Սթոք-օն-Թրենտ
Քաղաք | |||
---|---|---|---|
Սթոք-օն-Թրենտ | |||
Stoke-on-Trent | |||
| |||
Երկիր | Միացյալ Թագավորություն | ||
Կոմսություն | Սթաֆֆորդշիր | ||
Համայնք | Սթոք-օն-Թրենթ | ||
Հիմնադրված է | 1925[1] թ. | ||
Մակերես | 92 740 000 քառակուսի մետր | ||
ԲԾՄ | 213 մետր | ||
Պաշտոնական լեզու | անգլերեն | ||
Խոսվող լեզուներ | անգլերեն | ||
Բնակչություն | 283,3 մարդ (2005) | ||
Խտություն | 2 575 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC+0, ամառը UTC+1 | ||
Հեռախոսային կոդ | 01782 | ||
Փոստային ինդեքս | ST | ||
Փոստային դասիչ | ST | ||
Պաշտոնական կայք | stoke.gov.uk/ccm/portal/ | ||
| |||
Սթոք-օն-Թրենտ (անգլ.՝ Stoke-on-Trent) քաղաք Անգլիայում՝ Սթաֆֆորդշիր կոմսությունում։ Քաղաքը ձևավորվել է 1910 թվականին 6 քաղաքներից (Stoke-upon-Trent, Hanley, Tunstall, Burslem, Longton и Fenton) և բազում գյուղերից։ Անունը ստացավ Stoke-upon-Trent քաղաքից, քանի որ այնտեղ էր գտնվում վարչությունը և գլխավոր երկաթուղային կայարանը։ Սթոք-օն-Թրենտը հանդիսանում է բրուտագործության կենտրոն։
Հայտնի հյուրանոցներն են՝ Crown, Moat House, North Stafford, Quality, Swallow George։
Ամեն տարի հոկտեմբերի 25-ից 28 քաղաքում անց է կացվում գարեջրի փառատոն։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթոք-օն-Թրենտ ունիտար միավորը զբաղեցնում է 93 կմ² տարածք։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 2001 թվականի տվյալների Սթոք-օն-Թրենտի բնակչությունը կազմում էր 240 636 մարդ, իսկ ըստ 2005 թվականի տվյալների՝ 283,3 հազար մարդ։ Բնակչության միջին խտությունը 2 575 մարդ / կմ² է[2]։
Քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթոք-օն-Թրենտը ղեկավարում է խորհուրդը, որը բաղկացած է 60 պատգամավորներից, որոնք ընտրվել են 20 շրջաններից։ Վերջին ընտրությունների արդյունքում 34 տեղ զբաղեցնում են լեյբորիստները[3]։
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթոք-օն-Թրենտի տարածքում են հիմնված փորձառու «Սթոք Սիթի» և «Պորտ Վեյլ» ֆուտբոլային ակումբները։ «Սթոք Սիթի» ֆուտբոլային ակումբը, որը 1972 թվականի Ֆուտբոլային լիգայի գավաթակիր է, 2012/2013 մրցաշրջանում հանդես էր գալիս անգլիական Պրեմիեր Լիգայի կազմում։ «Սթոք Սիթի» ֆուտբոլային ակումբի մարզադաշտը «Բրիտանիան» է (28 հազար մարդ)։ «Պորտ Վեյլ» ֆուտբոլային ակումբը, որը 2011/2012 մրցաշրջանում հանդես էր գալիս Երկրորդ ֆուտբոլային լիգայում։ «Պորտ Վեյլը» հակառակորդներին ընդունում է «Պորտ Վեյլ» մարզադաշտում (19 հազար մարդ)։
Հայտնի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սթենլի Մեթյուզ՝ Ֆուտբոլիստ
- Ռոբբի Վիլիամս՝ բրիտանացի երգիչ և երգահան։
- Սլեշ՝ Guns N' Roses հայտնի ռոք խմբի կիթառահար, պրոդյուսեր և երգահան։
- Մյորդոկ Նիկոլաս՝ Gorillaz վերտուալ խմբի բաս կիթառահար։
- Էդվարդ Ջոն Սմիթ՝ ռազմածովային սպա, «Տիտանիկ» մարդատար լայների նավապետ։
- Թեյլոր Ֆիլիպ Դագլաս՝ դարթս սպորտաձևում աշխարհի բազմակի չեմպիոն։
- Լյուիս Ադրիան՝ դարթս սպորտաձևում աշխարհի կրկնակի չեմպիոն։
- Andy Moor՝ DJ և պրոդյուսեր։
- Հյու Դենսի՝ դերասան։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The London Gazette 33063 (բրիտ․ անգլ.) — Iss. 33063. — P. 4449.
- ↑ http://www.ons.gov.uk/
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթոք-օն-Թրենտ» հոդվածին։ |
|