Մոի
Մոի | |
---|---|
Տեսակ | Դիզայներական ընկերություն և furniture manufacturer? |
Երկիր | Նիդերլանդներ |
Հիմնադրված | 2001 |
Գլխադասային գրասենյակ | Բրեդա, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ |
Հիմնադիր | Մարսել Վանդերս |
Մոի (հոլ.՝ Moooi), կահույքի, ինտերիերի և լուսավորության ժամանակակից դիզայնի հոլանդական ընկերություն[1]։ Այն հիմնադրվել է Մարսել Վանդերսի և Կասպեր Վիսերսի կողմից Նիդեռլանդներում 2001 թվականին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիզայներ Մարսել Վանդերսն առաջին անգամ դիմել է Մոյի դիզայնի ընկերության համահիմնադիր և նախկին գործադիր տնօրեն Կասպեր Վիսերսին՝ խնդրելով օգնել իրեն շուկա հանել դիզայներական լուսամփոփը։ Նրանք միասին հիմնել են Մոի ընկերությունը 2001 թվականին[2]։
Վանդերսը միաժամանակ հանդես է եկել և որպես ղեկավար, և որպես Մոյի ընկերության դիզայներ[3]։
Մոյի ընկերության առաջին միջազգային ցուցահանդեսը «Salone del Mobile» ցուցահանդեսն էր, որը կայացել է 2001 թվականին Միլանում։ 2002 թվականին ձեռնարկատեր Հանս Լենսվելտը՝ «Lensvelt» գրասենյակային կահույքի ապրանքանիշի սեփականատերը, Մոյի ընկերության 33% սեփականատերն է դարձել։ Իտալական «B&B Italia» հայտնի դիզայներական ապրանքանիշը 2006 թվականին ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 50%, որը նրանց է պատկանել մինչև 2012 թվականը[4]։ Նույն թվականին հիմնադիրներ Վանդերսը և Վիսերսը կրկին դարձել են մեծամասնության սեփականատերեր ՝ B&B Italia-ին պատկանող բաժնետոմսերի կեսը և Լենստվելտին պատկանող մնացած բաժնետոմսերը հետ գնելուց հետո (այդ ժամանակ 10%)[5]։ 2015 թվականին Վանդերսը և Վիսերսը, որոնց նախկինում պատկանել է ընկերության 50%, կրկին դարձել են ընկերության մեծամասնության բաժնետերեր[6]։
Վիսերսը հեռացել է Մոյի ընկերության գործադիր տնօրենի պաշտոնից, նրան փոխարինել է 2010 թվականի սեպտեմբերից Ռոբին Բևերսին՝ «Marcel Wanders» ստուդիայի գործադիր տնօրենը[7]։
Ապրանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերությունը թողարկում է լուսավորության, կահույքի, աքսեսուարների, պաստառների և գորգերի հավաքածուներ։ Մոյի ընկերության նախագծերը հասանելի են 82 երկրներում՝ մանրածախ վաճառողների (էլեկտրոնային առևտուր), նախագծերի և պայմանագրերի դիլերների, գործակալների և դիստրիբյուտորների, իրենց սեփական խանութների (բրենդային) և կայքի միջոցով[8]։
Վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոյի ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Նիդեռլանդների Բրեդա քաղաքում, իսկ պահեստը գտնվում է նույն տարածաշրջանում[9]։
- 700 մ2 մակերեսով առաջատար Մոյի ընկերության ցուցասրահը և ֆիրմային խանութը, որը բացվել է 2008 թվականին, գտնվում է Ամստերդամի Յորդան թաղամասում[10]։ Մինչև 2013 թվականը ցուցասրահը և խանութը հայտնի էին որպես Մոյի պատկերասրահ, նրանք հյուրընկալել են հատուկ ցուցահանդեսներ, ինչպիսիք են Լորենցո Պետրանտոնիի ցուցահանդեսը 2010 թվականին[11]։ 2013 թվականին ընկերությունը որոշեց, որ միայն Մոյիի արտադրանքները պետք է ներկայացվեն այս տարածքում։
- 2010 թվականին Մոի ընկերությունը բացել է ցուցասրահ Միլանի Տորտոնա գոտում։ Այն փակվել է 2013 թվականին[12]։
- Նյու Յորքի ցուցասրահը և ֆիրմային խանութը բացվել են 2015 թվականի ապրիլին, Նյու Յորքի Նոմադ թաղամասում գտնվող 360 մ մակերեսով ցուցասրահում[13]։
- Մոյի ընկերության արտադրանքն առաջարկվում է 82 երկրների տարբեր դիզայներական խանութներում[9]։
- 2021 թվականի սեպտեմբերին Նիդեռլանդների Վեսթֆիլդ առևտրի կենտրոնում բացվեց Հաագայի Մոյի խանութը[14]։
Ծրագրեր և համագործակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերությունը հաճախ համագործակցում է Էրվին Օլաֆի նման լուսանկարիչների հետ՝ հավաքածուները ներկայացնելու համար՝ սկսած ապրանքանիշի առաջին բջջային սրահից՝ 2001 թվականից։ Համատեղ աշխատանքներից են՝ «Մերկ դիմանկարներ» (2002-2006 թվականներ), «Սուպեր հերոսներ» (2007-2008 թվականներ), «Շքեղ աքսեսուարներ»(2008 թվական), «տուփի ներսում» (2012 թվական)։ 2013 թվականին Միլանում Մոյի ընկերության նոր հավաքածուն ներկայացնելու համար Վանդերսը Օլաֆին խնդրում է իր անձնական ինտերիեր դիզայն հավաքծույից ընտրեկ լուսանկարներ 2014 թվականի ցուցահանդեսի համար[15]։ Ապրանքանիշը համագործակցել է լուսանկարիչ Մասիմո Լիստրիի հետ[16]։ Լևի Վան Վելուվի աշխատանքները ցուցադրվել են Ամստերդամի և Լոնդոնի ցուցասրահներում 2013 թվականին[17][18]։ Ռեզվանիի աշխատանքները ներկայումս ներկայացված են նաև Նյու Յորքի Մոյի ընկերության ցուցասրահում[13]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Kumurdian, Dijana (2014 թ․ օգոստոսի 1). «Moooi co-founder Casper Vissers on the business of design». Vogue Australia. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 23-ին.
- ↑ Pearlman, Chee (2001 թ․ ապրիլի 12). «From Artiste to Entrepreneur». NY Times.
- ↑ «Moooi co-founder and CEO Casper Vissers steps down after 14 years». Dezeen. 2015 թ․ մայիսի 31.
- ↑ Minutillo, Josephine (2014 թ․ ապրիլի 7). «Dispatch from Milan: Design Week in Preview». Architectural Record. Արխիվացված է օրիգինալից 2015-09-07-ին. Վերցված է 2024-01-23-ին.
- ↑ «Moooi founders regain ownership of brand». Dezeen. 2012 թ․ մարտի 9.
- ↑ «Moooi founders regain majority share». Marcel Wanders website.
- ↑ «Moooi co-founder Casper Vissers steps down after 14 years». Dezeen (անգլերեն). 2015 թ․ մայիսի 31. Վերցված է 2023 թ․ մարտի 17-ին.
- ↑ «Moooi contact page». Moooi Contact.
- ↑ 9,0 9,1 «Moooi locations». Moooi contact page.
- ↑ Duijsens, Florian (2011 թ․ հունիսի 22). «10 of the best high-end shops in Amsterdam». The Guardian.
- ↑ «Moooi gallery Amsterdam». Lorenzo Petrantoni’s portfolio. Արխիվացված է օրիգինալից 2019-04-04-ին. Վերցված է 2024-01-23-ին.
- ↑ «Moooi Showroom Milan». Marcel Wanders website.
- ↑ 13,0 13,1 «Moooi Arrives in NY». Archiproducts. 2015 թ․ մայիսի 15.
- ↑ «Moooi». moooi.com. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «Genomineerd door Ineke Hans: MOOOI EN ERWIN OLAF voor The Unexpected Welcome, Milaan 2013». Design Prijs.
- ↑ «Milan 2014 presentation». Moooi.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Salone Del Mobile 2015 Presentation». Moooi.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Visit our showroom in Amsterdam!». Moooi.com. 2013 թ․ օգոստոսի 13. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 23-ին.