադրանքը», 1801)։ Համաշխարհային երևույթների հիմքում, ըստ Շելինգի, ընկած է բացարձակ բանականությունը կամ ոգու և բնության միասնությունը, որը ինքնաճանաչման պրոցեսում երկատվում է սուբյեկտիվ և օբյեկտիվ նախասկիզբների բևեռայնության, որոնք նոր միացում են որոնում։ Այսպիսով, Շելինգի հիմնավորում է «երկմիասնական իդեալ-ռեալիզմ» որը հանգեցնում է նրան սկզբում ազատության պրոբլեմին («Փիլիսոփայական հետազոտություններ մարդկային ազատության էության մասին», 1809), ապա՝ «հայտնության Փիլիսոփայությանը»։ Այստեղ Շելինգը, հեռանալով իմաստասիրման ավանդական եղանակից, մշակում է թեոսոֆիայի համակարգ, որը կազմված է «առասպելաբանության փիլիսոփայությունից և «հայտնության փիլիսոփայությունից»։ Առասպելաբանությունը, ըստ Շելինգի, ունի օբյեկտիվ նշանակություն համընկնում է աստվածարարման պրոցեսի հեա․ այդ պատճառով առասպելի այլաբանական և վերլուծական մեկնաբանությունը պետք է փոխարինվի դրանց ներքին վերապրումով ու համադրական ըմբռնումով։ Այս կերպ հասկացված առասպելաբանությունը դառնում է հայտնություն կամ աշխարհի սրբագործված պատմություն՝ որպես Աստվածության լքում և վերադարձ դեպի Աստվածությունը քրիստոնեության մեշ։ Կ․ Մարքսը և Ֆ․ Էնգելսը բարձր են գնահատել Շելինգի բնափիլիսոփայության դիալեկտիկան և զարգացման ուսմունքը, միաժամանակ քննադատել «պոզիտիվ փիլիսոփայությունը»՝ դրա մեջ տեսնելով Շելինգի դավաճանությունը իր փիլիսոփայական անցյալին։ Վաղ շրջանի Շելինգի ազդեցությունը նկատելի է Գ․ Հեգելի ուսմունքում։ Նրա բնափիլիսոփայությունը նպաստել է Լ․ Օկենի, Հ․ Ստեֆենսի, Հ․ Էրստեդի հայացքների ձևավորմանը, արժանացել Գյոթեի բարձր գնահատականին։ Առասպելաբանության տեսությունը, որի սկզբնավորողն ըստ էության Շելինգն է, հզոր խթան է եղել է․ Կասիրերի առասպելաբանական ըմբռնման ստեղծման համար։ Նրա ազդեցությունն ակնհայտ է Կ․ Յունգի «խորքային հոգեբանության» մեջ և Ա․ Ֆ․ Լոսևի 1820-ական թվականների աշխատություններում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Kunstindeks Danmark (դան.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118607057 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. CONOR.Sl
  6. Mathematics Genealogy Project — 1997.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդրիխ Շելինգ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդրիխ Շելինգ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 476