Jump to content

Եվրոպական ժողովրդական կուսակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվրոպական ժողովրդական կուսակցություն
անգլ.՝ European People's Party (EPP)
Изображение логотипа
ԵԺԿ լոգո
ՏեսակԵվրոպական քաղաքական կուսակցություն
Երկիր Եվրոպական Միություն[1]
ԱռաջնորդManfred Weber?
Հիմնադրվածհուլիսի 8, 1976
Գաղափարախոսությունլիբերալ պահպանողականություն, քրիստոնեական դեմոկրատիա, նեոլիբերալիզմ և պրո-եվրոպեականություն
Քաղաքական հայացքաջակենտրոն[2]
ՇտաբԲելգիա Բելգիա
Բրյուսել
Միջազգային պատկանելությունՄիջազգային դեմոկրատական միություն և Կենտրոնական ժողովրդավարական ինտերնացիոնալ
Կայքepp.eu
 European People's Party Վիքիպահեստում

Եվրոպական ժողովրդական կուսակցություն (ԵԺԿ) (անգլ.՝ European People's Party (EPP)), եվրոպական քաղաքական կուսակցություն, անդրազգային կազմակերպություն, որը բաղկացած է տարբեր քաղաքական կուսակցություններից և ոչ թե անհատներից։ Նախապես հիմնադրվել է Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություններից կողմից՝ 1976 թվականին և այդ թվականից ի վեր ընդլայնել է իր անդամակցությունը՝ ներառելով ազատական-պահպանողական կուսակցություններն ու այն կուսակցությունները, որոնք այլ աջ-կենտրոնամետ քաղաքական հեռանկարներ ունեցող կուսակցություններ են[3][4][5][6]։
1999 թվականից ի վեր ԵԺԿ-ն Եվրոպական խորհրդարանում ամենամեծ կուսակցությունն է, իսկ Եվրոպական խորհրդում՝ սկսած 2002 թվականից։ Այն նաև այժմյան Եվրոպական հանձնաժողովում ամենամեծ կուսակցությունն է։ Եվրոպական խորհրդի, հանձնաժողովի ու խորհրդարանի նախագահները ԵԺԿ-ի անդամ են։ ԵՄ հիմնադիր հայրերից շատերը նույնպես հետագայում ԵԺԿ-ն ձևավորած կուսակցություններից էին։ ԵՄ-ից զատ ԵԺԿ-ն Եվրոպայի խորհրդի Խորհրդանական վեհաժողովում մեծամասնություն է կազմում։ ԵԺԿ-ն հաջորդել է իր մրցակից ձախ-կենտրոնամետ Եվրոպական սոցիալիստների կուսակցությանը (ԵՍԿ)՝ որպես Եվրոպական ամենամեծ քաղաքական կուսակցությունն ու խորհրդարանական խումբը։

ԵԺԿ-ի կազմում են հիմնական կուսակցությունները՝ Գերմանիայի «Քրիստոնյա-դեմոկրատական միություն» կուսակցությունը, Ֆրանսիայի Հանրապետականները, «Իտալիայի ուժ» կուսակցությունն ու Իսպանիայի «Ժողովրդական» կուսակցությունը։ ԵԺԿ-ի անդամ-կուսակցություններ կան ԵՄ բոլոր երկրներում՝ բացի Անգլիայից։

Ըստ իր վեբկայքի՝ ԵԺԿ-ն քաղաքական աջ կենտրոնամետ ընտանիք է, որի արմատները հասնում են Եվրոպական մայրցամաքի պատմության ու քաղաքակրթության խորքը, որն իր կազմավորումից ի վեր ճանապարհ է հարթել Եվրոպական նախագծի համար[7]։

ԵԺԿ-ն հիմնադրվել է Լյուքսեմբուրգում՝ 1976 թվականի հուլիսի 8-ին, Ժան Զայթլինգերի և Լեո Թինդեմանսի (ով այդ ժամանակվա Բելգիայի վարչապետն էր և այնուհետև դարձավ ԵԺԿ-ի առաջին նախագահը) և Վիլֆրիդ Մարտենսի նախաձեռնությամբ (ով էլ հետագայում դարձավ ԵԺԿ-ի նախագահն ու Բելգիայի վարչապետը)։ ԵԺԿ-ին նախորդել են 1925 թվականին հիմնադրված Ժողովրդավարական կուսակցությունների քրիստոնեական ոգեշնչման միջազգային քարտուղարությունը[8], 1946 կամ 1948 թվականին հիմնադրված Միջազգային նոր խմբերը[8][9] և 1965 թվականին հիմնադրված Քրիստոնյա դեմոկրատների Եվրոպական միությունը[9]։

Ավելի ուշ՝ 1990-ական թվականներին, ֆին քաղաքագետ Սաուլի Նիիստոն բանակցել է Եվրոպական դեմոկրատական միության միաձուլմանը ԵԺԿ-ի հետ (նա առաջինի նախագահն էր այդ ժամանակ)։ 2002 թվականին իր ղեկավարած կուսակցությունը դադարեց գոյություն ունենալ՝ միանալով ԵԺԿ-ին Էստորիլում՝ Պորտուգալիայում, կայացած հատուկ իրադարձության ժամանակ։ Ի գնահատական իր ներդրած ջանքերի՝ Նիիստոն նույն տարում ընտրվեց ԵԺԿ-ի պատվավոր նախագահ։

ԵԺԿ-ի նախկին նախագահները՝ Թինդերմանսը, Բուքմանն ու Սանտերը՝ ձախից աջ

ԵԺԿ-ն ունեցել է հինգ նախագահ։

Հարթակ և մանիֆեստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական մանիֆեստ և հարթակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Բուխարեստում կայացած կոնգրեսում ԵԺԿ-ն թարմացրեց 20-ամյա վաղեմության իր քաղաքական հարթակը (1992 թվականին Աթենքում կայացած կոնգրեսից ի վեր) և հաստատեց քաղաքական մանիֆեստ, որում ամփոփվել են իր հիմնական արժեքներն ու քաղաքականությունները[10]։

Մանիֆեստն արժևորում է.
• ազատությունը՝ որպես մարդու կենտրոնական իրավունք, որը զուգորդվում է պատասխանատվությամբ
• հարգանք ավանդույթների ու միացությունների հանդեպ
• կարիքի մեջ գտնվող այլոց օգնելու համերաշխություն, ովքեր ի պատասխան պետք է ևս ջանք գործադրեն իրենց իրավիճակի բարելավման համար
• կայուն հանրային ֆինանսների ապահովում
• առողջ միջավայրի պահպանություն
• լրացուցչության սկզբունք
• Բազմակարծիք ժողովրդավարություն ու սոցիալական շուկայական տնտեսություն։

Մանիֆեստը նաև նկարագրում է ԵԺԿ-ի առաջնահերթությունները ԵՄ-ի համար, որոնք ներառում են.
• Եվրոպական քաղաքական միությունը
• Եվրոպական հանձնաժողովի նախագահի ուղղակի ընտրությունը
• Եվրոպական միասնական շուկայի ձևավորումն ավարտին հասցնելը
• ընտանիքի խթանումը, կրթության ու առողջապահության ոլորտների բարելավումները
• ընդհանուր ներգաղթի ու ապաստանի քաղաքականության ամրապնդումն ու ներգաղթյալների ինտեգրվելը
• ԵՄ-ի ընդլայնման շարունակումը, Եվրոպական հարևանության քաղաքականության ընդլայնումն ու հատուկ փոխհարաբերությունների շրջանակներն այն երկրների համար, որոնք չեն կարող կամ չեն ցանկանում միանալ ԵՄ-ին
• ԵՄ-ի միացյալ ու իրական էներգետիկ քաղաքականության սահմանումը
• Եվրոպական քաղաքական կուսակցությունների ամրապնդումը։

Ընտրական մանիֆեստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին կայացած Եվրոպական ընտրությունների ընթացքում ԵԺԿ-ն իր քարոզարշավի մաս համարեց ընդունված ընտրական մանիֆեստը՝ նույն տարվա ապիլին Վարշավայում կայացած կոնգրեսի ընթացքում։ Ընտրական մանիֆեստը կոչ էր անում.
• նոր աշխատատեղերի ստեղծում, շարունակական բարեփոխումներ և ներդրում կրթության ոլորտում, շարունակական ուսուցում և զբաղվածություն՝ բոլորի համար նոր հնարավորություններ ստեղծելու նպատակով[11]
• պաշտպանությունից խուսափում և դրամական ու ֆիսկալային քաղաքականությունների համակարգում
• ֆինանսական շուկաներում թափանցիկության ու վերահսկողության ավելացում
• կանաչ տեխնոլոգիայի բնագավառում Եվրոպան շուկայի առաջատար դարձնելը
• վերականգնվող էներգիայի՝ մինչև 2020 թվականը խառն էներգետիկայում մասնաբաժնի առնվազն 20 տոկոսով ավելացում
• աշխատող ծնողների համար ընտանեկան-ընկերական ճկունություն, երեխայի ու կեցության ավելի լավ խնամբ, ընտանեկան-ընկերական ֆիսկալ քաղաքականություններ, ծնողական արձակուրդի խրախուսում
• որակյալ աշխատողներին գրավելու նոր ռազմավարություն՝ աշխարհի այլ երկրներից՝ Եվրոպային տնտեսությունն ավելի մրցունակ, ավելի շարժունակ և գիտելիքահեն դարձնելու նպատակով։

2009 թվականին Վարշավայում կայացած իր կոնգրեսի ընթացքում ԵԺԿ-ն Բարոզոյին երկրորդ անգամ վստահեց Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնը

ԵԺԿ-ն իր գործունեությունը ծավալում է որպես միջազգային ոչ-շահութաբեր միություն՝ հիմնված բելգիական օրենքների ու իր ընդունած կանոնների, Եվրոպական ժողովրդական կուսակցության կանոնադրության հիման վրա, որը ընդունվել է 1976 թվականի ապրիլի 29-ին[12]։

ԵԺԿ-ի նախագահ Ժոզեֆ Դոլը

Նախագահություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագահությունը ԵԺԿ-ի գործադիր մարմինն է։ Այն որոշում է կայացնում ԵԺԿ-ի ընդհանուր քաղաքական ուղենիշների վերաբերյալ և նախագահում է քաղաքական ժողովի ընթացքում։ Նախագահությունը բաղկացած է նախագահից, փոխնախագահներից, պատվավոր նախագահներից, գլխավոր քարտուղարից ու գանձապահից։ ԵԺԿ-ի խմբի խոսնակը Եվրոպական խորհրդարանում, հանձնաժողովի նախագահները, խորհրդարանն ու խորհուրդը, ինչպես նաև Բարձր ներկայացուցիչը (եթե վերջիններս ԵԺԿ անդամ-կուսակցության անդամներ են), ի պաշտոնե բոլորն էլ համարվում են փոխնախագահներ։

2015 թվականի դրությամբ ԵԺԿ նախագահությունը բաղկացած է հետևյալ անձանցից[13].

Ֆրանսիա Ֆրանսիա Ժոզեֆ Դոլ - Նախագահ
Իսպանիա ԻսպանիաԱնտոնիո Լոպեզ-Իստուրից Վայթ - Գլխավոր քարտուղար
Գերմանիա Գերմանիա Քրիստիան Շմիթ - Գանձապահ
Գերմանիա Գերմանիա Դավիդ Մըքալիսթեր - Փոխնախագահ
Ավստրիա Ավստրիա Յոհաննես Հան - Փոխնախագահ
Ֆինլանդիա Ֆինլանդիա Յիրկի Կատաինեն - Փոխնախագահ
Իտալիա Իտալիա Անտոնիո Տայանի - Փոխնախագահ
Բելգիա Բելգիա Մարիան Տյուսեն - Փոխնախագահ
Նիդերլանդներ Նիդերլանդներ Ռաֆալ Տրժակովսկի - Փոխնախագահ
Հունգարիա ՀունգարիաԿինգա Գալ՝ Փոխնախագահծ
Իռլանդիա ԻռլանդիաԴարա Մրֆի՝ Փոխնախագահ
Պորտուգալիա ՊորտուգալիաՊաուլո Ռանգել՝ Փոխնախագահ
Նիդերլանդներ Նիդերլանդներ Կորիեն Վորթման-Կոոլ - Փոխնախագահ
Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ Ժան-Կլոդ Յունկեր - Փոխնախագահ ի պաշտոնե (Եվրոպական հանձնաժողովի նախագահ)
Նիդերլանդներ Նիդերլանդներ Դոնալդ Տուսկ - Փոխնախագահ ի պաշտոնե (Եվրոպական խորհրդի նախագահ)
Գերմանիա Գերմանիա Մանֆրեդ Վեբեր - Փոխնախագահ ի պաշտոնե (Եվրոպական խորհրդարանում ԵԺԿ-ի խմբի խոսնակ)
Ֆինլանդիա Ֆինլանդիա Սաուլի Նինիստո - Պատվավոր նախագահ։

Քաղաքական ժողով

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական ժողովը սահմանում է ԵԺԿ-ի քաղաքական դիրքորոշումները կոնգրեսների միջև ու որոշում է ընդունում անդամակցության դիմումների, քաղաքական ուղենիշների ու բյուջեի մասին։ Քաղաքական ժողովը բաղկացած է ԵԺԿ-ի անդամ-կուսակցություններից նշանակված պատվիրակներից, ասոցացված կուսակցություններից, անդամ-միություններից ու այլ փոխկապակցված խմբերից։ Քաղաքական ժողովը նիստ է գումարում տարեկան առնվազն երեք անգամ։

Կոնգրեսը ԵԺԿ-ի որոշում կայացնող բարձրագույն մարմինն է և բաղկացած է անդամ-կուսակցությունների պատվիրակներից, ԵԺԿ-ի միություններից, ԵԺԿ-ի խմբի կուսակցությունների անդամներից, կուսակցությունների ու կառավարությունների ազգային ղեկավարներից ու Եվրոպական հանձնաժողովականներից, ովքեր պատկանում են որևէ անդամ-կուսակցության՝ բաղկացած անհատ պատվիրակներից, ովքեր ընտրվում են իրենց կուսակցությունների կողմից՝ ըստ ներքին կանոնների։
ԵԺԿ-ի կանոնադրության համաձայն՝ կոնգրեսը պետք է նիստ գումարի երեք տարին մեկ անգամ, բայց այն նաև կանոնավորապես նիստ է գումարում Եվրոպական խորհրդարանի ընտրությունների տարիներին (յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ) և արտակարգ կոնգրեսների և արտահերթ կոնգրեսների դեպքում։ Կոնգրեսը յուրաքանչյուր երեք տարին մեկ ընտրում է ԵԺԿ-ի նախագահության անդամներին, որոշում է կայացնում հիմնական քաղաքական փաստաթղթերի ու ընտրական ծրագրերի վերաբերյալ ու հարթակ է ապահովում ԵԺԿ-ի կառավարությունների կամ կուսակցությունների ղեկավարների համար։

Ներկուսակցական գործունեություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԵԺԿ-ի ղեկավարները հանդիպում են միմյանց ԵԺԿ-ի գագաթաժողովի նպատակով՝ Եվրոպական խորհրդի յուրաքանչյուր նիստից առաջ՝ միացյալ դիրքորոշման ձևակերպման համար։ Հրավերներն ուղարկում է ԵԺԿ-ի նախագահը, իսկ այցելուների թվում ընդգրկվում են բացի ԵԺԿ-ի նախագահության անդամներից ԵԺԿ-ին և Եվրոպական խորհրդին պատկանող բոլոր նախագահներն ու վարչապետները՝ Եվրոպական խորհրդարանի նախագահները, Եվրոպական հանձնաժողովն ու Եվրոպական խորհուրդը, ինչպես նաև Արտաքին գործերի բարձր ներկայացուցիչը, եթե հանդիսանում են ԵԺԿ-ի անդամ, ինչպես նաև ԵԺԿ-ի հիմնական ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները։

2011 թվականի գագաթաժողովի համատեղ լուսանկար

Նախարարական հանդիպումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևելով ԵԺԿ-ի գագաթաժողովի գործելաոճին՝ կուսակցությունը նաև պարբերաբար կազմակերպում է նախարարական հանդիպումներ՝ Եվրոպական միության խորհրդի յուրաքանչյուր հանդիպումից առաջ նախարարների, փոխնախարարների, պետքարտուղարների և Եվրախորհրդարանի պատգամավորների հետ, ովքեր հանդիսանում են հետևյալ ոլորտների քաղաքականության իրականացնողները.
• Ընդհանուր գործեր
• Արտաքին գործեր
• Տնտեսություն և ֆինանսներ
• Ներքին գործեր
• Արդարադատություն
• Պաշտպանություն
• Զբաղվածություն և սոցիալական հարցեր
• Արտադրություն
• Գյուղատնտեսություն
• Էներգետիկա
• Շրջակա միջավայր[14]։

Այլ գործունեություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԵԺԿ-ն նաև կազմակերպում է տարբեր հարցերի լուծման նպատակով, ինպես նաև հատուկ դեպքերին վերաբերող աշխատանքային խմբեր, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովում անդամակցող անդամների հետ հանդիպումներ։ Այն նաև հրավիրում է անհատ հանձնաժողովականներին ԵԺԿ-ի գագաթաժողովի և նախարարական հանդիպումներին։ Ըստ Լիսաբոնյան համաձայնագրի՝ կուսակցությունները պետք է թեկնածուներ ներկայացնեն Եվրոպական հանձնաժողովի նախագահության համար, բայց ԵԺԿ-ն արդեն սատարել է Խոսե Մանուել Բարոզոյի՝ երկրորդ անգամ նույն պաշտոնին թեկնածությունը 2009 թվականի ապրիլին։
2014 թվականի Եվրոպական ընտրությունների տարվա ընթացքում ԵԺԿ-ն առաջին անգամ լիարժեք ընտրական քարոզարշավ իրականացրեց։ ԵԺԿ-ն Եվրոպական հանձնաժողովի նախագահի համար իր կողմից թեկնածու առաջադրեց Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան-Կլոդ Յունկերին, ով և արդյունքում ընտրվեց որպես նշյալ հաստատության նախագահ։

Գործունեություններ եվրոպական հաստատություններում

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԵՄ հիմնական հաստատություններից երեքի նախագահությունները ստանձնել են ԵԺԿ-ի անդամները. Եվրոպական հանձնաժողովի ղեկավարն է Ժան-Կլոդ Յունկերը, իսկ Եվրոպական խորհրդինը՝ Դոնալդ Տուսկը։

Եվրոպական հանձնաժողով

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին ԵԺԿ-ն Ժան-Կլոդ Յունկերին առաջադրեց Եվրոպական հանձնաժողովի նախագահի թեկնածության պաշտոնում, ով և նույն տարում հաղթե Եվրոպական խորհրդարանում կայացած քվեարկության արդյունքում։ 2014 թվականի նոյեմբերի 1-ին նա պաշտոնապես ստանձնեց իր պաշտոնը։ Յունկերի Հանձնաժողովը ներառում է ԵԺԿ-ի անդամ 14 հանձնաժողովականներ՝ ընդհանուր 28-ից։

Եվրոպական խորհրդարան

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԵԺԿ-ն Եվրոպական խորհրդարանում ունի ամենամեծ խումբը։ 2015 թվականի դրությամբ այն Եվրոպական խորհրդարանում ունի 216 անդամ, իսկ ղեկավարն է գերմանացի խորհրդարանական Մանֆրեդ Վեբերը։ ԵԺԿ-ի անդամ-կուսակցությունների կողմից Եվրոպական խորհրդարանի ընտրություններում առաջադրված բոլոր թեկնածուները պարտավոր են անդամագրվել նույն ԵՄ հաստատությունում գործող ԵԺԿ-ի խմբին։ ԵԺԿ-ի խումբը Եվրոպական խորհրդարանում ունի 6 փոխնախագահների պաշտոններ՝ ընդհանուր 14-ից։

Եվրոպական խորհուրդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հաստատության կազմում ԵԺԿ-ն ունի 8 երկրների կամ կառավարությունների ղեկավարներ՝ ընդհանուր 28 անդամ-երկրներից, ովքեր մանսակցում են ԵԺԿ-ի գագաթաժողովների նախապատրաստական աշխատանքներին Եվրոպական խորհրդի նիստերի համար։
ԵԺԿ-ն նաև ունի այլ երկրների կամ կառավարությունների ղեկավարներ, ովքեր պաշտոնապես չեն մասնակցում Եվրոպական խորհրդի կամ ԵԺԿ-ի գագաթաժողովներին, քանի որ պատասխանատվությունները կրում են իրենց երկրների ղեկավարները՝ Ռոզեն Պլեվնելիեվը (Բուլղարիա), Յանոս Ադերը (Հունգարիա), Բրոնիսլավ Կոմորովսկին (Լեհաստան), Անիբալ Կավակո Սիլվան (Պորտուգալիա) և Սաուլի Նինիստոն (Ֆինլանդիա

Եվրոպական միությունից դուրս գործունեություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ երկրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ասոցացված ու դիտորդ կուսակցությունների միջոցով ԵԺԿ-ն ունի պետության կամ կառավարության երեք ղեկավարներ ոչ ԵՄ երկրներում, ինչպես նաև Բոսնիայի նախագահության երեք անդամներից մեկը, ովքեր բոլորն էլ հրավիրվում են մասնակցելու ԵԺԿ-ի գագաթաժողովներին ու նիստերին։

Եվրոպայի խորհուրդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԵԽԽՎ-ում ԵԺԿ-ի խումբը պաշտպանում է արտահայտության ու տեղեկատվության ազատությունները, ինչպես նաև կարծիքների ու կրոնական հանդուրժողականության ազատությունները։ Խթանում է սուբսիդիարության ու տեղական ինքնավարության սկզբունքները, ինչպես նաև պաշտպանում է ազգային, սոցիալական և այլ փոքրամասնություններին։ ԵԺԿ-Քրիստոնյա դեմոկրատներ խմբի ղեկավարն է Պեդրո Ագրամունտը, ով Իսպանիայի Ժողովրդական կուսակցության անդամ է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Register of European political parties and foundations — 2016.
  2. http://www.parties-and-elections.eu/eu.html
  3. José María Magone (2006). The New World Architecture: The Role of the European Union in the Making of Global Governance. New York: Transaction Publishers. էջ 130. ISBN 978-0-7658-0279-8.
  4. Vít Hloušek; Lubomír Kopeček (2010). Origin, Ideology and Transformation of Political Parties: East-Central and Western Europe Compared. London: Ashgate Publishing. էջ 11. ISBN 978-0-7546-7840-3.
  5. Josep Maria Colomer (2008). «The European Union: A Federal Democratic Empire?». In Josep Maria Colomer (ed.). Comparative European Politics. London: Taylor & Francis. էջ 288. ISBN 978-0-415-43755-4.
  6. Karl Magnus Johansson (2009). «The Emergence of Political Parties at European Level: Integration Unaccomplished». In Sverker Gustavsson; Lars Oxelheim; Lars Pehrson (eds.). How Unified Is the European Union?: European Integration Between Visions and Popular Legitimacy. Springer. էջ 160. ISBN 978-3-540-95855-0.
  7. administrator. «EPP | European People's Party». Epp.eu. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 11-ին.
  8. 8,0 8,1 "On the Road Towards Transnational Party Cooperation in Europe" by Steven van Hecke(չաշխատող հղում) in "European View", Volume 3, 2006, from the Centre for European Studies Արխիվացված 3 Փետրվար 2009 Wayback Machine
  9. 9,0 9,1 Claey, P. H.; Loeb-Mayer, N. (1979). «Trans-European Party Groupings: Emergence of New and Alinment of Old Parties in the Light of the Direct Elections to the European Parliament». Government and Opposition. 14 (4): 455. doi:10.1111/j.1477-7053.1979.tb00257.x.
  10. «EPP Congress website». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբեր-ին.
  11. EPP Manifesto – European Elections 2009(չաշխատող հղում)
  12. Statutes of the European People's Party Արխիվացված 28 Փետրվար 2014 Wayback Machine, Approved by the EPP Congress on 7th December 2011 in Marseille (France)
  13. «Presidency». EPP - European People's Party. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
  14. «EPP website». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբեր-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրոպական ժողովրդական կուսակցություն» հոդվածին։