Ուշադրություն։ Այս հոդվածը կարող է պարունակել անձնական տեսություններ, վարկածներ կամ կարծիքներ։ Հոդվածից պետք է հեռացնել բոլոր այն պնդումները, որոնք հիմնված չեն վստահելի աղբյուրների վրա։ Մանրամասների համար տես քննարկման էջը։
Պիեռ Ժան Բերանժե (ֆր.՝ Pierre-Jean de Béranger, օգոստոսի 19, 1780(1780-08-19)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[3][2][4][…] - հուլիսի 16, 1857(1857-07-16)[1][2][5][…], Փարիզ, Ֆրանսիա[5][6]), ֆրանսիացի բանաստեղծ և երգերի հեղինակ, Բերանժեն մեծ ժողովրդականություն էր վայելում իր կենդանության օրոք, սակայն մահվանից մի քանի տասնամյակ անց նրա փառքը խամրեց։ Նրան անվանել են «բոլոր ժամանակների ֆրանսիացի ամենաճանաչված երգահանը» և «ֆրանսիական շանսոնի առաջին աստղը»։ Նրա «Աղքատ կին» և «Վայր ընկնող աստղեր» բանաստեղծությունները հայերեն է թարգմանել Միքայել Նալբանդյանը։
Բերանժեն ծնվել է իր պապիկի տանը, Փարիզի Մոնտորգուել փողոցում, այս փողոցը Բերաժեն անվանել է. «Փարիզի ամենակեղտոտ և անհանգիստ փողոցներից մեկը»։ Չնայած այն փաստին, որ իր հոր ազգանվան դիմաց օգտագործվում էր «դը» մասնիկը Բերանժեի ընտանիքը չուներ ազնվական ծագում, իրականում նա սերում էր պանդոկապանների և դերձակների տոհմերից, վերջինիս մասին նա նշել է իր «Դերձակը և փերին» երգում։ Երեխա ժամանակ նա շատ ամաչկոտ էր և թույլ, սակայն կարողանում էր քարից բալեր պատրաստել։ Իր առաջին բանաստեղծությունը՝ «Հուլիսի 14-ը» նա գրել է 1789 թվականին։ 1796 թվականին նա սկսում է աշխատել իր հոր հետ։ Սակայն 1798 թվականին նրանց գործընկերությունը լուծարվում է, և Բերանժեն կրկին սկսում է ստեղծագործել։ Հուսահատված լինելով նա նամակ է գրում Լուսիեն Բոնապարտին, որի հետ կցում է նաև իր աշխատանքներից մի քանիսը։ Լուսիեն Բոնապարտը հետաքրքրվում է երիտասարդ բանաստեղծի աշխատանքով, և նրան իր պանսիոնում հազար ֆրանկի դիմաց աշխատանք է տալիս, և պատվիրում նրան գրել մի բանաստեղծություն «Ներոնի մահը» վերնագրով։ Հինգ տարի անց, 1809 թվականին նա սկսում է աշխատել Ֆրանսիայի կայսրական համալսարանում, որտեղ ստանում է հավելյալ հազար ֆրանկի աշխատավարձ, այս դեպքից հետո նրա կյանք առավել կանոնավոր ձև է ստանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 417)։