Jump to content

Հիդրիդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիդրիդներ , քիմիական տարրերի ջրածնական միացություններ, որոնցում ջրածինը ունի բացասական օքսիդացման աստիճան։ Ըստ քիմիական կապի բնույթի, տարբերում են՝

Իոնական (աղանման) հիդրիդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իոնական (աղանման) հիդրիդներ առաջացնում են ալկալիական և հողալկալիական մետաղները։ Սպիտակ բյուրեղային, սովորական պայմաններում կայուն նյութեր են։ Տաքացնելիս առանց հալվելու քայքայվում են մետաղի և ջրածնի (բացի LiH-ից, հալվում է 680 °C-ում)։ Ջրի հետ փոխազդելիս անջատում են ջրածին։ Ստացվում են 200-600 °C-ում մետաղները ջրածնի հետ փոխազդելով։ Իոնական կառուցվածք ունեն նաև կրկնակի հիդրիդները, օրինակ բորհիդրիդները՝ , և ալյումինհիդրիդները՝ MeAlH4։ Իոնական հիդրոիները վերականգնիչներ են, օգտագործվում են օրգանական սինթեզում։

Մետաղական (մետաղակերպ) հիդրիդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետաղական (մետաղակերպ) են անցումային մետաղների հիդրիդները։ Ըստ քիմիական կապի բնույթի, դրանք նման են մետաղներին, մեծ մասամբ, ունեն փոփոխական բաղադրություն։ Մետաղական հիդրիդները գորշ կամ սև, փխրուն պինդ նյութեր են, ստացվում են բարձր ջերմաստիճաններում մանրացրած մետաղի վրա ջրածին ազդելով։ VI, VII և VIII խմբերի մետաղները (բացի պալադիումից) ջրածին կլանելիս չեն առաջացնում քիմիական որոշակի միացություններ։ I և II խմբերի անցումային, ինչպես նաև III խմբի (Al-ի ենթախմբի) մետաղները ջրածնի հետ փոխազդելիս հիդրիդներ չեն առաջացնում։ Դրանց հիդրիդները ստացվում են, օրինակ, այդ մետաղների միացությունները եթերի միջավայրում լիթիումալյումինի հիդրիդով՝ վերականգնելիս։ Տաքացնելիս հեշտությամբ քայքայվում են համապատասխան մետաղի և ջրածնի։ Անցումային մետաղների հիդրիդները կատալիզատորներ են քիմիական տարբեր ռեակցիաների համար։ Այդ մետաղների հիդրիդներ առաջացնելու հատկությունը օգտագործում են բարձրավակուումային տեխնիկայում՝ ջրածին կապելու համար։

Կովալենտ հիդրիդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կովալենտ հիդրիդներ առաջացնում են տարրերի պարբերական համակարգի IV, V, VI և VII խմբերի ոչ մետաղները, ինչպես նաև բորը։ Այս խմբում բացի պարզ գազային միացություններից (մեթան՝ սիլան՝ ) հայտնի են տարրի բազմաթիվ ատոմներով հիդրիդներ, որոնք իրար են միացած շղթաներով, օրինակ, սիլաններ՝ ։ Բորի պարզագույն հիդրիդներ՝ , գոյություն չունի, բորաջրածիններն ունեն բարդ կառուցվածք։ Կովալենտ հիդրիդներ ստացվում են անմիջականորեն տարրերի փոխազդմամբ, հալոգենիդները և այլ միացություններ ալկալիական մետաղների ալյումինհիդրիդներով, բորհիդրիդներով վերականգնելիս և այլ եղանակներով։ Հիդրիդների ջերմային քայքայումն օգտագործում են առանձնապես մաքուր տարրեր ստանալու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 391