Կամ
Կամ (գերմ.՝ kamm, բառացի՝ կատար), Մորենային հարթավայրերում հանդիպող ռելիեֆի դրական ձև։ Ֆլյուվիագլյացիալ (ջրասառցադաշտային) նստվածքներից կազմված, շերտավոր հորինվածքով, անկանոն ձևի բլուրներ են։ Հաճախ ունենում են կլորավուն գմբեթների տեսք, մինչև 45° թեքության լանջեր և բութ, տափարակ «կատար»։
Ձևաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամերի առաջացման վերաբերյալ տիրապետող կարծիքն այն է, որ այսպես կոչված «դասական» կամերն իրենցից ներկայացնում են սառցադաշտերի վրա կամ նրանց տակ գոյություն ունեցած լճային գոգավորություններում առաջացած նստվածքների կուտակումներ, որոնք սառցադաշտի հալվելուց հետո առանձնացել են[1]։ Երբեմն կամերը համեմատվում են դրումլինների հետ, սակայն նրանց կազմությունը խիստ տարբեր է։ Ի տարբերություն դրումլինների, կամերը կանոնավոր ձև չունեն։ Դրումլինները առաջացել են սառույցից, իսկ կամերը՝ ջրասառցադաշտային նստվածքներից։
Կամերի օրինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամերի օրինակներ կան Կանադայի Ալբերտա պրովինսիայում, Միացյալ Նահանգների Վիսկոնսին, Օնտարիո և Վաշինգտոն նահանգներում, Ռուսաստանի Կարելիայի Հանրապետությունում, Սանկտ Պետերբուրգի շրջանում, Էստոնիայում, Լատվիայում և Լիտվայում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Պողոսյան, Ընդհանուր երկրագիտություն, 1984թ. էջ 43
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 202)։ |