Ջեզու եկեղեցի
Ջեզու եկեղեցի իտալ.՝ Chiesa del Santissimo Nome di Gesù all'Argentina | |
---|---|
Եկեղեցու ճակատամասի հեղինակն է Ջակոմո դելլա Պորտան | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Jesuit church?, կաթոլիկ եկեղեցի և եկեղեցի |
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Իտալիա, Հռոմ |
Հասցե | piazza del Gesù - Roma[1] |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Հռոմի թեմ |
Օծման թվական | 1584 |
Հիմնական ամսաթվերը | 1568 |
Մասն է | Professed House, Rome? |
Կազմված է | Tomb of Saint Ignatius?, Chapel of Saint Francis Xavier (Il Gesù)? և Main chapel of the Chiesa del Gesù (Rome)? |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[1] |
Նվիրված | Holy Name of Jesus? |
Ճարտարապետ | Ջակոմո դա Վինյոլա, Ջակոմո դելլա Պորտա և Միքելանջելո |
Ճարտարապետական տիպ | բազիլիկ |
Ճարտարապետական ոճ | Մաներիզմ, Բարոկկո (ճակատամասը) |
Կառուցման սկիզբ | 1568 |
Կառուցման ավարտ | 1580 |
Հիմնադրված | 1568 |
35 մետր | |
Երկարություն | 75 մետր |
Լայնություն | 35 մետր |
Շինանյութ | աղյուս, բետոն |
Բնակիչ | Ճիզվիտ |
Chiesa del Gesù (Rome) Վիքիպահեստում | |
chiesadelgesu.org |
Ջեզու եկեղեցի (իտալ.՝ Chiesa del Gesù), Հիսուսի միաբանություն (ճիզվիտների միաբանություն) կաթոլիկ կազմակերպության Մայր տաճար Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Պաշտոնական անվանումն է Chiesa del Santissimo Nome di Gesù all'Argentina[2][3][4]։ Եկեղեցու ճակատամասը բարոկկո ոճով կառուցված առաջին ճակատամասն է[5]։ Եկեղեցին օրինակ է հանդիսացել հազարավոր նմանատիպ հիսուսյան եկեղեցիների համար, որոնք հետագայում կառուցվել են ամբողջ աշխարհում։ Ջեզու եկեղեցին տեղակայված է Հռոմում, Պիացցա դել Ջեզու հրապարակում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսպանացի կարդինալ Բարտոլոմեո դելա Կուևան խնդրում է Միքելանջելոյին ձևավորել եկեղեցին։ Վերջինս առաջարկում է դա անել անվճար, սակայն կարդինալ Ալեսանդրո Ֆարնեզեն՝ Պողոս III Պապի թոռը, մերժում է, և արդյունքում եկեղեցին կառուցում են Ֆարնեզե ընտանիքի ճարտարապետ Ջակոմո դա Վինյոլան և Ջակոմո դելա Պորտան։ Եկեղեցին կառուցվում է նախկին Սանտա Մարիա դելլա Ստրադա եկեղեցու տեղում։ Այնտեղ էր Հիսուսի միաբանության հիմնադիր Իգնատիոս դե Լոյոլան աղոթում Տիրամոր պատկերի առջև։ Ներկայումս այդ սրբապատկերը զարդարված է ակնեղենով, և այն կարելի է տեսնել Ավագ խորանի աջ կողմում գտնվող Իգնատիոսի կապելլայում։
Եկեղեցու շինարարությունը, ըստ Վինյոլայի նախագծի, սկսվում է 1568 թվականի հունիսի 26-ին։ Նրան օժանդակում է Ջիովանի Տրիստինոն (Հիսուսի միաբաններից), որը փոխարինում է Վինյոլային 1571 թվականին։ 1575 թվականին նա մահանում է, և նրան էլ հաջորդում Հիսուսի միաբանության ճարտարապետ Ջիովանի դե Ռոսիսը։ Ջակոմո դելա Պորտան մասնակցել է խաչաձև կամարի, գմբեթի և աբսիդի կառուցմանը։
Այս եկեղեցու ձևավորումը օրինակ է հանդիսացել հիսուսյան եկեղեցիների համար։ Դա տևել է մինչև 20-րդ դարը։ Եկեղեցին ունի մեկ նավ, և ողջ ուշադրությունը կենտրոնացած է Ավագ խորանի վրա։ Իսկ ենթակողմերի փոխարեն կամարակապ բացվածքների ետևում միմյանց կապակցված նույնատիպ կապելլաներ են[6], որոնց մուտքերը ճաղաշարքով ձևավորած դարբասներ են։ Տրանսեպտները վերածված են ելունդների, որոնց ետին պատերին բեմեր են կցված։
Եկեղեցու նախագիծը համապատասխանում է Վերածննդի ժամանակաշրջանի[7] կենտրոնական պլանավորմանը՝ ինչն արտահայտվում էր հսկայական գմբեթով և ծավալուն նավով, որն էլ բնորոշ էր քարոզչական եկեղեցիներին։ 13-րդ դարից սկսած դրանք հիմնել են դոմինիկյաններն ու ֆրանցիսկյանները։ Ամենուր բազմերանգ մարմարե հարդարանքներ են և ֆրեսկոներով պատված կամարներ, որոնք հարստացնում էին առաստաղը, և ճերմակ ստուկկոյից և մարմարից պատրաստված արձաններ։
Եկեղեցու օծումը իրականացվել է կարդինալ Գուլիո Անտոնիո Սանտորիի կողմից 1584 թվականի նոյեմբերի 25-ին։
Ինտերիերի ձևավորումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթադրվում է, որ սկզբնական Ավագ խորանը ձևավորել է Ջակոմո դելլա Պորտան։ 19-րդ դարի վերանորոգման ժամանակ այն հեռացվել է, իսկ խորանը հետագայում ձեռք է բերել Պատրիկ Լիհի արքեպիսկոպոսը իր նոր եկեղեցու համար, որտեղ էլ տեղադրվում է աննշան փոփոխութուններից հետո[8]։
Ներկայիս խորանի հեղինակն է Անտոնիո Սարտին (1797–1880 թթ․)։ Այստեղ չորս սյուներն ամբողջանում են նեո-դասական ճակտոնով։ Սարտին աբսիդը պատում է մարմարով և պատկերազարդում է աղոթատեղին։ Բեմի «IHS» ճաճանչապսակի հրեշտակները Ռինալդո Ռինալդիի (1793–1873թթ․) աշխատանքն են։ Իսկ ճաճանչապսակի երկու կողմերում ծնկի եկած հրեշտակների հեղինակներն են Ֆրանչեսկո Բենալիան և Ֆիլիպո Գնաչարինին (1804–1875թթ․)։ Բեմի պատկերման հեղինակն է Ալեսանդրո Կալպատին (1810–1868թթ․)։ Աբսիդի առաստաղի նկարազարդել է Ջիովանի Բատտիստա Գաուլլին։
Ինտերիերի ձևավորման ամենավառ առանձնահատկությունը առաստաղի ֆրեսկոն է՝ Trionfo del Nome di Gesù, որը ևս Ջիովանի Բատտիստա Գաուլլի աշխատանքն է։ Վերջինս ձևավորել է նաև գմբեթը, կենտրոնական կամարը, պատուհանների խորշերը և տրասեպտների առաստաղները։
Եկեղեցու երգեհոնը կառուցվել է իտալական Տամբուրինի ֆիրմայի կողմից։ Այն ունի երեք ձեռքի ստեղնաշար։ Խողովակները եկեղեցում տեղաբաշխված են երեք առանձին ուղղություններով։ Երկու զարդարված ճակատամասերը թեքվում են դեպի տրանսեպտի պատերը, իսկ փոքր փոխերգարանը տեղակայված է արևմտյան մուտքի կողմը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Madonna Della Strada» սրբապատկերը
-
Իգնատիոսի կապելլայի բեմը
-
Իգնատիոս դե Լոյոլայի դամբարանը
-
Ֆրանցիսկո Քսավերի կապելլայի բեմը
-
Ամբիոն՝ եկեղեցում
-
Լեգրոսի «Religione che trionfa sull'Eresia» քանդակը
-
Ֆեոդոնի «Trionfo della Fede sull'Idolatria» քանդակը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 dati.beniculturali.it — 2014.
- ↑ Society of Jesus. "Official Website" Արխիվացված 2016-10-23 Wayback Machine. Վերցված է 2009-01-23.
- ↑ Հետևյալ անվանումը՝ Chiesa del Sacro Nome di Gesù ևս գործածվում է
- ↑ "Torre Argentina" or "Strasbourg Tower" was a name for this area of Rome (presently the rione of Pigna), surviving in the Largo di Torre Argentina and Teatro Argentina
- ↑ Whitman 1970, p. 108
- ↑ The Gesù's scheme of wide arched bays defined by paired pilasters has its origin in Alberti's Sant'Andrea, Milan, begun in 1470.
- ↑ The exemplar is Bramante's original plan for St. Peter's Basilica.
- ↑ Peter Galloway: The Cathedrals in Ireland, ISBN 0-85389-452-3, pp. 204–205.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Chiesa del Gesù (Rome) - Եկեղեցու պաշտոնական կայքը
- Jesuit International College
- Churches of Rome: Gesu
- Satellite image of the church
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեզու եկեղեցի» հոդվածին։ |
|