Ֆիզիկայի միջազգային օլիմպիադա
Ֆիզիկայի միջազգային օլիմպիադա (ՖՄՕ) (անգլերեն՝ International Physics Olympiad (IPhO)), ֆիզիկայի ամենամյա մրցություն է՝ միջնակարգ դպրոցի աշակերտների համար, որը Գիտական միջազգային օլիմպիադաներից մեկն է։ Առաջին ՖՄՕ-ն եղել է Վարշավայում (Լեհաստան)՝ 1967 թվականին։
Ամեն ազգային պատվիրակություն բաղկացած է առավելագույնը հինգ աշակերտներից և երկու ղեկավարից։ Ղեկավարները պետք է վարժ տիրապետեն անգլերեն լեզվին և ֆիզիկայի առարկային։ Ղեկավարներին կարող են նաև ուղեկցել ցանկացած թվով դիտորդներ։ Աշակերտները հանձնում են անհատական աշխատանքներ՝ տեսական և գործնական։ Ըստ արդյունքների՝ աշակերտները պարգևատրվում են ոսկե, արծաթե, բրոնզե մեդալներով կամ գովասանագրերով։
Տեսական փուլը տևում է 5 ժամ, բաղկացած է երեք առաջադրանքներից։ Առաջադրանքները սովորաբար բաղկացած են մի քանի ենթահարցերից։ Փորձնական մասը կարող է բաղկացած լինել մեկ կամ երկու փուլից, որոնցից յուրաքանչյուրին տրվում է հինգը ժամ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին ՖՄՕ-ից մի քանի ամիս առաջ հրավերներ ուղարկվեցին բոլոր Միջին Եվրոպական երկրներին։ Հրավերներն ընդունվեցին Բուլղարիայի, Չեխոսլովակիայի, Հունգարիայի և Ռումինիայի կողմից (կազմակերպող Լեհաստանի հետ միասին՝ հինգ երկիր)։ Յուրաքանցյուր երկրի թիմ բաղկացած էր միջնակարգ դպրոցի երեք աշակերտներից և մեկ ղեկավարից։ Մրցությունը կազմակերպված էր Լեհաստանի Ֆիզիկայի օլիմպիադայի վերջնական փուլի նման՝ մեկ օր տրամադրված էր տեսական խնդիրներին, և մեկ օր էլ՝ փորձի համար։ Միակ տարբերությունն այն էր, որ մասնակիցները ստիպված էին սպասել իրենց աշխատանքների արդյունքներն իմանալու համար։ Սպասելու ժամանակ կազմակերպիչները երկու օդանավով էքսկուրսիա կազմակերպեցին դեպի՝ Կռակ և Գդանսկ քաղաքները։ Առաջին ՖՄՕ-ի շրջանակներում աշակերտները պետք է լուծեին չորս տեսական և մեկ փորձարարական խնդիր։
Երկրորդ օլիմպիադան կազմակերպվեց պրոֆեսոր Ռեժո Քունֆալվուի կողմից՝ Բուդապեշտում (Հունգարիա)՝ 1968 թվականին։ Ութ երկրներ մասնակցեցին այս օլիմպիադային՝ Գերմանական Դեմոկրատական Հանրապետությունը, Խորհրդային Միությունը և Հարավսլավիան միացան մասնակից երկրներին։ Կրկին յուրաքանցյուր երկիր ներկայացվում էր միջնակարգ դպրոցի երեք աշակերտների և մեկ ղեկավարի կողմից։ Երկրորդ ՖՄՕ-ից որոշ ժամանակ առաջ օրենքների և ուսումնական ծրագրի մի նախնական պլան պատրաստվեց։ Այս պլանը հետագայում պաշտոնապես ընդունեցին Միջազգային Խորհուրդը, որը բաղկացած էր մասնակից թիմերի ղեկավարներից։ Սա կատարվեց երկրորդ ՖՄՕ-ից մի քանի ամիս հետո Չեխոսլովակիայի Բռնո քաղաքում կատարված հատուկ ժողովում։
Երրորդ ՖՄՕ-ն կազմակերպվեց պրոֆեսոր Ռոստիսլավ Կոստիալի կողմից՝ Բռնոյում (Չեխոսլովակիա)՝ 1969 թվականին։ Այդ ժամանակ յուրաքանչյուր թիմ բաղկացած էր հինգ աշակերտներից և երկու ղեկավարներից։ Բռնոյի մրցույթը կազմակերպվեց ըստ ընդունված պաշտոնական օրենքի։
Հաջորդ օլիմպիադան անցկացվեց Մոսկվայում (Խորհրդային Միություն) 1970 թվականին։ Ամեն երկիր ներկայացվում էր վեց աշակերտներով և երկու ղեկավարներով։ Օլիմպիադայի ժամանակ որոշ փոքր փոփոխություններ արվեցին օրենքի մեջ։
Հինգերորդ ՖՄՕ-ից սկսած, որն անցկացվեց Սոֆիայում (Բուլղարիա) 1971 թվականին, ամեն խումբ պետք է բաղկացած լիեր հինգ աշակերտներից և երկու ղեկավարներից։ 1978 և 1980 թվականներին ՖՄՕ-ն չի կազմակերպվել, արևմտյան երկրների ավելացման պատճառով։ Առաջին արևմտյան երկիրը, որ մասնակցել է, եղել է Ֆրանսիան[1]։ Սկզբում, սակավաթիվ մասնակից արևմտյան երկրները հրաժարվեցին, որ ՖՄՕ-ն տարին մեջ անցկացվի արևմտյան և արևելյան խմբի երկրներում։ Այդ պատճառով էլ արևելյան խմբի երկրները հրաժարվեցին 1978 և 1980 թվականների օլիմպիադաները կազմակերպելուց։ 1982 թվականից տարեկան օլիմպիադները շարունակվեցին, քանի որ բավականին արևմտյան երկրներ կային բեռը կիսելու համար։
Այժմ ապագա ՖՄՕ-ի անցկացվելիք վայրը տարիներ առաջ որոշված է։ ՖՄՕ-ին միանալուց հետո, ամեն երկիր պետք է երեք տարի առաջ ուրիշներին տեղեկացնի իր ՖՄՕ-ն հյուրընկալելու ցանկության մասին, որից հետո նա ավելանում է սպասողների ցանկին, որը 2006 թվականին արդեն մինչև 2050-ականները շարունակվում է։ Կազմակերպչական ձախողումների դեպքում, երկիրը ժամանակավորապես մերժվում է ՖՄՕ-ի կողմից, որը պատահեց Ֆրանսիայի հետ 2000 թվականին։
Մրցության կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցությունը տևում է երկու օր։ Մեկ օրը տրամադրված է տեսական խնդիրներին (երեք խնդիր, որոնք ամենաքիչը ֆիզիկայի չորս ոլորտ են պարունակում։ Միավորների ընդհանուր գումարը 30 է)։ Մեկ այլ օր տրամադրված է փորձարարական խնդիրներին (մեկ կամ երկու խնդիրներ. միավորների ընդհանուր գումարը 20 է)։ Այս երկու օրերը բաժանվում են գոնե մեկ հանգստյան օրով։ Այս երկու փուլերի համար էլ հինգական ժամ է տրամադրվում։ Յուրաքանչյուր թիմ բաղկացած է ընդհանուր կամ տեխնիկական միջնակարգ դպրոցների 20 տարեկանը չգերազանցող աշակերտներից (և ոչ թե ինստիտուտների կամ համալսարանների ուսանողներից)։ Ընդհանրապես ամեն խումբ բաղկացած է հինգ աշակերտներից և երկու վերահսկիչներից։
Մեդալների բաշխումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նվազագույն միավորները, որոնք պահանջվում են օլիմպիադայի մեդալների և գովասանագրերի համար, որոշվում են կազմակերպիչների կողմից ըստ հետևյալ կաննոների՝
- ոսկե մեդալներով պարգևատրվում են մրցակիցների լավագույն 8%-ը,
- ոսկե կամ արծաթե մեդալներով պարգևատրվում են մրցակիցների լավագույն 25%-ը,
- ոսկե, արծաթե կամ բրոնզե մեդալներով պարգևատրվում են մրցակիցների լավագույն 50%-ը,
- օլիմպիական մեդալներով կամ գովասանագրերով պարգևատրվում են մրցակիցների լավագույն 67%-ը։
Մյուս բոլոր մասնակիցները ստանում են մասնակցության սերտիֆիկատ։ Ամենաբարձր արդյունքով մասնակիցը (Բացարձակ Հաղթողը) բացի ոսկե մեդալից, ստանում է մի հատուկ մրցանակ[2]։
Անցած օլիմպիադաները
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2024 - Իսֆահան, Իրան
- 2023 - Տոկիո, Ճապոնիա
- 2022 - Բեռն, Շվեյցարիա
- 2021 - Վիլնյուս, Լիտվա
- 2020 - Չի անցկացվել համավարակի պատճառով
- 2019 - Թել Ավիվ, Իսրայել
- 2018 - Լիսաբոն, Պորտուգալիա
- 2017 - Ջոկյակարտա, Ինդոնեզիա
- 2016 - Ցյուրիխ, Շվեյցարիա
- 2015 - Մումբայ, Հնդկաստան
- 2014 - Աստանա, Ղազախստան
- 2013 - Կոպենհագեն, Դանիա
- 2012 - Տալլին և Տարտու, Էստոնիա
- 2011 - Բանգկոկ, Թաիլանդ
- 2010 - Զագրեբ, Խորվաթիա
- 2009 - Մերիդա, Մեքսիկա
- 2008 - Հանոյ, Վիետնամ
- 2007 - Սպահան, Իրան
- 2006 - Սինգապուր
- 2005 - Սալամանկա, Իսպանիա
- 2004 - Պոհանգ, Հարավային Կորեա
- 2003 - Թայպեյ, Թայվան
- 2002 - Բալի, Ինդոնեզիա
- 2001 - Անթալիա, Թուրքիա
- 2000 - Լեյսեստեր, Միացյալ Թագավորություն
- 1999 - Պադովա, Իտալիա
- 1998 - Ռեյկյավիկ, Իսլանդիա
- 1997 - Սադբերի, Օնտարիո, Կանադա
- 1996 - Օսլո, Նորվեգիա
- 1995 - Կանբերա, Ավստրալիա
- 1994 - Պեկին, Չինաստան
- 1993 - Վիլիամզբուրգ, ԱՄՆ
- 1992 - Հելսինկի, Ֆինլանդիա
- 1991 - Հավանա, Կուբա
- 1990 - Գրոնինգեն, Նիդերլանդներ
- 1989 - Վարշավա, Լեհաստան
- 1988 - Բադ Իշ, Ավստրիա
- 1987 - Յենա, Գերմանիա
- 1986 - Լոնդոն, Անգլիա
- 1985 - Պորտորոզ, Հարավսլավիա
- 1984 - Սիգտունա, Շվեդիա
- 1983 - Բուխարեստ, Ռումինիա
- 1982 - Մալենտե, Գերմանիա
- 1981 - Վարնա, Բուլղարիա
- 1979 - Մոսկվա, ԽՍՀՄ
- 1977 - Հռադեկ Կռալովե, Չեխոսլովակիա
- 1976 - Բուդապեշտ, Հունգարիա
- 1975 - Գուստրով, Գերմանիա
- 1974 - Վարշավա, Լեհաստան
- 1972 - Բուխարեստ, Ռումինիա
- 1971 - Սոֆիա, Բուլղարիա
- 1970 - Մոսկվա, ԽՍՀՄ
- 1969 - Բռնո, Չեխոսլովակիա
- 1968 - Բուդապեշտ, Հունգարիա
- 1967 - Վարշավա, Լեհաստան
Առաջիկա օլիմպիադաները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի արդյունքները ՖՄՕ-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանը առաջին անգամ Ֆիզիկայի միջազգային օլիմպիադային մասնակցել է որպես դիտորդ՝ 1997 թվականին, ապա 1998 թվականին չի մասնակցել և 1999 թվականին դարձյալ մասնակցել է որպես դիտորդ։
Հայաստանի թիմերը ակտիվորեն մրցույթին սկսել են մասնակցել 2000 թվականից, որի ընթացքում արժանացել են 2 ոսկե, 11 արծաթե, 41 բրոնզե մեդալների և 24 գովասանագրերի, ինչպես նաև մեկ հատուկ մրցանակի։ Հայաստանը այդ ժամանակաշրջանում ունեցել է 89 մասնակիցներ։
Օլիմպիադայի համարը | Տարին | Երկիրը | Մասնակցող երկրների թիվը | Հայ մասնակիցների թիվը | Ոսկե մեդալ | Արծաթե մեդալ | Բրոնզե մեդալ
|
Գովասանագիր |
---|---|---|---|---|---|---|---|---|
54 | 2024 | Իրան | 46 | 5 | 0 | 0 | 3 | 2 |
53 | 2023 | Ճապոնիա | 80 | 5 | 0 | 1 | 4 | 0 |
52 | 2022 | Շվեյցարիա | 79 | 5 | 0 | 0 | 3 | 2 |
51 | 2021 | Լիտվա | 76 | 4 | 1 | 1 | 2 | 0 |
50 | 2019 | Իսրայել | 78 | 5 | 0 | 0 | 5 | 0 |
49 | 2018 | Պորտուգալիա | 90 | 3 | 0 | 1 | 1 | 1 |
48 | 2017 | Ինդոնեզիա | --- | 3 | 0 | 1 | 1 | 1 |
47 | 2016 | Շվեյցարիա | 90 | 5 | 1 | 2 | 1 | 0 |
46 | 2015 | Հնդկաստան | --- | 5 | 0 | 2 | 3 | 0 |
45 | 2014 | Ղազախստան | 82 | 5 | 0 | 3 | 2 | 0 |
44 | 2013 | Դանիա | 83 | 5 | 0 | 0 | 4 | 1 |
43 | 2012 | Էստոնիա | 86 | 5 | 0 | 0 | 2 | 2 |
42 | 2011 | Թաիլանդ | --- | 3 | 0 | 0 | 0 | 1 |
41 | 2010 | Խորվաթիա | 80 | 5 | 0 | 0 | 0 | 1 |
40 | 2009 | Մեքսիկա | 70 | 3 | 0 | 0 | 1 | 2 |
39 | 2008 | Վիետնամ | 81 | 4 | 0 | 0 | 1 | 0 |
38 | 2007 | Իրան | 73 | 3 | 0 | 0 | 1 | 1 |
37 | 2006 | Սինգապուր | 86 | 4 | 0 | 0 | 1 | 2 |
36 | 2005 | Իսպանիա | 73 | 5 | 0 | 0 | 1 | 3 |
35 | 2004 | Հարավային Կորեա | 73 | 5 | 0 | 0 | 4 | 1 |
34 | 2003 | Թայվան | 54 | 3 | 0 | 0 | 0 | 1 |
33 | 2002 | Ինդոնեզիա | 70 | 4 | 0 | 0 | 1 | 1 |
32 | 2001 | Թուրքիա | 64 | 4 | 0 | 0 | 0 | 2 |
31 | 2000 | Միացյալ Թագավորություն | 62 | 3 | 0 | 0 | 0 | 0 |
Հայաստանի մասնակիցների արդյունքները ՖՄՕ-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]ՖՄՕ-ի հ/հ | Տարի | Մասնակից | Կրթօջախ | Մեդալ/գովասանագիր | Ղեկավար | Ղեկավար |
---|---|---|---|---|---|---|
54 | 2024 | Աղայան Արսեն | Ֆիզմաթ դպրոց | Բրոնզե մեդալ | Կուրղինյան Բիլոր | Հայրապետյան Մեխակ |
Գալստյան Նարեկ | Ֆիզմաթ դպրոց | Բրոնզե մեդալ | Պետրոսյան Ալֆրեդ | |||
Գազազյան Արմեն | ՀԱՊՀ ավագ դպրոց | Գովասանագիր | ||||
Գասպարյան Արտյոմ | ՀԱՊՀ ավագ դպրոց | Բրոնզե մեդալ | ||||
Մովսիսյան Նարեկ | ՀԱՊՀ ավագ դպրոց | Գովասանագիր | ||||
53 | 2023 | Կարապետյան Հովսեփ | ՀԱՊՀ ավագ դպրոց | Արծաթե մեդալ | Կուրղինյան Բիլոր | Թոփչյան Հրանտ |
Բարսեղյան Արեգ | Ֆիզմաթ դպրոց | Բրոնզե մեդալ | ||||
Առաքելյան Մարիա | Ֆիզմաթ դպրոց | Բրոնզե մեդալ | ||||
Պետրոսյան Վյաչեսլավ | Ֆիզմաթ դպրոց | Բրոնզե մեդալ | ||||
Աղայան Արսեն | Ֆիզմաթ դպրոց | Բրոնզե մեդալ | ||||
52 | 2022 | Մկրտչյան Արտաշես | ՀԱՊՀ ավագ դպրոց | Բրոնզե մեդալ | Գրիգորյան Գագիկ | Կուրղինյան Բիլոր |
Բարսեղյան Արեգ | Ֆիզմաթ դպրոց | Բրոնզե մեդալ | ||||
Առաքելյան Մարիա | Ֆիզմաթ դպրոց | Բրոնզե մեդալ | ||||
Պետրոսյան Վյաչեսլավ | Ֆիզմաթ դպրոց | Գովասանագիր | ||||
Կարապետյան Հովսեփ | ՀԱՊՀ ավագ դպրոց | Գովասանագիր | ||||
51 | 2021 | Գյոլեցյան Արտաշես | Ֆիզմաթ դպրոց | Ոսկե մեդալ | Հայրապետյան Մեխակ | Կուրղինյան Բիլոր |
Կարախանյան Ռուբեն | Ֆիզմաթ դպրոց | Բրոնզե մեդալ | ||||
Գյուլամիրյան Դավիթ | Քվանտ վարժարան | Արծաթե մեդալ | ||||
Չախոյան Հակոբ | Ֆիզմաթ դպրոց | Բրոնզե մեդալ | ||||
50 | 2019 | Հունանյան Եվա | Ֆիզմաթ դպրոց | Բրոնզե մեդալ | Գրիգորյան Գագիկ | Կուրղինյան Բիլոր |
Զոհրաբյան Դավիթ | Ֆիզմաթ դպրոց | Բրոնզե մեդալ | ||||
Գրիգորյան Քրիստինե | Ֆիզմաթ դպրոց | Բրոնզե մեդալ | ||||
Մուրադյան Հայկ | Ֆիզմաթ դպրոց | Բրոնզե մեդալ | ||||
Կիրակոսյան Դավիթ | Ֆիզմաթ դպրոց | Բրոնզե մեդալ | ||||
49 | 2018 | Գևորգյան Դավիթ | Ֆիզմաթ դպրոց | Արծաթե մեդալ | Գրիգորյան Գագիկ | Կուրղինյան Բիլոր |
Զոհրաբյան Դավիթ | Ֆիզմաթ դպրոց | Բրոնզե մեդալ | ||||
Գրիգորյան Քրիստինե | Ֆիզմաթ դպրոց | Գովասանագիր | ||||
48 | 2017 | Նազարյան Խաչատուր | Ֆիզմաթ դպրոց | Բրոնզե մեդալ | Գրիգորյան Գագիկ | Կուրղինյան Բիլոր |
Գևորգյան Դավիթ | Ֆիզմաթ դպրոց | Արծաթե մեդալ | ||||
Եղիազարյան Միքայել | Քվանտ վարժարան | Գովասանագիր | ||||
47 | 2016 | Վարդանյան Էդգար | Ֆիզմաթ դպրոց | Ոսկե մեդալ | Գրիգորյան Գագիկ | Կուրղինյան Բիլոր |
Մաթևոսյան Աշոտ | Քվանտ վարժարան | Արծաթե մեդալ | ||||
Մամբրեյան Արա | Ֆիզմաթ դպրոց | Արծաթե մեդալ | ||||
Բաբուջյան Հրաչյա | Ֆիզմաթ դպրոց | Բրոնզե մեդալ
| ||||
Խալաֆյան Էդուարդ | Քվանտ վարժարան | |||||
46 | 2015 | Թոփչյան Հրանտ | Ֆիզմաթ դպրոց | Արծաթե մեդալ | Գրիգորյան Գագիկ | Կուրղինյան Բիլոր |
Վարդանյան Էդգար | Ֆիզմաթ դպրոց | Արծաթե մեդալ | ||||
Մաթևոսյան Աշոտ | Քվանտ վարժարան | Բրոնզե մեդալ
| ||||
Մովսիսյան Աշոտ | Ֆիզմաթ դպրոց | Բրոնզե մեդալ
| ||||
Մամբրեյան Արա | Ֆիզմաթ դպրոց | Բրոնզե մեդալ
| ||||
45 | 2014 | Մարտիրոսյան Գևորգ | Ֆիզմաթ դպրոց | Արծաթե մեդալ | Գրիգորյան Գագիկ | Կուրղինյան Բիլոր |
Մամբրեյան Վարդգես | Ֆիզմաթ դպրոց | Արծաթե մեդալ | ||||
Վասիլյան Արսեն | ՀԱՊՀ ա/դ | Արծաթե մեդալ | ||||
Թոփչյան Հրանտ | Ֆիզմաթ դպրոց | Բրոնզե մեդալ
| ||||
Մովսիսյան Աշոտ | Ֆիզմաթ դպրոց | Բրոնզե մեդալ
| ||||
44 | 2013 | Մարտիրոսյան Գևորգ | Ֆիզմաթ դպրոց | Բրոնզե մեդալ | Գրիգորյան Գագիկ | Կուրղինյան Բիլոր |
Մամբրեյան Վարդգես | Ֆիզմաթ դպրոց | Բրոնզե մեդալ | ||||
Պետրոսյան Ալեքսանդր | Ֆիզմաթ դպրոց | Բրոնզե մեդալ | ||||
Վասիլյան Արսեն | ՀԱՊՀ ա/դ | Բրոնզե մեդալ | ||||
Հովհաննիսյան Ռազմիկ | Ֆիզմաթ դպրոց | Գովասանագիր | ||||
43 | 2012 | Գևորգյան Վիրաբ | Ֆիզմաթ դպրոց | Բրոնզե մեդալ | ||
Ավետիսյան Վարդան | Ֆիզմաթ դպրոց | Բրոնզե մեդալ | ||||
Պետրոսյան Ալեքսանդր | Ֆիզմաթ դպրոց | Գովասանագիր | ||||
Մկրտևյան Արամ | Ֆիզմաթ դպրոց | Գովասանագիր | ||||
Հովհաննիսյան Ռազմիկ | Ֆիզմաթ դպրոց | |||||
42 | 2011 | Ավետիսյան Վարդան | Ֆիզմաթ դպրոց | Գովասանագիր | ||
Մկրտչյան Արամ | Ֆիզմաթ դպրոց | |||||
Գևորգյան Վիրաբ | Ֆիզմաթ դպրոց | |||||
41 | 2010 | Հակոբյան Հայկ | Ֆիզմաթ դպրոց | Գովասանագիր | Գրիգորյան Գագիկ | Մանուկյան Նուրիջան |
Շմավոնյան Հովհաննես | Ֆիզմաթ դպրոց | |||||
Մանթաշյան Մհեր | Ֆիզմաթ դպրոց | |||||
Տեփանյան Հայկ | Քվանտ վարժարան | |||||
Բաբայան Էդվարդ | Էվրիկա | |||||
40 | 2009 | Գալստյան Վահե | Քվանտ վարժարան | Բրոնզե մեդալ | Գրիգորյան Գագիկ | Մանուկյան Նուրիջան |
Վարդանյան Վալերի | Ֆիզմաթ դպրոց | Գովասանագիր | ||||
Գրիգորյան Աշոտ | Ֆիզմաթ դպրոց | Գովասանագիր | ||||
39 | 2008 | Ղարիբյան Հրանտ | Ֆիզմաթ դպրոց | Բրոնզե մեդալ | ||
Գալստյան Վահե | Քվանտ վարժարան | |||||
Գալոյան Տիգրան | Էվրիկա | |||||
Զեյնալյան Դավիթ | գ.Սուրենավանի մ/դ | |||||
38 | 2007 | Մամիկոնյան Արսեն | Ֆիզմաթ դպրոց | Բրոնզե մեդալ | ||
Գևորգյան Մենուա | Ֆիզմաթ դպրոց | Գովասանագիր | ||||
Ղարիբյան Հրանտ | Ֆիզմաթ դպրոց | |||||
37 | 2006 | Կոստանյան Արամ | Ֆիզմաթ դպրոց | Բրոնզե մեդալ | ||
Մարգարյան Արման | Ֆիզմաթ դպրոց | Գովասանագիր | ||||
Ճիտոյան Վահե | Ֆիզմաթ դպրոց | Գովասանագիր | ||||
Հովսեփյան Սևադա | Ֆիզմաթ դպրոց | |||||
36 | 2005 | Նազարյան Տիգրան | Քվանտ վարժարան | Բրոնզե մեդալ | ||
Մարկոսյան Սերգեյ | Քվանտ վարժարան | Գովասանագիր | ||||
Հարությունյան Բորիս | Ֆիզմաթ դպրոց | Գովասանագիր | ||||
Կոստանյան Արամ | Ֆիզմաթ դպրոց | Գովասանագիր | ||||
Մարգարյան Արամ | Ֆիզմաթ դպրոց | |||||
35 | 2004 | Հովհաննիսյան Կարեն | Ֆիզմաթ դպրոց | Բրոնզե մեդալ | ||
Սողոմոնյան Մկրտիչ | Քվանտ վարժարան | Բրոնզե մեդալ | ||||
Շահվերդյան Սերգեյ | Քվանտ վարժարան | Բրոնզե մեդալ | ||||
Ավետիսյան Ժիրայր | Քվանտ վարժարան | Բրոնզե մեդալ | ||||
Չավուշյան Անդրանիկ | Ֆիզմաթ դպրոց | Գովասանագիր | ||||
34 | 2003 | Պողոսյան Սերգեյ | Ֆիզմաթ դպրոց | Գովասանագիր | ||
Կուրղինյան Բիլոր | Ֆիզմաթ դպրոց | |||||
Ավետիսյան Ժիրայր | Քվանտ վարժարան | |||||
33 | 2002 | Շահվերգյան Տիգրան | Ֆիզմաթ դպրոց | Բրոնզե մեդալ | ||
Պողոսյան Սերգեյ | Ֆիզմաթ դպրոց | Գովասանագիր | ||||
Ալավերդյան Կարեն | Ֆիզմաթ դպրոց | |||||
Եղիկյան Վահագն | Քվանտ վարժարան | |||||
32 | 2001 | Կարապետյան Հովնաթան | Ֆիզմաթ դպրոց | Գովասանագիր | ||
Ասլանյան Գրիգոր | Գյումրու ակադեմիական վարժարան | Գովասանագիր | ||||
Մովսիսյան Արամ | Ֆիզմաթ դպրոց | |||||
Թանանյան Հովհաննես | թիվ186 դպրոց | |||||
31 | 2000 | Հարությունյան Աշոտ | Անանիա Շիրակացու անվան ճեմարան | Հատուկ մրցանակ | ||
Առաքելյան Արտակ | Ֆիզմաթ դպրոց | |||||
Գաֆարյան Գևորգ | Գյումրու թիվ 1 կրթահամալիր |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ֆիզիկայի Միջազգային օլիմպիադաներ՝ նրանց պատմությունը, կառուցվածքը և ապագան (անգլերեն)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Ֆիզիկայի միջազգային օլիմպիադաների օրենքները (անգլերեն)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիզիկայի Միջազգային Օլիմպիադայի պաշտոնական կայքը
- Նախկին Ֆիզիկայի Օլիմպիադաների խնդիրներն ու լուծումները Արխիվացված 2009-04-17 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիզիկայի միջազգային օլիմպիադա» հոդվածին։ |
|