Jump to content

Ռիվալդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիվալդո
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռիվալդո Վիտոր Բորբա Ֆերեյրա
Քաղաքացիությունը  Բրազիլիա և  Իսպանիա
Մականուն Rivaldo
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 19, 1972 (52 տարեկան)
Ծննդավայր Պաուլիստա, Բրազիլիա
Հասակ 186 սմ
Քաշ 75 կգ
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
1989 - 1991 Բրազիլիա Պաուլիստա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1991-1992 Բրազիլիա Սանտա Կրուզ 4 (6)
1992-1993 Բրազիլիա Մոժի-Միրին 30 (10)
1993-1994 Բրազիլիա Կորինտիանս 41 (17)
1994-1996 Բրազիլիա Պալմեյրաս 104 (53)
1996-1997 Իսպանիա Դեպորտիվո 41 (21)
1997-2002 Իսպանիա Բարսելոնա 157 (86)
2002-2003 Իտալիա Միլան 22 (5)
2004 Բրազիլիա Կրուզեյրո 38 (21)
2004-2007 Հունաստան Օլիմպիակոս 70 (36)
2007-2008 Հունաստան ԱԷԿ 29 (8)
2008-2010 Ուզբեկստան Բունյոդկոր 61 (37)
2011 Բրազիլիա Մոժի-Միրին 34 (16)
2011  Բրազիլիա Սան Պաուլո 30 (5)
2012 Անգոլա Կաբուշկորպ 21 (11)
2013 Բրազիլիա Սան-Կաետանո 17 (2)
1991-2013 Ընդամենը 699 (334)
Ազգային հավաքական
1992-1993 Բրազիլիա Բրազիլիա (մինչև 20) 9 (1)
1996 Բրազիլիա Բրազիլիա (Օլիմպ.) 8 (6)
1993-2003 Բրազիլիա Բրազիլիա 74 (34)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ռիվալդո Վիտոր Բորբա Ֆերեյրա (պորտ.՝ Rivaldo Vítor Borba Ferreira)[1], (ապրիլի 19, 1972(1972-04-19)[2][3][4], Ռեսիֆի, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, Մոժի-Միրին ակումբի հարձակվող, հանդիսանում է նաև այդ ակումբի նախագահը։

Կարիերայի սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիվալդոն սկսել է իր ֆուտբոլային կարիերան բրազիլական Սանտա-Կրուզ ակումբում, սակայն չի կարողացել հայտնվել մեկնարկային կազմում։ Ռիվալդոն տեղափոխվեց Մոժի-Միրին ակումբ, որը հանդես էր գալիս բրազիլական ցածր լիգաներում։ Այնտեղ ֆուտբոլիստը «բացվեց» և գրավեց Կորինտիանսի սկաուտների ուշադրությունը, որտեղ էլ հետագայում տեղափոխվեց։ Այս ակումբում նա անցկացրեց երկու մրցաշրջան՝ խփելով 17 գոլ 41 խաղում։ Ռիվալդոյի հաջորդ ակումբը Պալմեյրասն էր։ Նրա կազմում Ռիվալդոն անցկացրեց 3 մրցաշրջան, խփեց 50-ից ավելի գնդակ և թիմի հետ հաղթեց Բրազիլիայի առաջնությունը։

Ծաղկման շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին Ռիվալդոն տեղափոխվեց իսպանական Դեպորտիվո։ Իր առաջին մրցաշրջանում նա խփեց 21 գոլ։ Հետագայում բրազիլացուն գնեց Բարսելոնան՝ վճարելով տրանֆերի համար այդ ժամանակվա համար ռեկորդային 26 միլիոն դոլլար։ Բրազիլացին իր լավագույն տարիներն անցկացրեց կատալոնական ակումբի կազմում, 157 խաղ, 86 գոլ, նվաճեց ոսկե գնդակ մրցանակը, ճանաչվեց ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ, 2 անգամ հաղթեց առաջնությունը և ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը։

Կարիերայի ավարտը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Ռիվալդոն լքեց Բարսելոնան գլխավոր մարզիչ Լուի Վան Գալի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով և տեղափոխվեց իտալական Միլան։ Ապենինյան թերակղզում բրազիլացին ստացավ ավելի շատ խաղաժամանակ, հարձակման գծում Անդրեյ Շևչենկոյի հետ միասին նրանք ուժեղ հարձակվողական զույգ էին կազմել, որի արդյունքում 2002-2003 թվականներին Միլանը հաղթեց Չեմպիոնների Լիգան։ Այնուհետև բրազիլացին ետ վերադարձավ Բրազիլիա, Կրուզեյրո ակումբ, որից հետո տեղափովեց Հունաստան, որտեղ տեղի ակումբերում անցկացրեց 4 մրցաշրջան, այնուհետև խաղաց Ուզբեկստանի Բունյոդկորի կազմում, որի հետ 2008 թվականի օգոստոսի 28-ին կնքեց մեկ տարվա պայմանագիր[5], իսկ 2008 թ. նոյեմբերին երկարաձգեց պայմանագրի ժամկետը մինչև 2011 թվականը[6]։, բայց արդյունքում դադարեցրեց հարաբերությունները տաշկենթյան ակումբի հետ։

2010 թվականի հոկտեմբերի 18-ին հայտարարեց 2011 թվականի Սան Պաուլոյի նահանգային առաջնությանը իր մասնակցության մասին Մոժի-Միրին ակումբի կազմում, որի նախագահն էր 2008 թվականի հոկտեմբերի 9-ից[7][8]։

2011 թվականի հունվարի 22-ին ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվեց Սան Պաուլո մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը պայմանագիր ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ[9]։ 2011 թվականի փետրվարի 3-ին անցկացրեց իր առաջին հանդիպում թիմի կազմում Սան-Պաուլոյի նահանգային առաջնության 6-րդ տուրի Լինենսե ակումբի դեմ խաղում և 56-րդ րոպեին խփեց իր առաջին գնդակը[10][11][12].2011 թ. մայիսի 22-ին Սան Պաուլոյի կազմում Բրազիլիայի առաջնության առաջին տուրում խաղաց Ֆլումինենսեի դեմ՝ 84-րդ րոպեին փոխարինելով Կազեմիրոյին[13][14]։ Դեկտեմբերի 3-ին ֆուտբոլիստը լքեց ակումբը[15]։

2012 թվականի հունվարի 13-ին Ռիվալդոն պայմանագիր կնքեց անգոլական Կաբուշկորպ ակումբի հետ[16][17]։ Նոր ակումբի կազմում անցկացրած երկրորդ խաղում բրազիլացին դարձավ հեթ-թրիկ[18]։

Անգոլական ակումբը լքելուց հետո ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով 2013 թվականի հունվարի 8-ին պայմանագիր կնքեց բրազիլական Սան-Կաետանո ակումբի հետ[19]։ Անցկացկացնելով թիմի կազմում 7 հանդիպում՝ Ռիվալդոն լքեց ակումբը ծնկի հետ ունեցած խնդիրների պատճառով։

2014 թվականի մարտի 15-ին լեգենդար բրազիլացին Ինստագրամում հայտարարեց իր կարիերան ավարտելու մասին լուրը։

Ռիվալդոն երկու աշխարհի առաջնությունների մասնակից է Բրազիլիայի հավաքականի կազմում։ Իր առաջին հանդիպումը հավաքականի կազմում անցկացրել է 1993 թվականի դեկտեմբերի 16-ին Մեքսիկայի, իսկ վերջինը 2003 թվականի նոյեմբերի 19-ին Ուրուգվայի դեմ դեմ, իսկ ընդհանուր առմամբ հավաքականում անցկացրած 10 տարիներում Ռիվալդոն անցկացրել է 74 խաղ, խփել 34 գնդակ։

Կարիերայի վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Միջ. գավաթ Ընդամենը
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Մոժի-Միրին 1992 30 10 0 0 0 0 30 10
Կորինտիանս 1993 19 11 0 0 0 0 19 11
1994 22 6 0 0 0 0 22 6
Պալմեյրաս 1994 29 13 0 0 0 0 29 13
1995 45 17 0 0 0 0 45 17
1996 30 23 0 0 0 0 30 23
Դեպորտիվո 1996/97 41 21 5 1 0 0 46 22
Բարսելոնա 1997/98 34 19 9 8 8 0 51 28
1998/99 37 24 5 2 6 3 48 29
1999/00 31 12 5 1 14 10 50 23
2000/01 35 23 5 2 13 11 53 36
2001/02 20 8 0 0 13 6 33 14
Միլան 2002/03 22 5 0 0 13 2 35 7
Կրուզեյրո 2004 2 1 0 0 0 0 2 1
Օլիմպիակոս 2004/05 23 12 0 0 6 1 29 13
2005/06 22 7 0 0 5 2 27 9
2006/07 25 17 0 0 6 0 31 17
ԱԷԿ 2007/08 29 8 0 0 2 1 31 9
Բունյոդկոր 2008 11 7 1 0 4 2 16 9[20]
2009 30 20 5 1 7 1 42 22
2010 11 6 0 0 2 2 13 8
Մոժի-Միրին 2011 0 0 0 0 0 0 0 0
Սան Պաուլո 2011 0 0 0 0 0 0 0 0
Բրազիլիա «Պալմեյրաս»
  • Բրազիլիայի առաջնության հաղթող։ 1994
  • Սան Պաուլոյի նահանգային առաջնության հաղթող։ 1994, 1996
  • Բրազիլիայի գավաթի եզրափակչի մասնակից։ 1996
Իսպանիա «Բարսելոնա»
  • Լա Լիգայի հաղթող]։ 1997/98, 1998/99
  • ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր։ 1997
  • Իսպանիայի գավաթակիր։ 1997/98
Իտալիա «Միլան»
Հունաստան «Օլիմպիակոս»
  • Հունաստանի առաջնության հաղթող։ 2004/05, 2005/06, 2006/07
  • Հունաստանի գավաթակիր։ 2004/05, 2005/06
Ուզբեկստան «Բունյոդկոր»
  • Ուզբեկստանի առաջնության հաղթող։ 2008, 2009
  • Ուզբեկստանի գավաթակիր։ 2008
Բրազիլիա Բրազիլիայի հավաքական

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Согласно практической транскрипции, правильным вариантом передачи имени является Ривалду Витор Борба Феррейра.
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. Encyclopædia Britannica
  4. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  5. «Бунёдкор» заключил однолетний контракт с Ривалдо
  6. Ривалдо останется в Узбекистане до 2011 года
  7. «Rivaldo é o novo presidente do Mogi Mirim» (պորտուգալերեն). Mogi Mirim Esporte Clube. 9.10.2008. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 9-ին.
  8. «Rivaldo vai disputar o Paulistão 2011 pelo Mogi Mirim» (պորտուգալերեն). Mogi Mirim Esporte Clube. 18.11.2010. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 18-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)(չաշխատող հղում)
  9. «Nota oficial: São Paulo contrata Rivaldo» (պորտուգալերեն). Site oficial do São Paulo Futebol Clube. 22.01.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 22-ին.
  10. «No embalo de Rivaldo, São Paulo acorda e vira sobre Linense» (պորտուգալերեն). Site oficial do São Paulo Futebol Clube. 3.02.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 3-ին.
  11. «Estreia de Rivaldo tem golaços e vitória de virada sobre o Linense» (պորտուգալերեն). Site oficial do São Paulo Futebol Clube. 3.01.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 3-ին.
  12. «Com golaço de Rivaldo, São Paulo vence o Linense» (պորտուգալերեն). Site oficial do São Paulo Futebol Clube. 3.01.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 3-ին.
  13. «Dagoberto e Lucas dão show e Tricolor vence na estreia» (պորտուգալերեն). Site oficial do São Paulo Futebol Clube. 22.05.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 22-ին.
  14. «Ficha Técnica: São Paulo - Fluminense - 2:0» (պորտուգալերեն). Site oficial do São Paulo Futebol Clube. 22.05.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 22-ին.
  15. Ривалдо покинул «Сан-Пауло», но завершать карьеру не намерен
  16. Ривалдо подписал контракт с ангольским «Кабускорпом»
  17. Rivaldo anuncia pelo Twitter que acertou com equipe de Angola
  18. Ривалдо сделал хет-трик в матче чемпионата Анголы
  19. Ривалдо стал футболистом «Сан-Каэтано»
  20. Статистика выступлений Ривалдо в «Бунёдкоре» на 18.09.2009(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիվալդո» հոդվածին։