Սոցիալական ցանց (ֆիլմ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սոցիալական ցանց (այլ կիրառումներ)
«Սոցիալական ցանց» (անգլ.՝ The Social Network), Դևիդ Ֆինչերի ֆիլմը Ֆեյսբուքի ստեղծման մասին։ Ահարոն Սորկինի գրած սցենարի համար հիմք է հանդիսացել Բեն Մեզրիչի «Ակամա միլիարդատերեր. ինչպես ստեղծվեց Ֆեյսբուքը, պատմություն սեքսի, փողերի, հանճարի և դավաճանության մասին» (2009) գիրքը։
Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում տեղի է ունեցել 2010 թվականի հոկտեմբերի 1-ին։ Իսկ պրեմիերայի առաջին երկու շաբաթում ֆիլմը գլխավորել է բոլոր կինոթատրոնների ցանկը։ Ֆիլմի շահույթը տարվա վերջում $40 միլիոնից աճեց 200 միլիոն[13]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործողությունները կատարվում են 2003 թվականին։ Այն ժամանակ, երբ Հարվարդի համալսարանի ուսանող Մարկ Ցուկերբերգին թողնում է իր ընկերուհին՝ Էրիկա Օլբրայտը, նա խմելով գարեջուր որոշում է վրեժ լուծել աղջկանից և նրա մասին իր բլոգում գրում է անհասկանալի բաներ։ Որոշ ժամանակ անց նա որոշում է ստեղծել մի կայք, որտեղ հնարավորություն է տրվում որոշել ուսանողուհիների ռեյտինգը իրենց գրավիչ լինելու աստիճանով։ Նա կոտրում է տվյալների բազաները տարբեր հանրակացարաններում, քաշում է նկարներ և անուններ՝ օգտագործելով մի ալգորիթմ, որի հեղինակը իր ընկերն էր՝ Էդուարդոն։ Այսպիսով ստեղծում է էջ facemash.com հասցեով, որտեղ ուսանողները կարող էին քվեարկել երկու աղջիկներից նրա օգտին, որին ավելի շատ էին հավանում։ Համալսարանի սերվերը, չդիմանալով ծանրաբեռնվածությանը, սկսում է վատ աշխատել և այդ գիշեր մնում է այդպես անսարք վիճակում։ Իսկ ահա 4 ժամ անց անհանգստության աղբյուրը հայտնաբերված է լինում։ Համալսարանի ղեկավարությունը հետաքննություն է անցկացում և Մարկ Ցուկերբերգին կես տարվա փորձաշրջան է տրվում։
Այն փաստը, որ ստեղծված կայքը շատ արագ հայտնի դարձավ ուսանողների շրջանում և այն, որ ստեղծվել էր ընդամենը մեկ գիշերում և անգամ ոչ սթափ գլխով ստիպում է, որպեսզի երկվորյակ եղբայրներ Քեմերոն և Թայլեր Ուինքլվոսները, ինչպես նաև նրանց ընկեր Դիվյի Նարենդրը ուշադրություն դարձնեն Ցուկերբերգին։ Նրանք փորձում են համալսարանի ներսում ստեղծել սոցիալական ցանց և հրավիրում են Ցուկերբերգին, որպեսզի նա աշխատի որպես ծրագրավորող։ Մարկը և Էդուարդոն երկվորյակներից գաղտնի փորձում են ստեղծել ինտերնետային հաղորդակցության միջոց (որը մասամբ երկվորյակների գաղափարն էր). բացառիկ սոցիալական ցանց ուսանողների համար։ Իրենց տարբերակում ցանցը ստանում է thefacebook.com հասցեն և այն միայն Հարվարդի համալսարանի ուսանողների համար չէր։ Էդուարդոն համաձայնում է օգնել Մարկին և ապահովում է նախնական կապիտալի համար անհրաժեշտ գումար՝ 1000 դոլար։ Երբ ցանցը պատրաստ է լինում, երկվորյակները հայտարարում են, որ Ցուկերբերգը գողացել է իրենց միտքը և երկար տատանումներից հետո Մարկին հասցնում են դատարան։ Էդուարդոն՝ որպես ծրագրի ֆինանսների տնօրեն, փորձում է համոզել Մարկին, որպեսզի վերջինս օգտագործի օրեցօր աճող ցանցը և դրա հիման վրա գովազդ նկարահանի, սակայն Մարկին դա չէր հրապուրում։
Ցանցի հաջողակ ստեղծողների հետ է ծանոթանում Շոն Փարքերը՝ սկանդալային Napster ցանցի ստեղծողը։ Փարքերը ասում էր տղաներին, որ նրանք պետք է ձգտեն ու հասնեն միլիարդ դոլարի։ Դրա հետ մեկտեղ նա Մարկի պես նույնպես չի ցանկանում գովազդ նկարահանել։ Հենց այստեղ էլ նա Էդուարդոյի աչքերում տարբերվում է մնացածից։ Մինչ Էդուարդոն Նյու Յորքում փնտրում էր գովազդ նկարահանողի, Մարկը իր անձնակազմի հետ տեղափոխվում է Շոնի խորհուրդ տված թաղամասը, որտեղ պարզվում է, որ նրանք հարևաններ են։ Շոնին հաջողվում է գտնել խոշոր ներդրողի Պիտեր Տիլին, ով ֆեյսբուքի աշխատանքների մեջ ներդրում կկատարեր կես միլիոն դոլարի չափով։ Էդուարդոն ստորագրում է բոլոր փաստաթղթերը կապված ընեկրության առաջընթացի և նոր պայմանագրերի հետ, սակայն այս ժամանակ նկատում է, որ իր եկամուտը 34%-ից իջել է 1%։ Նա դադարեցնում է շփումը Մարկի և Շոնի հետ և Մարկին սպառնում է դատարանով։ Շուտով Շոնին ձերբակալում են, ինչ որ խնջույքի ժամանակ կոկաինի օգտագործման համար։ Այս բոլոր իրադարձությունների հետ միաժամանակ ֆիլմում նկարագրվում են Էդուարդոյի և երկվորյակների դատարաններում ընթացող գործողությունները։ Մեկում Էդուարդոն էր մեղադրում Մարկին իրեն ընկերությունից հեռացնելու համար, իսկ մյուս տեսարանում՝ Ուինկլուոս եղյբայրները, ովքեր մեղադրում էին իրենց մտահղացումը սեփականացնելու մեջ։
Ֆիլմի վերջում Մարկը, մնալով միայնակ, հիշում է Էրիկայի՝ իր ընկերուհու հետ կռիվը, ինչից էլ ամեն ինչ սկսվեց։ Նա Ֆեյսբուքով ընկերության հարցում է ուղարկում աղջկան և անվերջ թարմացնում է էջը՝ սպասելով աղջկանից պատասխանի։ Եզրափակիչ տեսարանում Մարկ Ցուկերբերգը հայտնվում է «ինտերնետի գերու իրավիճակում, ով մնացել էր մի էջում, այն էջում, որը նրա իրական կյանքի անցյալն էր, և որը նա պետք է վաղուց փոխեր»[14]։ Ֆիլմի վերջնական գրություններում ասվում է, որ Էդուարդոն և Ուինքլվոս եղբայները ստացել են փոխհատուցում և համաձայնել են չհրապարակել գործի հանգամանքները։ Մարկ Ցուկերբերգը դարձավ աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատար | Դեր |
---|---|
ԱՄՆ, Ջեսսի Այզենբերգ | Մարկ Ցուկերբերգ |
Միացյալ Թագավորություն, Էնդրյու Գարֆիլդ | Էդուարդո Սավերին |
ԱՄՆ, Ջասթին Թիմբերլեյք | Շոն Փարքեր |
ԱՄՆ, Արմի Համեր | Քեմերոն և Թայլեր Ուինքլվոսներ |
ԱՄՆ, Բրենդա Սոնգ | Քրիստի Լի |
ԱՄՆ, Ռաշիդա Ջոնս | Մերիլին Դելի |
ԱՄՆ, Ջոզեֆ Մացելո | Դասթին Մոսկովից |
Միացյալ Թագավորություն, Մաքս Մինգելա | Դիվյա Նարենդրա |
ԱՄՆ, Ռունի Մարա | Էրիկա Օլբրայթ |
ԱՄՆ, Թրևոր Րայթ | Ջոշ Տոմպսոն |
ԱՄՆ, Դակոտա Ջոնսոն | Ամելիա Ռիտեր |
ԱՄՆ, Ջոու | Էլիս Կանտվել |
Գրական աղբյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Դուք մի մոռացեք, որ այս տղաները եղել են «գիրք կրծողներ» և չեն կարողացել շփվել աղջիկների հետ, և ընդհանրապես մարդկանց հետ։ Դեմքով մոտենալով ապակուն՝ նրանք տեսնում էին ուսանողական եռուզեռը՝ ինչպես են ուրախանում ուսանողները խնջույքներում, ժամադրություններում և այլ հարաբերություններում։ Սոցիալական ցանցը փորձ էր հարաբերությունները վիրտուալ դարձնելու, այնտեղ ուր նրանք իրենց ազատ կզգային։
Մեզրիչի գիրքը հրատարակվել է 2009 թվականի ամռանը, այն չէր հայտնում հայտնի սոցիալական ցանցի ստեղծման իրական հանգամանքները[15]։ Չնայած նրան, որ գիրքը համարվում է փաստագրական, այնուամենայնիվ նրա մեջ հնարավոր է, որ մի քանի մարդկանց փոխարեն հանդես գա մեկը[16]։ Հեղինակը բազմաթիվ անգամ բախվել է քննադատներին՝ գրքի ոչ ճիշտ լինելու համար, այդ իսկ պատճառով հեղինակը գիրքը սկսում է 285 բառերով, այն մասին, որ հնարավոր է գրքում հանդիպեն դետալներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը։ Գրքի աշխատանքները սկսվեցին այն բանցի հետո, երբ Մեզրիչը ծանոթացավ Էդուարդո Սավերինի հետ, ով հենց այդ ժամանակ խզեց իր հարաբերությունները Ցուկերբերգի հետ։ Հենց այս ժամանակ էր, որ Էդուարդոն պատրաստ էր կիսվել գրողի հետ իր բոլոր խնդիրներով։ Մեզրիչը փորձեց հանդիպել Ցուկերբերգի հետ և իմանալ նրա տեսակետը այս հարցի շուրջ, սակայն Ցուկերբերգին այս առաջարկը չհետաքրքրեց։ Մեզրիչը Ցուկերբերգի մասին գրեց հետևյալը. «Մարկը դարձավ ամենաերիտասարդ միլիարդատերը մոլորակում, սակայն նա իր հաջողության հետ մեկտեղ միշտ էլ անտարբեր է եղել նյութական հաջողություններին։ Նա չունի «ֆերարի», սեփական ինքնաթիռներ կամ տուն 15 ննջասենյակով»։ Նա համարում է, որ ֆիլմում «նրան դրել են ավելի մեծ այծի տեղ, քան նա նկարագրված է գրքում»։
Սաունդրեք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի երաժշտությունը գրել են Տրենտ Ռեզնորը և Ատիկուս Ռոսը։ Սա առաջին համագործակցությունը չէ Ֆինչերի և Ռեզնորի միջև. «Յոթ» ֆիլմը սկսվում է մի երաժշտությամբ, որի կոմպոզիցիայով զբաղվել է Ռեզնորը 2005 թվականին[17]։ Ֆինչերը ամենասկզբում առաջարկեց Ռենզորին զբաղվել ֆիլմի սաունդրեքով, սակայն վերջինս մերժեց, պատճառաբանելով, որ նոր է ամուսնացել և հիմա հանգստանում է։ Մի քանի ամիս Ռենզորին թվում էր, որ նա իր հին ընկերոջը խաբել է։ Վերջապես նա որոշեց զանգահարել Ֆինչերին և առաջարկել իր պայմանները հաջորդ ֆիլմի համար։ Ֆինչերը պատասխանեց, որ առաջվա պես սպասում է «Սոցիալական ցանց» ֆիլմի երաժշտությանը։ Այն բանից հետո, երբ Ռեզնորը և Ռոսը միացան ստեղծման աշխատանքներին, երաժշտությունը ստացավ ավելի տխուր տոն։
Ֆիլմի տարածումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվեց Նյու Յորքում 2010 թվականի սեպտեմբերի 24-ին՝ մինչ մեծ պրեմիերայի սկիզբը[18]։ Հյուսիսային Ամերիկայում ֆիլմի ցուցադրությունների ընդհանուր գումարն արժեցավ $ 23 միլիոն, ցուցադրվելով 2771 կինոթատրոններում։ Հաջորդ շաբաթ շահույթը ընկավ ընդամենը 31,2 %[19]։ Ըստ տվյալների ֆիլմը ԱՄՆ-ում 2011 թվականի հունվարի 2-ին հավաքել էր 93,2 միլիոն, իսկ մյուս երկրներում 100,4 միլիոն։ Սրա արդյունքում շահույթ բերեցին Մեծ Բրիտանիայի (16,4 միլիոն), Ֆրանսիայի (12,9 միլիոն) և Ավստրալիայի (11,3 միլիոն) ցուցադրությունները։ Ռուսաստանում հանդիսատեսը Ֆինչերի աշխատանքն այնքան էլ չընդունեց (4,6 միլիոն)։ DVD տարբերակով ֆիլմը թողարկվեց 2011 թվականի հունվարի 11-ին[20]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/158992/2010_filmbemutatok_osszes.xlsx
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 http://www.bbfc.co.uk/releases/social-network-film
- ↑ 5,0 5,1 https://www.filmaffinity.com/en/film577699.html
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=147912.html
- ↑ 7,0 7,1 7,2 https://www.siamzone.com/movie/m/5933
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 http://www.imdb.com/title/tt1285016/fullcredits
- ↑ 9,0 9,1 http://www.ofdb.de/film/198935,The-Social-Network
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 http://www.cinematografo.it/cinedatabase/film/the-social-network/53235/
- ↑ 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 11,14 11,15 11,16 11,17 11,18 11,19 11,20 11,21 11,22 11,23 11,24 11,25 11,26 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 12,0 12,1 http://www.boxofficemojo.com/movies/?page=main&id=socialnetwork.htm
- ↑ The Social Network (англ.). Box Office Mojo. IMDb.com, Inc.. Проверено 1 ноября 2010. Архивировано из первоисточника 14 августа 2011.
- ↑ Маслова Л. С. Кого за сетью посылать (рус.) // «Коммерсантъ» : Общественная общенациональная газета / Михайлин М.. - ЗАО «Коммерсантъ. Издательский Дом»., 2010. - № 200 от 27.10.2010.
- ↑ Michael Cieply; Miguel Helft. Facebook Feels Unfriendly Toward Film It Inspired (англ.). Нью-Йорк Таймс. New York Times Company (20 августа 2010). Проверено 22 декабря 2010. Архивировано из первоисточника 14 августа 2011.
- ↑ Paul Harris. A sexy saga of Facebook's birth - but is it fantasy? (англ.). The Guardian (5 июля 2009). Проверено 6 января 2011. Архивировано из первоисточника 14 августа 2011.
- ↑ «Ryan Dombal. Trent Reznor and David Fincher (англ.). Pitchfork.com. Pitchfork Media Inc. (27 сентября 2010). Проверено 22 декабря 2010. Архивировано из первоисточника 14 августа 2011». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Fincher Movie About Facebook Will Open New York Film Festival (англ.). New York Times (8 July 2010). Проверено 11 января 2011. Архивировано из первоисточника 14 августа 2011.
- ↑ Weekend Report: 'Social Network' Saves Face in Second Weekend (англ.). Box Office Mojo. IMDb.com, Inc.. Проверено 6 января 2011. Архивировано из первоисточника 14 августа 2011.
- ↑ «Social Network» gets re-release in movie theaters (англ.). Reuters (5 January 2001). Проверено 6 января 2011. Архивировано из первоисточника 14 августа 2011.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- «Սոցիալական ցանց» ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Սոցիալական ցանց» ֆիլմը allmovie կայքում
- «Սոցիալական ցանց» ֆիլմը Ֆեյսբուքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոցիալական ցանց (ֆիլմ)» հոդվածին։ |
|
- Կալիֆոռնիայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010 դրամա ֆիլմեր
- 2010 ֆիլմեր
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների կենսագրական դրամա ֆիլմեր
- BAFTA մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- Columbia Pictures ֆիլմեր
- Relativity Media ֆիլմեր
- «Սեզար» մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Դևիդ Ֆինչերի ֆիլմեր
- Մասաչուսեթսում նկարահանված ֆիլմեր
- Ֆեյսբուք
- Ֆիլմեր սոցիալական մեդիայի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2003 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2004 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2005 թվականին