Jump to content

Տրանսնեպտունային մարմիններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տրանսնեպտունային մարմին (ՏՆՄ) , Արեգակնային համակարգի երկնային մարմին, որը պտտվում է ուղեծրով Արեգակի շուրջ, 7 որի միջին հեռավորությունը արեգակից մեծ է, քան Նեպտունինը։

Տրանսնեպտունային մարմին ձևավորում են Կոյպերի գոտին, Ցրված սկավառակը և Օորտի ամպը։

1930 թվականին հայտնաբերվեց Պլուտոնը  - գիտությանը հայտնի առաջին տրանսնեպտունային մարմինը, և մինչև 2006 թվականը համարվում էր Արեգակնային համակարգի իններորդ մոլորակը։

1978 թվականին հայտնաբերվեց Պլուտոնի արբանյակ Քարոնը։ Հաջորդ տրանսնեպտունային մարմինը, (15760) 1992 QB1, հայտնաբերվեց միայն 1992 թվականին  - ավելի քան 60 տարի անց Պլուտոնից։

Ընդհանուր առմամբ 2009 թվականի սկզբի դրությամբ հայտնի են բազմազան հատկություններ ունեցող 1092 տրանսնեպտունային մարմիններ։

Ամենամեծ հայտնի տրանսնեպտունային մարմիններն են Էրիսը, հայտնաբերվել է 2005 թվականին, և Պլուտոնը[1][2][3].

Նեպտունը  - Արեգակնային համակարգի ամենահեռու հայտնի մոլորակն է։ Սակայն ՏՆՄ-ների մեջ հայտնի են 4 գաճաճ մոլորակներ։

Ստորև բերված աղյուսակում ցույց են տրված այն տրանսնեպտունային մարմինները, որոնց տրամագիծը անցնում է 800 կմ-ն՝

Մարմին Բացարձակ աստղային մեծություն (H) Տրամագիծ, կմ Տիպը Բնական արբանյակների քանակը
Էրիս −1,19 ~2340 Ցրված սկավառակի մարմին 1
Պլուտոն - Քարոն −0,70 և 1 2320 և 1207 Պլուտինո 3
Հոմեա 0,00 ~1600 Քյուբիվանո 2
Սեդնա 1,58 ~1600 Օորտի ամպի մարմին 0
Մակեմակե −0,44 ~1480 Քյուբիվանո 0
Օրկ 2,2 ~946 Պլուտինո 1
Կվավար 2,6 ~890 Քյուբիվանո 1
2002 TC302 3,8 ~1145 Այլ ռեզոնանսային մարիններ 0
Վարունա 3,7 ~800 Քյուբիվանո 0
2002 UX25 3,6 ~910 Քյուբիվանո 0
2002 AW197 3,2 ~890 Ցրված սկավառակի մարմին 0
2007 OR10 1,7 ~875 Ցրված սկավառակի մարմին 0
Իքսիոն 3,2 ~820 Պլուտինո 0

Տարածական բաշխում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիագրամի վրա ցույց են տրված ՏՆՄ-ների ուղեծրերի մեծ կիսաառանցքները և Թեքումը (ներառյալ Կոյպերի գոտու մարմինները). Ձախ մասում համեմատության համար ցույց են տրված կենտավրոսները։ Ռեզոնանսային մարմինները նշված են կարմիր գույնով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հազվագյուտ խավարումը կռվացրեց Պլուտոնին պլուտոիդի հետ». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 13-ին.
  2. Նախկին «տասներորդ մոլորակը» կարող է լինել ավելի փոքր քան Պլուտոնը - space - 08 November 2010 - New Scientist (անգլ.)
  3. «Էրիսը պարզվեց որ մեծ չէ Պլուտոնից». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]