Ադրիանապոլիս
Քաղաք | ||
---|---|---|
Ադրիանապոլիս | ||
թուրքերեն՝ Edirne | ||
Բուլղարական եկեղեցի | ||
Երկիր | Թուրքիա | |
Համայնք | Էդիրնեի մարզ | |
Քաղաքապետ | Hamdi Sedefçi | |
Հիմնադրված է | 2-րդ դար թ. | |
Այլ անվանումներ | Էդիրնե | |
ԲԾՄ | 42±1 մետր | |
Բնակչություն | ▲180 327 մարդ (2018) | |
Ժամային գոտի | UTC+2, UTC+3 և DAZD? | |
Հեռախոսային կոդ | 284 | |
Փոստային դասիչ | 22 000 | |
Ավտոմոբիլային կոդ | 22 | |
Պաշտոնական կայք | edirne.bel.tr(թուրքերեն) | |
| ||
Ադրիանապոլիս կամ Էդիրնե (բուլղար․՝ Одрин; հուն․՝ Αδριανούπολη Ադրիանուպոլի), քաղաք Թուրքիայի եվրոպական մասում, Մարիցա, Թունճա և Արտաս գետերի միախառնման վայրում։ Ունի 46,1 հզ. բն. (1965)։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Ստամբուլ–Սոֆիա երկաթուղու վրա։ Կան մետաքսի, գործվածքեղենի և կաշվի արտադրության տնայնագործական ձեռնարկություններ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ա. կառուցել է Հռոմի Ադրիանոս (117–138) կայսրը
Քաղաքը հիմնադրվել է հռոմեական Հադրիանոս կայսեր կողմից, որի անվամբ էլ կոչվում է։ 378 թվականի օգոստոսի 9-ին հռոմեական ուժերը Վաղես կայսեր գլխավորությամբ մարտի բռնվեցին գոթերի հետ։ Ճակատամարտում հռոմեացիները կրեցին ջախջախիչ պարտություն, իսկ կայսրը զոհվեց մարտի դաշտում։
1205 թվականի ապրիլի 14-ին խաչակիրների և բուլղարների միջև տեղի ունեցավ ճակատամարտ, որտեղ խաչակիրները ջախջախվեցին։ 1362 թվականին քաղաքը գրավվեց թուրք-օսմանների կողմից։ 1361-ին սուլթան Մուրադ I նվաճեց Ա. և դարձրեց Օսմանյան կայսրության մայրաքաղաքը (մինչև 1453)։ 1365 - 1453 թվականներին եղել է Օսմանյան կայսրության մայրաքաղաքը։ Ռուս-թուրքական պատերազմների հետևանքով 1829 և 1878 թվականներին գրավվել է ռուսական բանակի կողմից։
Ադրիանապոլիս քաղաքում է կնքվել Ադրիանուպոլսի հաշտության պայմանագիրը (1829)։
Էդիրնե վիլայեթի վարչական կենտրոնը։
Առաջին Բալկանյան պատերազմի հետևանքով 1913 թվականին քաղաքը զբաղեցվեց բուլղարական բանակի կողմից, իսկ ըստ Լոնդոնի պայմանագրի քաղաքն անցավ Բուլղարիային։ Սակայն Բալկանյան երկրորդ պատերազմի հետևանքով քաղաքը դարձյալ զբաղեցվեց Օսմանյան կայսրության կողմից։ Ըստ Սևրի պայմանագրի քաղաքն անցնելու էր Հունաստանին։ Հունական զորքերը 1920 - 1922 թվականներին զբաղեցրել էին քաղաքը, սակայն ըստ Լոզանի պայմանագրի քաղաքը վերադարձվեց Թուրքիային։
Ադրիանապոլիսը գրավել են ռուսները (1828), բուլղարացիները (1912–13), հույները (1920–22)։
Ազգային կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բյուզանդական կայսրության օրոք քաղաքն ունեցել է հունական, բուլղարական և հայկական խառը բնակչություն։ Ադրիանապոլիսի հայ համայնքը ձևավորվել է դեռևս Բյուզանդական կայսրության վաղ շրջանում։ Մեզ հասած հայկական մշակույթի հուշարձաններից է «Ադրիանուպոլսի ավետարան»֊ը (1007)։ Հայերի թիվն Ադրիանապոլիսում ավելացավ, երբ Ղրիմում հաստատված Անիի հայերը XIII–XIV դդ. Լեհաստանի և Մոլդավիայի վրայով անցան Բալկաններ։ 1550-ին սուլթան Սուլեյման I պատվերով հայազգի Սինան ճարտարապետը կառուցեց Ա֊ի նշանավոր մզկիթը։
Չնայած Օսմանյան կայսրության երկարատև կառավարման, քաղաքում մուսուլմանները՝ հատկապես թուրքերը երբեք մեծամասնություն չեն կազմել։ XX դարի սկզբին քաղաքի բնակչության հարաբերական մեծամասնություն կազմել են հույները՝ 27,5%։
Օրինակ ըստ 1905 թ.-ի տվյալների, քաղաքի 80-հազարանոց բնակիչներից՝
- 36 հազարը քրիստոնյա էին (45%), այդ թվում՝
- 30 հազար մուսուլման (37.5%), այդ թվում՝
- 10 հազար թուրք
- 20 հազար այլ մուսուլմաններ
- 12 հազար հուդայական (15%)
- 2 հազար այլ
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին Ադրիանապոլիսում բնակվում էին հայեր, հույներ, թուրքեր։ Հայերի թիվը մոտ 3 հզ. էր։ Հիմնականում զբաղվում էին տնայնագործությամբ և առևտրով։ Նրանք ապրում էին Գալեիչի, Աթ փազար, Գարաղաճ թաղամասերում, որոնք ունեին իրենց եկեղեցիները (Մ. Թորոս, Մ. Կարապետ, Ս. Լուսավորիչ), վարժարաններն ու մանկապարտեզները։ Ադրիանապոլիսի հայերից 700 հոգի 1915-ին մեկ շաբաթվա ընթացքում՝ հոկտեմբեի 15–21, աքսորվեցին Գոնիա, Էսկի֊Շեհիր, Հալեպ, Դամասկոս և Դեր Էլ֊Զոր։ 1916-ի փետրվարի 16-ին բռնությունները կրկնվեցին։ Առաջին համաշխարհային պատերազմից, հատկապես թուրքերի կողմից Ադրիանապոլիս վերագրավվելուց հետո հայերի մեծ մասը գաղթեց Հունաստան և Բուլղարիա։ Հ. Հ. Պարոնյանի ծննդավայրն է։ 1885֊ին այստեղ տպագրվել է «Խիկար» հանդեսը։
Քաղաքի քրիստոնյա և հրեա բնակչության մեծ մասը լքեց քաղաքը 1923 թ.-ին։ Ներկայումս քաղաքի բնակչության 95%-ը թուրք է, իսկ մնացածը մուսուլման գնչու։
Տես՝ Ադրիանապոլիս Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադրիանապոլիս» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 92)։ |