Հալշտայնի դոկտրին
Հալշտայնի դոկտրին (գերմ.՝ Hallstein-Doktrin, ԳՖՀ արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Վալտեր Հալշտայնի անունով), Արևմտյան Գերմանիայի (ԳՖՀ) արտաքին քաղաքականության դոկտրին, որն ընդունվել Է ԳՖՀ դեսպանների խորհրդակցությունում, 1955 թվականի դեկտեմբերին, Բոննում։ Նպատակն Էր սահմանափակել սոցիալիստական ճամբարում գտնվող Արևելյան Գերմանիայի (ԳԴՀ) իրավունքները, սահմանել, որ Դաշնային Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ չի հաստատի և չի պահպանի Արևելյան Գերմանիան ճանաչող ցանկացած պետության հետ, բացառությամբ Խորհրդային Միության՝ որպես հետպատերազմյան Գերմանիայի համար պատասխանատու պետությունների քառյակի անդամի[1]
։
1967 թվականին Արևմտյան Գերմանիայի կառավարությունը ստիպված Էր հրաժարվել Հալշտայնի դոկտրինի կիրառումից սոցիալիստական երկրների նկատմամբ։ Իսկ 1960-ական թվականների վերջից, Արևելյան Գերմանիայի դիվանագիտական լայն ճանաչման պայմաններում, Արևմտյան Գերմանիան 1970-ին հայտարարեց Հալշտայնի դոկտրինի վերացման մասին։
1972 թվականին Արևմտյան Գերմանիան պայմանագիր կնքեց Արևելյան Գերմանիայի հետ գերմանական երկու պետությունների միջև հարաբերությունների հիմունքների վերաբերյալ։
1973 թվականին Արևելյան Գերմանիան դարձավ ՄԱԿ-ի անդամ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Quoted in a German Constitutional Court decision, translation available at «Case: BVerfGE 77, 137 2 BvR 373/83 Teso-Beschluß German Democratic Republic-Citizenship». Institute for Transnational Law, University of Texas at Austin. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 11-ին..
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Torben Gülstorff: Trade follows Hallstein? Deutsche Aktivitäten im zentralafrikanischen Raum des Second Scramble. Humboldt-Universität zu Berlin, Berlin 2016.
- Torben Gülstorff: Die Hallstein-Doktrin — Abschied von einem Mythos, in: Deutschland Archiv, 9.8.2017.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 50)։ |
|