Հայկական խույր
Հայկական խույր (կամ Արտաշեսյանների խույր, Տիգրանյան թագ), արքայական՝ իշխանական գլխանոց[1], որը Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորական տոհմի միապետական իշխանության խորհրդանիշն էր, իրենից ներկայացնելով յուրահատուկ գլխարկ, կոնաձև կամ գլանագլխարկի տեսով, գագաթին չորս կամ հինգ սրածայր ատամներով, որի շուրջը փաթաթված էր արքայական գլխազարդ` զարդարված երկու արծիվներով, որոնք նայում են հակառակ կողմեր, երկու կողմերում էլ 8-ական աստղեր, որը համարվում էր Արտաշեսյանների տոհմական խորհրդանշանը[2]։ Խույրի ստորին հատվածը զարդարված էր կախված ժապավեն-ծածկոցով (ծոծրակակալ) և կողմնային ժապավեն-ծածկողներով, ընկած ուսերին[2]։
Արտաշեսյանների խույրի պատկերը մեզ է հասել բազմաթիվ հին հայկական մետաղադրամների վրա, որոնց վրա պատկերված են Արտաշեսյան դինաստիայի արքաներ, սկսած Տիգրան Բ Մեծից մինչև Արտավազդ Բ ավանդաբար պատկերվել են իշխանության այս խորհրդանշանով[3]։
Ծագումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական խույրի ծագման հարցը համարվում է մինչև վերջ չուսումնասիրված։ Հայկական խույրի ամենահին նմուշները փաստագրված են Տիգրան Բ Մեծի նկարով հուշարձանների վրա։
Գևորգ Տիրացյանը կարծում է, որ հայկական խույրը աքեմենյան ծագում ունի։ Այս կապակցությամբ նշվում է աքեմենյան արքաների դրամներ, տարբեր քարեր, գլխավորապես գլանագլխարկներ, բարձրաքանդակներ (Պերսեպոլիս, Դասկիլեա), Ամուդարիայի գանձերից ոսկյա ապրանքներ, գործվածքներ Պազիրիկից[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայոց լեզուի նոր բառարան», Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան։ Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն, Պէյրութ, 1992, Հատոր 1, Էջ 858
- ↑ 2,0 2,1 Սիրարփի Տեր-Ներսիսյան, Հայաստան․ Կյանքը, կրոնը, մշակույթը (Армения. Быт, религия, культура), М., «Центрполиграф» — 192 էջ, ISBN 978-5-9524-3803-3։
- ↑ Армяне / отв. ред. Л. М. Варданян, Г. Г. Саркисян, А. Е. Тер-Саркисянц. — Ин-т этнологии и антропологии им. Н. Н. Миклухо-Маклая РАН; Ин-т археологии и этнографии НАН РА. — М.: Наука, 2012. — С. 477-484 — 648 с. — 600 экз. — ISBN 978-5-02-037563-5.(ռուս.)
- ↑ Тирацян Г. А. Армянская тиара: опыт культурно-исторической интерпретации // ВДИ. 1982. № 2. Стр. 90-95.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայոց լեզուի նոր բառարան», Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան։ Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն, Պէյրութ, 1992, Հատոր 1, Էջ 858