Ստվերը
Ստվերը գերմ.՝ Der Schatten | |
---|---|
Տեսակ | գրավոր աշխատություն և հեքիաթ |
Ժանր | հեքիաթ |
Հեղինակ | Հանս Քրիստիան Անդերսոն |
Երկիր | Դանիա |
Բնագիր լեզու | դանիերեն |
Հրատարակվել է | 1847 |
The Shadow |
Ստվերը (դան․՝ Skyggen), դանիացի գրող և բանաստեղծ Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթներից։ Այն առաջին անգամ հրատարակվել է 1847 թվականին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի անգամ Եվրոպայի հյուսիսային շրջաններից մի բանիմաց մարդ մեկնում է հարավ՝ ճանապարհորդության։ Մի գիշեր նա նստած էր իր պատշգամբում, մինչ իր հետևում վառած կրակը ստվեր էր նետում դիմացի պատշգամբի վրա։ Այնտեղ նստելով, հանգստանալով նա հիանում էր այն փաստով, թե ինչպես էր ստվերը հետևում նրա յուրաքանչյուր շարժմանը, կարծես թե նա իրոք նստած էր դիմացի պատշգամբին։ Երբ նա վերջապես մարմնական թուլություն զգաց և գնաց քնելու, պատկերացրեց, որ ստվերն էլ նույն կերպ կանհետանար։ Ի զարմանս նրա նրանից մի գիշեր պահանջվեց, որ կորցներ իր ստվերը։ Երբ մի նոր ստվեր հայտնվեց ոտքի մատների ծայրերից, մարդը փորձեց մոռացության տալ այս դեպքը և վերադարձավ Հյուսիսային Եվրոպա՝ սկսելով նորից ստեղծագործել։ Մի քանի տարի է անցել այդ դեպքից և հանկարծ մի օր նրա դուռը թակեցին։ Ի զարմանս նրա՝ հյուրը իր ստվերն էր, այն ստվերը, որը տարիներ առաջ կորցրել էր Աֆրիկայում, և հիմա այդ ստվերը կանգնած էր նրա դիմաց՝ մարդու կերպարանքով։ Ապշած վերջինիս անսպասելի գալուստից՝ բանիմաց մարդը հրավիրեց նրան իր տուն և շուտով երկուսն էլ նստեցին բուխարու մոտ, իսկ ստվերը պատմում էր, թե ինչպես է նա մարդու կերպարանք ստացել։
Բանիմաց մարդը բնույթով հանգիստ էր և նրբանկատ։ Նրա հետաքրքրությունների շրջանակում բարին էր, գեղեցիկը և իսկականը, որոնց մասին նա հաճախ գրում էր, բայց ինքը հետաքրքիր չէր այլ մարդկանց։ Ստվերն ասաց, որ իր տերը չէր հասկանում աշխարհը, նա այն չէր տեսնում այնպես, ինչպես իրականում կար՝ ինչքան չար մարդիկ էին նրան շրջապատում։
Ստվերը տարիների ընթացքում գնալով ավելի էր հարստանում ու քաշ հավաքում, իսկ գրողը ավելի էր աղքատանում ու գունատվում։ Շուտով նա այնքան տկարացավ, որ իր նախկին ստվերը առաջարկեց գնալ հանգստանալու և բուժում ստանալու՝ խոստանալով նաև հոգալ ծախսերի մասին։ Նա մի պայման էր դրել՝ ստվերը պետք է այնպես գործեր, ինչպես իր տերը, իսկ գրողը պետք է ձևացներ, որ նրա ստվերն է։ Այս առաջարկը անհեթեթ էր հնչում, բայց բանիմաց մարդը ի վերջո համաձայնվեց և նրանք երկուսով մեկնեցին ճանապարհորդության․ ստվերը հիմա նրա տերն էր։ Հանգստավայրում ստվերը հանդիպեց մի գեղեցիկ արքայադստեր և նրանք ամեն գիշեր իրար հետ պարում էին ու խոսում և այնպես է ստացվում, որ արքայադուստրը սիրահարվում է նրան։
Երբ նրանք պատրաստվում էին ամուսնանալ, ստվերը իր նախկին տիրոջը խոստացավ շքեղ պաշտոն դղյակում միայն այն պայմանով, որ նա նորից մշտապես դառնար իր ստվերը։ Գրողը անմիջապես մերժեց ու սպառնաց պատմել ամեն ինչ արքայադստերը, բայց ստվերը ձերբակալեց նրան։ Մտահոգ ձևանալով ստվերը հանդիպում է արքայադստերը և ասում․
– Ես անցել եմ ամենասարսափելի բանի միջով, որ երբևէ կարող էր ինձ հետ պատահել․ միայն պատկերացրու՝ ստվերս խելագարվել է։ Կարծում եմ նման ծանրացած ուղեղը չի կարող երկար դիմակայել։ Նա երևակայում է, որ իսկական մարդ է և որ ես նրա ստվերն եմ։
– Օ, ինչ սարսափելի է,– ճչաց արքայադուստրը,– նա բանտարկվա՞ծ է։
– Այո, բայց ես վախենում եմ, որ նա երբեք չի վերականգնվելու։
– Խեղճ ստվեր,– ասաց արքայադուստրը,– նա շատ անբախտ է, իրոք մեծ սխրագործություն կանես, եթե ազատես նրան իր կեղծ գոյությունից և, իսկապես, երբ ես մտածում եմ՝ ինչքան հաճախ են բարձր խավի մարդիկ նվաստացնում ցածր խավի մարդկանց մեր օրերում, ճիշտ որոշում կլինի նրան ազատելը։
Երբ ստվերն այդ գիշեր ամուսնացավ արքայադստեր հետ, նա տեղեկացավ, որ մարդուն արդեն գլխատել են։
Վերլուծություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստվերը Անդերսոնի տխուր հեքիաթների շարքում օրինակելի դիրք է գրավում։ Հեքիաթում գրողը նկարագրվում է որպես բարոյական անձ՝ առնչվելով աշխարհում տիրող բարուն ու իսկականին։ Բայց, ինչպես գրված է, նրան շրջապատող մարդիկ անտարբեր են իր զգացմունքների նկատմամբ՝ կապված այս թեմայի հետ։ Իսկապես ստվերը շեշտում է, որ նա չի տեսնում աշխարհը այնպես, ինչպես այն իրականում կա։
Ստվերը տեսել է ամեն ինչ այս աշխարհում, բայց նրա հոգին բացակայում է։ Նա մեծ ցանկություն ունի՝ ստվեր ունենալու և խնդրում է իր նախկին տիրոջը դերերով փոխվել իրենց ճանապարհորդության ժամանակ։ Երբ բանիմաց մարդը վերջապես գիտակցում է, թե ինչ աստիճանի է իր ստվերը նսեմացել, արդեն շատ ուշ է լինում։
Հեքիաթը դժգույն ավարտ է ունենում և Անդերսենն ասում է, որ ոչ միշտ է բարին հաղթում։ Չարը իսկապես հզոր դիմակայություն ունի բարու և արդարի նկատմամբ։
Որոշ քննադատներ ենթադրում են, որ Անդերսենը այս պատմությամբ անուղղակի կերպով վրեժ է լուծել իր խնամակալի որդուց՝ Էդվարդ Քոլինից, ով մերժել էր նրան[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Jacqueline Banerjee, The Impact of Hans Christian Andersen on Victorian Fiction, The Victorian Web, 12 December 2008.