Մարիա Մամոշուկ
Մարիա Մամոշուկ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | բելառուս․՝ Марыя Русланаўна Мамашук |
Մասնագիտացում՝ | ըմբիշ |
Երկիր՝ | Բելառուս |
Ծննդյան ամսաթիվ՝ | օգոստոսի 31, 1992 (32 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ziabraŭka, Homieĺ District, Գոմելի մարզ, Բելառուս |
Մարզիչ(ներ)՝ | Պյոտր Բաբեյ |
Հասակ՝ | 1,63 մետր |
Քաշ՝ | 65 կիլոգրամ |
Մարիա Ռուսլանովնա Մամոշուկ (բելառուս․՝ Марыя Русланаўна Мамашук, օգոստոսի 31, 1992, Ziabraŭka, Homieĺ District, Գոմելի մարզ, Բելառուս), բելառուս մարզիկ, ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի և Եվրոպայի մեդալակիր։ Բելառուսի Հանրապետության սպորտի միջազգային կարգի վարպետ է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1992 թվականի օգոստոսի 31-ին, Գոմելի մարզային շրջանի Զյաբրովկա գյուղում[1]։
Մարզիկ Մարիա Մամոշուկի առաջին մարզիչը եղել է Պյոտր Բաբեյը։ Շրջելով Գոմելի շրջանի Զյաբրովկա և Կիլիմովա գյուղերի դպրոցներում՝ մարզիչը ուսանողներ է հավաքագրել վագոնաշինական գործարանի մարզադպրոցի ազատ ոճի ըմբշամարտի բաժնի համար։ Սկզբում Մարիա Մամոշուկի մորը դուր չի գալիս աղջկա՝ այդ սպորտով զբաղվելը, բայց նրա մարզիչ Պյոտր Բաբեյը համոզում է նրան՝ ասելով, որ Մարիա Մամոշուկը պետք է շարունակի պարապմունքները` հետագա զարգացման համար։ Այսպիսով, մարզիկը սկսել է մասնակցել առաջին մրցումներին, իսկ հետո դարձել է Գոմելի ուսումնարանի սան՝ համալրելով օլիպիական պահեստային ուժերը[2]։ Ավարտել է Ֆ. Սկորինի անվան Գոմելի պետական համալսարանը[1]։
Վաղ շրջանում նա վերապատրաստում է անցել Գոմելի մարզադպրոցում։ 2009 թվականին Զրենիայում մինչև 63 կգ քաշային կարգում դարձել է կադետների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։
2012 թվականին Զագրեբում կայացած Եվրոպական խաղերի պատանեկան առաջնությունում դարձել է արծաթե մեդալակիր։
2013 թվականին Կազանում կայացած ամառային համալսարանական խաղերի բրոնզե մեդալակիր է դարձել։ Նույն թվականին աշխարհի առաջնությունում նա զբաղեցրել է 9-րդ տեղը, իսկ Եվրոպայի առաջնությունում պարտվել է առաջին փուլում։
2014 թվականի աշխարհի առաջնությունում նա զբաղեցրել է 7-րդ տեղը։ Նույն թվականին դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր և «Ցիոլկովսկի» միջազգային մրցաշարի բրոնզե մեդալակիր։
2015 թվականի աշխարհի առաջնությունում նա զբաղեցրել է 10-րդ տեղը։ 2015 թվականի Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր է դարձել մինչև 63 կգ քաշային կարգում։ Նույն թվականին նա դարձել է Եվրոպայի երիտասարդական չեմպիոն։ Նաև բրոնզե մեդալ է նվաճել Գերմանիայի Գրան պրիում և ոսկե մեդալ Poland Open առաջնությունում։
Ռիգայում կայացած 2016 թվականի Եվրոպայի առաջնությունում Մարիան նվաճել է ոսկե մեդալ մինչև 69 կգ քաշային կարգում։
Ապրում և աշխատում է Գոմելում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Мамошук Мария Руслановна» (ռուսերեն). Знаменитые люди Гомельщины. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ Боевая девушка из Зябровки Արխիվացված 2017-11-09 Wayback Machine // Министерство спорта и туризма Республики Беларусь.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Мария Мамошук – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
- Мамошук Мария Руслановна Արխիվացված 2016-10-05 Wayback Machine
- Мария Мамошук
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Մամոշուկ» հոդվածին։ |
|