Jump to content

ՄիԳ-3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՄիԳ-3
Տեսակկործանիչ
ԵնթատեսակԿործանիչ
Օգտագործվում է ինչպեսգիշերային կործանիչ
Աերոդինամիկ ուրվագիծlow wing?
ՇարժիչASh-82?
ՍտեղծողԱրտեմ Միկոյան և Mikhail Gurevich?
ԱրտադրողՄիԳ և Progress State Research and Production Rocket Space Center?
Առաջին թռիչք1940
Շահագործման սկիզբ1940
Շահագործման ավարտ1943
ՇահագործողներԽՍՀՄ ռազմաօդային ուժեր և Խորհրդային նավատորմ
Միավոր արտադրված3172
Բազային մոդելՄիԳ-1
 Mikoyan-Gurevich MiG-3 Վիքիպահեստում

ՄիԳ-3 - Երկրորդ համաշխարհային պատերազմի խորհրդային բարձրաբերձ կործանիչն է, Մեծ հայրենական պատերազմի հիմնական խորհրդային ռազմաօդային ուժերի գիշերային կործանիչն էր։

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի-200 նախատիպը, որը ստեղծվել էր դեռեւս Ն. Ն. Պոլիկարպովի ՕԿԲ-յում և տեխնիկական նախագծման և կառուցման աշխատամքներ իրականացվել են արդեն նոր ստեղծվաց Ա. Ի. Միկոյանի ՕԿԲ-յում չէր համապատասխանում բոլոր արաչադրվող պահանջներին։ Առաջին հերթին, անհրաժեշտ էր զգալիորեն մեծացնել թռիչքի երկարությունը։

Ա. Ի. Միկոյանի և Մ. Գուրևիչի նախագծման թիմը 1939 թ-ին աշխատել էր բարձր բարձրությունների վրա թրչող կործանիչի նախագծի վրա։ 1940 թ. գարնանը նախատիպը կառուցվել էր և օդաչու Ա. Ն. Եկատով առաջին անգամ բարձրացել է այն։ Նոր կործանիչը ստացել է ՄիԳ-1 անվանումը (Միկոյան և Գուրևիչ, առաջինը) և հաստատվել էր զանգվածային արտադրության համար։ Բարելաված տարբերակը ստացավ ՄիԳ-3 անվանումը։ Ինքնաթիռի մեջ տեղադրվում էր 1350 ձիաուժուվ Ա. Ա. Միկուլինի շարժիչը։ Չնայած զգալի մեծ քաշի (3350 կգ), սերիական ՄիԳ-3-ը գետնի մակարդակին գերազանցում էր 500 կմ/ժ, իսկ 7 000 մետր բարձրության վրա հասել էր 640 կմ/ժ առագությանը։ Այդ ժամանակին դա աշխարհի արտադրվող ինքնաթիռներից ամենաբարձր ցուցանիչն էր։ ՄիԳ-3-ում հիմնականում վերացվել են ՄիԳ-1-ի թերությունները, սակայն որոշ բացասական հատկություններ չհաջողվեց հաղթահարել, օրինակ մեծ էր վայրէջքի արագությունը - ոչ պակաս, քան 144 կմ/ժ։

Ռազմական ոգտագործում Մեծ Հայրենական պատերազմի ընթացքում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ հայրենական պատերազմի ժամանակ ՄԻԳ-3 օգտագործվում էր տարբեր նպատակներով։ Նրա հիմնական հատկանիշներ - բարձր առաստաղը (12 000 մ), արագությունը ավելի քան 5 000 մետր բարձրությունների վրա թույլատրվում էին խորհրդային օդաչուներին հաջողությամբ իրականացնել մարտեր թշնամու ռմբակոծիչների և կործանիշների դեմ։ Պատերազմի սկզբին ՄիԳ-3 կործանիչներ քանակով ավելի շատ էին, քան ԼաԳԳ-3 և Յակ-1-երը։ Նա օգտագործվում էր հակաօդային պաշտպանության համակարգում ինչպես գիշերային բարձրաբերձ կործանիչ, որտեղ մեծ առաստաղը (12 000 մ) և արագությունը մեծ բարձրությունների վրա որոշիչ էին։ ՄիԳ-3 հածողությամբ կիրառվում էր նաև ինչպես հետախույզ ինքնաթիռ։[1]

1940-1941[2][3] թթ. ընթացքում գործարանները արտադրվել է ավելի քան 3300 ՄիԳ-3։

ՄիԳ-3 ինքնաթիռի ուրվագիծ
  • ՄիԳ-1 (Ի-200) նախորդը, առաջին չվերթը 1940 թ. ապրիլի 5-ին,
  • ՄիԳ-3 (I-200) ԱՄ-35Ա շարժիչով, (փաստորեն Ի-200 ԱՄ-35Ա շարժիչով), առաջին չվերթը 1940 թ. հոկտեմբերի 29-ին,
  • ՄիԳ-3ուդ - երկար տարբերակը, ժամանակակից հետազոտողները վիճարկվում նման տարբերակի գոյությունը[4],
  • ՄիԳ-3 ավտոմոբիլային ԱՄ-38 շարժիչով տարբերակ, №3595 ինքնաթիռ փորձարկման համար,
  • ՄիԳ-9 (Ի-210) Մ-82 շարժիչով տարբերակ,
  • ՄիԳ-9Ե (Ի-211) Մ-82Ֆ շարժիչով տարբերակ,
  • ՄիԳ-3Ու (Ի-230) ԱՄ-82Ա շարժիչով տարբերակ, , առաջին չվերթը 1943 թ. մայիսին,
  • ՄիԳ-3 շարք 34 - 2 ՇՎԱՔ թնդանոթներով[5]։

Օդաչուները, ովքեր կռվել են ՄիԳ-3 վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Горох А., Бобков Е. «Истребитель МиГ-3». — Новосибирск: Типография «Медведь», 2007. — Т. 2. — 122 с. — (Легенды авиации). — 700 экз.
  • Иванов С. МиГ-3. — ООО "АРС", 2005. — Т. 115. — 76 с. — (Война в воздухе).
  • Медведь А. Н., Хазанов Д. Б., Маслов М. А. Истребитель МиГ-3. — Русское авиационное акционерное общество (РУСАВИА), 2003.
  • Медведь А. Н., Хазанов Д. Б. Истребитель МиГ-3. — Русское авиационное акционерное общество (РУСАВИА), 2007. — 200 с. — (В воздушных боях). — 1000 экз. — ISBN 978-5-900078-52-6
  • Медведь А. Н., Хазанов Д. Б. МиГ-3. Первый фронтовой высотный истребитель. — Коллекция, Эксмо, Яуза, 2007. — 112 с. — (Арсенал коллекция). — 5000 экз. — ISBN 978-5-699-20443-4
  • Шавров В. Б. История конструкций самолётов в СССР 1938—1950 гг.
  • Gordon, Yefim and Khazanov, Dmitri Soviet Combat Aircraft of the Second World War. — Leicester, England: Midland Publishing, 1998. — Vol. 1. Single-Engined Fighters. — P. 175, 64-83. — 184 p. — ISBN 1-85780-083-4
  • Gunston, Bill and Gordon, Yefim MiG Aircraft since 1937. — London, GB: Putnam Aeronautical Books, 1998. — P. 18-24. — 288 p. — ISBN 0-85177-884-4
  • А. Ивицкий. Истребитель МиГ-3 — утраченные возможности // «Авиация и космонавтика», № 5, май 2013. стр.13-37
  • Д.М. Дегтев, Д.В. Зубов Всевидящее око фюрера: Дальняя разведка люфтваффе на Восточном фронте. 1941-1943. — М.: Центрполиграф, 2012. — 255 с. — ISBN 978-5-227-03904-0

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ՄիԳ-3» հոդվածին։