Իրյո Վյայսյալյա
Իրյո Վյայսյալյա Yrjö Väisälä | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 6, 1891[1][2][3] Kontiolahti, Հյուսիսային Կարելիա, Ֆինլանդիա |
Մահացել է | հուլիսի 21, 1971[1] (79 տարեկան) Rymättylä, Վարսինայս-Սուոմի, Տուրկու և Փորի նահանգ, Ֆինլանդիա[4] |
Գերեզման | Turku Cemetery |
Քաղաքացիություն | Ֆինլանդիա |
Ուղղություն | Esperanto movement? |
Մասնագիտություն | աստղագետ, էսպերանտիստ, համալսարանի դասախոս, ֆիզիկոս և օդերևութաբան |
Հաստատություն(ներ) | Tuorla Observatory? |
Ալմա մատեր | Հելսինկիի համալսարան[5] և Տուրկուի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | ֆիններեն և էսպերանտո |
Գիտական ղեկավար | Anders Donner?[5] |
Պարգևներ | |
Երեխա(ներ) | Մարյա Վյայսյալյա |
Yrjö Väisälä Վիքիպահեստում |
Իրյո Վյայսյալյա (ֆիններեն՝ Yrjö Väisälä, սեպտեմբերի 6, 1891[1][2][3], Kontiolahti, Հյուսիսային Կարելիա, Ֆինլանդիա - հուլիսի 21, 1971[1], Rymättylä, Վարսինայս-Սուոմի, Տուրկու և Փորի նահանգ, Ֆինլանդիա[4]), ֆինն աստղագետ, օպտիկ և գեոդեզիստ, պրոֆեսոր, ակադեմիկոս, աշխատել է Տուրկուի աստղադիտարանում։
Հայտնի մաթեմատիկոս Կալե Վյայսյալյայի և օդերևութաբան Վիլխո Վյայսյալյայի եղբայրը։ Տաղանդավոր աստղագիտության ջատագով, կազմակերպել է սիրողական աստղագիտական միություններ Հելսինկիում և Տուրկուում։
Հայտնի է նաև որպես էսպերանտո լեզվի միջազգային շարժման ակտիվ անդամ, որոշ ժամանակ ղեկավարել է Գիտնական էսպերանտիստների միջազգային միությունը[7]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1891 թվականի սեպտեմբերի 6-ին Ուտրայում, Կոնտոլախտի, որն այդ ժամանակ մտնում էր Ռուսական կայսրության Մեծ ֆիննական դքսության կազմը։ Ավարտել է Հելսինկիի համալսարանը, ապա աշխատել է որպես մաթեմատիկոս ապահովագրական կազմակերպությունում և հետագայում 1918-1923 թվականներին՝ Ֆիննական գեոդեզիական ինստիտուտում։
1923 թվականից աշխատել է Տուրկուի համալսարանում (1925-1951 թվականներին ֆիզիկայի պրոֆեսոր, և 1927-1961 թթ. նույնպես կատարել է աստղագիտության պրոֆեսորի պարտականությունները)։
1951 թվականին Տուրկուի համալսարանին առընթեր ստեղծել է աստղագիտական-օպտիկական ինստիտուտ (Տուորլա աստղադիտարան[8]) և եղել է նրա տնօրենը մինչև իր մահը։ Ֆիննական գիտությունների ակադեմիայի և Ֆինլանդիայի ակադեմիայի անդամ (1951)։
Ի հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իրյո Վյայսյալյայի անունն է կրում Տուրկուի համալսարանի տիեզերական ֆիզիկայի և աստղագիտության ինստիտուտը[9]։
- Վյայսյալյայի պատվին անվանվել են լուսնային խառնարան և (1573) Վյայսյալյա աստերոիդը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Yrjö Väisälä (շվեդերեն) — SLS.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.britannica.com/EBchecked/topic/621627/Yrjo-Vaisala
- ↑ 5,0 5,1 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Kansallisbiografia (фин.) / M. Klinge — Suomalaisen Kirjallisuuden Seura, Suomen Historiallinen Seura. — ISSN 1799-4349
- ↑ (էսպ.) «Esperanta Finnlando» ամսագիր, 1968/1 (հղումը ստուգված է 9 հունվարի 2011)
- ↑ (անգլ.) Տուորլա աստղադիտարանի պատմությունը Արխիվացված 2011-07-17 Wayback Machine (հղումը ստուգված է 9 հունվարի 2011)
- ↑ (անգլ.) [https://web.archive.org/web/20160303235031/http://www.astro.utu.fi/VISPA/ Արխիվացված 2016-03-03 Wayback Machine Տուրկույի համալսարանի տիեզերական ֆիզիկայի և աստղագիտության ինստիտուտի կայքը (հղումը ստուգված է 9 հունվարի 2011)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրյո Վյայսյալյա» հոդվածին։ |
|