Էդուարդ Գրիգորյան (ճառագայթաբան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդուարդ Գրիգորյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1932 |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | սեպտեմբերի 24, 2000 (67 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | ռենտգենաբան-ճառագայթաբան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Էդուարդ Ավետիքի Գրիգորյան (հոկտեմբերի 16, 1932, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 24, 2000, Մոսկվա, Ռուսաստան), ռենտգենաբան-ճառագայթաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1983)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1955 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ 1955-1960 թվականներին՝ Տուլայի քաղաքային հիվանդանոցի, 1960-1974 թվականներին՝ ԽՍՀՄ ԲԳԱ Կլինիկական և փորձարարական վիրաբուժության ԳՀԻ սրտաբան-ռենտգենաբան, 1974-1984 թվականներին՝ ԵԲԿԻ ռենտգենաբանության և ճառագայթաբանության ամբիոնի, 1984-1998 թվականներին՝ Մոսկվայի մասնագիտական հիվանդությունների և աշխատանքի հիգիենայի ինստիտուտի ռենտգենաբանության և ճառագայթաբանության բաժանմունքի վարիչ։
Աշխատանքները վերաբերում են սրտի երկփեղկ փականի և բնածին արատների վիրաբուժական բուժման հեռավոր արդյունքների ռենտգենաբանակլինիկական ուսումնասիրություններին[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
|
- Հոկտեմբերի 16 ծնունդներ
- 1932 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 24 մահեր
- 2000 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Հայ բժիշկներ
- Հայ ճառագայթաբաններ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ ռենտգենաբաններ