Եռման ջերմաստիճան
Եռման ջերմաստիճան, եռման կետ, ջերմաստիճան, որի դեպքում տեղի է ունենում հաստատուն ճնշման տակ գտնվող հեղուկի եռում։ Եռման ջերմաստիճանը համապատասխանում է եռացող հեղուկի հարթ մակերևույթից վեր գտնվող հագեցած գոլորշու ջերմաստիճանին, քանի որ հեղուկն ինքնին միշտ ինչ-որ չափով գերտաքացված է եռման ջերմաստիճանի համեմատ։
Համաձայն Կլապեյրոն-Կլաուզիուսի հավասարման՝ ճնշումը փոքրացնելիս եռման ջերմաստիճանը իջնում է, իսկ մեծացնելիս՝ բարձրանում․
,
որտեղ ՝ եռման ջերմաստիճանը մթնոլորտային ճնշման դեպքում, K,
՝ շոգեգոյացման տեսակարար ջերմություն, Ջ/կգ,
— մոլային զանգված, կգ/մոլ,
— ունիվերսալ գազային հաստատուն։
Եռման սահմանային ջերմաստիճան են հանդիսանում նյութի եռակի կետին համապատասխանող ջերմաստիճանը և կրիտիկական կետին համապատասխանող ջերմաստիճանը։ Այսպես, բարձրությունից կախված՝ ջրի եռման կետը Երկրի վրա փոխվում է 100 °C-ից (ծովի մակարդակին) մինչև 69 °C (Էվերեստ լեռան գագաթին)։ Իսկ բարձրության էլ ավելի մեծ աճով, կառաջանա մի կետ է, երբ այլևս հնարավոր չի լինի ստանալ հեղուկ ջուր՝ սառույցն ու գոլորշին ուղղակիորեն փոխակերպվում են միմյանց՝ շրջանցելով հեղուկ փուլը։ Մյուս կողմից, երբ ջերմաստիճանը բարձրանում է մինչև 374 °C, իսկ ճնշումը բարձրանում է մինչև 22 ՄՊա, գազի և հեղուկ փուլերի միջև սահմանը անհետանում է։
Ջրի եռման կետը՝ կախված ճնշումից, կարելի է բավականին ճշգրիտ հաշվարկել՝ օգտագործելով հետևյալ բանաձևը․
, ,
որտեղ ճնշումը չափվում է ՄՊա-ով (0,1 ՄՊա-ից 22 ՄՊա-ի սահմաններում)։
Եռման ջերմաստիճանի հաստատունություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մթնոլորտային ճնշման պայմաններում եռման կետը սովորաբար տրվում է որպես քիմիապես մաքուր նյութի հիմնական ֆիզիկաքիմիական բնութագրերից մեկը։ Այդուհանդերձ, գերամաքուր նյութերի եռման կետի վերաբերյալ տվյալները, մասնավորապես, այնպիսի օրգանական հեղուկների, ինչպիսիք են եթերը և բենզոլը, կարող են էապես տարբերվել սովորական աղյուսակային տվյալներից:Դա պայմանավորված է այն ասոցիատների առաջացմամբ, որոնք ջրի բացակայության դեպքում կարող են կուտակվել հեղուկում՝ որպես հավասարակշռության վիճակի հաստատման մեդիատոր։ Այսպիսով, գերչորացված բենզոլը կարող է ենթարկվել կոտորակային թորման` 90-118°C սահմաններում
Տարրի հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եռման նվազագույն կետ ունեցող ամենապարզ նյութը հելիումն է (−268.928 °C[1])։ Ամենաբարձր եռման կետերն ունեն ռենիումը (ըստ տարբեր աղբյուրների 5597 °C[2] или 5630 °C[3]) և վոլֆրամը (5555 °C[1] или 5930 °C[3])։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 CRC Handbook of Chemistry and Physics / Ed.: W. M. Haynes. — 92nd ed. — CRC Press, 2011. — С. 4.121—4.123. — ISBN 978-1439855119
- ↑ Dobrzańska-Danikiewicz A. D., Wolany W. A rhenium review–from discovery to novel applications(անգլ.) // Archives of Materials Science and Engineering. — 2016. — В. 2. — Т. 82. — С. 70—78. Архивировано из первоисточника 21 հունվարի 2022.
- ↑ 3,0 3,1 Zhang Y., Evans J. R. G., Zhang S. Corrected Values for Boiling Points and Enthalpies of Vaporization of Elements in Handbooks(անգլ.) // J. Chem. Eng. Data. — 2011. — В. 2. — Т. 56. — С. 328—337. —