Իմունային շիճուկներ
Իմունային շիճուկներ, հակածիններով իմունացված կենդանիների և մարդու արյունից ստացված պատրաստուկներ, որոնք հակամարմիններ են պարունակում բակտերիային տոքսինների, ախտածին մանրէների և վիրուսների դեմ։ Շիճուկի հակամարմինները կապվում են ախտածին մարմնի կամ հակածնի հետ[1]։
Մարդու արյունից ստացված շիճուկներն օրինակ էբոլայի բուժման միակ հաջողված եղանակն են[2]։ Տարբերում են բուժկանխարգելիչ և ախտորոշիչ շիճուկներ։ Բուժկանխարգելիչ շիճուկներ․ լինում են հակաթանային (հակադիֆթերիային, հակաբոտուլինուսային, հակատետանուսային և օձի թույնի դեմ), հակաբակտերիային (հակասիբիրախտային, հակամենինգոկոկային, հակատուլարեմիային և այլն) և հակավիրուսային (հակագրիպային, հակակատաղության, հակակարմրուկային են)։ Ստացված են շիճուկներին փոխարինող համապատասխան գամմագլոբուլիններ, որոնք առավել արդյունավետ են։ Ախտորոշիչ շիճուկներ լինում են ագլատինացնող, պրեցիպիտացնող և լյոլմինեսցենտող, որոնք կիրառվում են ախտածին մանրէների տեսակային պատկանելությունը որոշելու համար։ Կենդանիների արյունից ստացած շիճուկներ մարդկանց ներարկելիս կարող է զարգանալ շիճուկային հիվանդություն և անաֆիլաքսիա։ Անասնաբուժության մեջ բուժկանխարգելիչ շիճուկներ ստացվում են իմոլնացված կենդանիներից և կիրառվում վարակիչ հիվանդությունների (սիբիրախտ, խոզերի կարմրախտ, սալմոնելոզներ և այլն) բուժման ու կանխարգելման համար։ Անասնաբուժական լաբորատորիաներում գործածվում են ախտորոշիչ շիճուկներ, վարակիչ հիվանդությունների հարուցիչների իդենտիֆիկացման (նույնականացման) համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ de Andrade, Fábio Goulart, et al. "The Production And Characterization Of Anti-Bothropic And Anti-Crotalic Igy Antibodies In Laying Hens: A Long Term Experiment." Toxicon 66.(2013): 18-24. Academic Search Complete. Web. 12 Feb. 2015.
- ↑ Mupapa, K; Massamba, M; Kibadi, K; Kuvula, K; Bwaka, A; Kipasa, M; Colebunders, R; Muyembe-Tamfum, JJ (1999). «Treatment of Ebola Hemorrhagic Fever with Blood Transfusions from Convalescent Patients (suppl 1)». The Journal of Infectious Diseases. 179 Suppl 1 (Volume 179): S18–S23. doi:10.1086/514298. PMID 9988160. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |