Մեծ դար (Ֆրանսիա)
Մեծ դար (ֆր.՝ Grand Siècle), ֆրանսիական պատմագրության մեջ ավանդաբար առանձնացվող ժամանակաշրջան, որ ընդգրկում է Բուրբոնների արքայատոհմի առաջին երեք թագավորների՝ Հենրիխ Չորրորդ Մեծի (1589—1610 թթ.), Լյուդովիկոս XIII Արդարի (1610—1643 թթ.) և Լյուդովիկոս Տասնչորսերորդ Արև-արքայի (1643—1715 թթ.) իշխանության տարիները՝ 1589-ից 1715 թվականները[1][2][3]։ Դա ֆրանսիական վերածննդի, Ֆրանսիայում ծավալված կրոնական պատերազմների դարաշրջանն էր։ Մեծ դարը և դրան անմիջականորեն հաջորդած Գալանտ դարը միասին կազմում են մինչհեղափոխական կամ Հին իշխանակարգի (Հին ռեժիմի) Ֆրանսիայի դարաշրջանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նանտի էդիկտի ստորագրմամբ Ֆրանսիայում վերջ դրվեցին կրոնական, քաղաքացիական արյունահեղ պատերազմներին, ավարտի հասցվեց իշխանության կենտրոնացումը, որը նախադրյալներ ստեղծեց Եվրոպայում և գաղութներում նոր նվաճումեր կատարելու համար։ Այս երեք միապետների ու նրանց խորհրդականների՝ հերցոգ Սյուլլիի, կարդինալներ Ռիշելիեի ու Մազարինիի և ֆինանսների նախարար Ժան Բատիստ Կոլբերի հեռատես քաղաքականություն վարելու շնորհիվ Ֆրանսիան տասնյոթերորդ դարավերջին Եվրոպայում մշակութային ու գաղափարախոսական տեսանկյուններից հասավ տիրապետող՝ հեգեմոն դիրքերի։ Դրա հետևանքը եղավ այն, որ եվրոպական պետությունների ազգային ընտրյալ խավերում՝ էլիտաներում լայն թափով ծավալվեց գալլոմանիան՝ գալլամոլությունը կամ ֆրանսամոլությունը[4]։
Իսպանական ժառանգության համար 1701—1714 թթ. մղված պատերազմը ի ցույց դրեց Ֆրանսիայի դիրքերի թուլացումը Անգլիայի հետ հակամարտության ասպարեզում, նորացվա՛ծ Անգլիայի, որտեղ 1688 թվականի Փառավոր հեղափոխության արդյունքում Ստյուարտների արքայատոհիմի ռեժիմը փոխարինվել էր սահմանադրական միապետությամբ։ 1715 թվականին Լյուդովիկոս Տասնչորսերորդի վախճանվելուց հետո Ֆրանսիայում իրեն զգացնել տվեց բացարձակ միապետության ճգնաժամը՝ սկիզբ դնելով այսպես կոչված Գալանտ դարին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Блюш Ф. Людовик XIV; пер. с фр. – М.: Ладомир, 1998. – 815 с.
- Дешодт Э. Людовик XIV / пер. с фр. М. В. Добродеевой; вступ. ст. В. В. Эрлихмана. — М.: Молодая гвардия; Палимпсест, 2011. — 286[2]с: ил. — (Жизнь замечательных людей: Малая серия: сер. биогр.; вып. 15). — Тираж 4000 экз. — ISBN 978-5-235-03428-0
- Ленотр Ж. Повседневная жизнь Версаля при королях; пер. с фр. – М.: Молодая гвардия, 2003 – 230 с.
- Савин А. Век Людовика XIV. – М.: Гос. изд-во, 1930. – 248 с.
- Птифис Ж.-К. Людовик XIV. Слава и испытания; пер. с фр. – СПб.: Евразия, 2008. – 382 с.
- Anthony Blunt: Art and Architecture in France 1500-1700 0-300-05314-2
- André Chastel. French Art Vol III: The Ancient Régime 2-08-013617-8
- Bély (Lucien), La France moderne. 1498-1789, Paris, P.U.F., coll. Quadrige, 1994, réed. 2003, p. 353.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Фортунатов В. Всемирная история в лицах. — "Издательский дом ""Питер""", 2012-12-24. — 560 с. — ISBN 9785446101146
- ↑ Историография нового времени стран Европы и Америки.. — Изд-во Московского Университета, 1967. — 680 с.
- ↑ Дюма Александр Луи XIV и его век. — Aegitas, 2017-09-22. — 645 с. — ISBN 9781773138664
- ↑ Борис Зайцев Собрание сочинений: В 5 т. — "Русская книга", 1999. — 554 с.