Սովորել է Մոսկվայի Զինապալատին կից գեղարվեստական դպրոցում, ապա աշխատել Պետերբուրգում։ Մասնակցել է Պետերհոֆի (այժմ՝ Պետրոդվորեց), Տալլինի Կադրիորգ (1718-1725) պալատա-պուրակային անսամբլների ստեղծմանը, եղել է Պետերբուրգի կառուցապատման հանձնաժողովի ղեկավարներից մեկը, Կորոբովի հետ ավարտել է (1741) ռուսական ճարտարաշինարարական կանոնագրքի կազմումը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 683)։