Jump to content

Պրոպիլբենզոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրոպիլբենզոլ
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₉H₁₂
Մոլային զանգված2,0E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն0,86 գ/սմ³ գ/սմ³
Իոնիզացման էներգիա1,4E−18 ջոուլ[2] կՋ/մոլ
Հալման ջերմաստիճան−99 °C, −100 °C[3] և −99,56 °C[2] °C
Եռման ջերմաստիճան159 °C և 159,24 °C[2] °C
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար103-65-1
PubChem7668
EINECS համար203-132-9
SMILESCCCC1=CC=CC=C1
ЕС203-132-9
ChEBI7385
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Պրոպիլբենզոլ (C9H12), օրգանական միացություն, որը պատկանում է արոմատիկ ածխաջրածինների դասին։ Գտնվում է հեղուկ վիճակում։ Այս արոմատիկ ածխաջրածնի համար տեսականորեն հնարավոր է 8 իզոմեր։ Դրանք հայտնի են հետևյալ անվանումներով․

  1. հեմելլիտոլ
  2. պսևդոկումոլ
  3. մեզիտիլեն
  4. 1–մեթիլ-2-էթիլբենզոլ
  5. 1-մեթիլ-3-էթիլբենզոլ
  6. 1-մեթիլ-4-էթիլբենզոլ
  7. իզոկումոլ
  8. կումոլ
Տրիմեթիլբենզոլներ
Անվանումներ Հեմելլիտոլ Պսևդոկումոլ Մեզիտիլեն
Այլ անվանումներ 1,2,3-Տրիմեթիլբենզոլ
vic.-Trimethylbenzene
1,2,4-Տրիմեթիլբենզոլ
asym.-Trimethylbenzene
1,3,5-Տրիմեթիլբենզոլ
sym.-Trimethylbenzene
Կառուցվածքային բանաձև
CAS-համար 526-73-8 95-63-6 108-67-8

Բոլոր տրիմեթիլբենզոլները պարունակվում են կուպրում։ Մեզիտիլենը հեշտությամբ հնարավոր է ստանալ նաև սինթետիկ եղանակով։ Կումոլը ստացվում է տերպենների և կամֆորայի քայքայման ժամանակ։

Պրոպիլբենզոլը բավականին արագ օքսիդանում է արդեն 277 С-ում։ Ռեակցիայի նյութերը քիմիական բաղադրությամբ մոտ են էթիլբենզոլի օքսիդացման նյութերին։ Գտնվել են մեծ քանակությամբ պրոպիոֆենոն և երկրորդային արոմատիկ սպիրտ, զգալի քանակությամբ օքսիդներ, որոնց մեջ, ըստ հեղինակների, հայտնվում են նաև ացիլային օքսիդներ։ Օքսիդացման ջերմաստիճանի բարձրացումը հանգեցնում է օքսիդների և թթուների քանակի նվազման։

  • Пауль Каррер (1960 г․). Курс органической химии («Госхимиздат» ed.). Ленинград․. էջ 1216 ст․.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]