Խավիեր Գուսման (ֆուտբոլիստ)
Խավիեր Գուսման | |
---|---|
Ծնվել է | հունվարի 9, 1945[1] |
Ծննդավայր | Էլ Իգո, Վերակրուս, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Մահացել է | օգոստոսի 14, 2014[2] (69 տարեկան) |
Մահվան վայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ |
Javier Guzmán Վիքիպահեստում |
Խավիեր Գուսման Կոլին (իսպ.՝ Javier Guzmán Colin, հունվարի 9, 1945[1], Էլ Իգո, Վերակրուս, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - օգոստոսի 14, 2014[2], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[3]), մեքսիկացի 1970-ականների ֆուտբոլիստ, խաղացել է պաշտպանի դիրքում։
Հանդես է եկել մեքսիկական «Կրուս Ասուլ» (1965-1968, 1969-1978), «ՈՒՆԱՄ Պումաս» (1968-1969) և «Վերակրուս » (1978-1979) ակումբների կազմում։
Մեքսիկայի հավաքականի կազմում մասնակցել է հայրենիքում կայացած 1970 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությանը՝ թիմի հետ հասնելով մինչև քառորդ եզրափակիչ։
1979 թ․-ից Գուսմանի մոտ առաջ եկավ շաքարախտ հիվանդությունը։ Դրա հետևանքներից նրա աջ ոտքը անդամահատվեց, սակայն նա մնաց «Կրուս Ասուլի» ակումբային կառույցներում։ Համարվում է մեքսիկական ֆուտբոլային պատմության լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկը։
2014 թ․ շաքարախտի հետևանքների սրման պատճառով (այլ տեղեկություններով՝ նաև զուգահեռաբար լեկիմիայի պատճառով) մահացավ՝ մինչև կյանքի վերջին շաբաթներն աշխատելով «Կրուս Ասուլի» կառույցում։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.national-football-teams.com/player/18432.html
- ↑ «Javier 'Kalimán' Guzmán, jugador histórico de Cruz Azul, fallece a los 69 años de edad». Televisa Deportes. 2014 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տեղեքարտ Խավիեր Գուսման. ՖԻՖԱ-ի պաշտոնական կայք Արխիվացված 2015-09-25 Wayback Machine, worldfootball.net, national-football-teams.com (անգլ.)
Սա անավարտ հոդված է մեքսիկացի ֆուտբոլիստի մասին։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |