Եկատերինա II
Եկատերինա II | |
---|---|
Զինվորական կոչում | գնդապետ |
Ծնվել է՝ | մայիսի 2, 1729[1][2][3] |
Ծննդավայր | Շչեցին, Պրուսիայի թագավորություն |
Մահացել է՝ | նոյեմբերի 6 (17), 1796[4][5] (67 տարեկան) բնական մահով |
Վախճանի վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[6][7][8] |
Պողոս-Պետրոս տաճար | |
Երկիր | Ռուսական կայսրություն և Պրուսիայի թագավորություն |
Տոհմ | House of Ascania (younger Anhalt-Zerbst branch)? |
քաղաքական գործիչ, միապետ, արվեստի կոլեկցիոներ և ազնվական | |
Հայր | Christian August, Prince of Anhalt-Zerbst? |
Մայր | Joanna Elisabeth of Holstein-Gottorp? |
Երեխաներ | Պավել I, Anna Petrovna? և Alexey Bobrinsky? |
Հավատք | Ռուս ուղղափառ եկեղեցի |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Եկատերինա II (ռուս.՝ Екатерина II Великая, նաև՝ Եկատերինա Ալեքսեևնա ռուս.՝ Екатерина Алексеевна, ծնվելիս Սոֆյա Ավգուստա Ֆրեդերիկա ֆոն Անհալտ-Ցերբստ-Դոռնբուրգ, գերմ.՝ Sophie Auguste Friederike von Anhalt-Zerbst-Dornburg, մայիսի 2, 1729[1][2][3], Շչեցին, Պրուսիայի թագավորություն - նոյեմբերի 6 (17), 1796[4][5], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[6][7][8]), Ռուսական կայսրության ամենաերկար կառավարող կայսրուհին։ Ծնվել է Շտետտինում, Պրուսիա և իշխանության եկավ ամուսնու՝ Պետրոս III-ի սպանության հետևանքով։ Եկատերինայի օրոք Ռուսական կայսրությունն էլ ավելի հզորացավ և ընդարձակվեց։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոֆիա Ֆրեդերիկա Ավգուստա Անհալտ-Ցերբստսացին (գերմ.՝ Sophie Auguste Friederike von Anhalt-Zerbst-Dornburg) ծնվել է 1729 թվականի ապրիլի 21-ին (մայիսի 2), այդ ժամանակ գերմանական Շտետտին քաղաքում՝ Պոմերանիայի (Մերձբալթիկա) մայրաքաղաքում։ Այժմ քաղաքը անվանվում է Շեցին և համարվում է Լեհաստանի Արևմտպոմորյան մարզի կենտրոնը։
Նրա հայրը՝ Քրիստիան Ավգուստ Անհալտ-Ցերբստացին, ծագում էր Անհալտների ցերբստ-դորենբուրգյան ճյուղից և ծառայում էր Պրուսիայի արքային։ Եղել է զորագնդի հրամանատար, պարետ, այնուհետև Շտետինա քաղաքի նահանգապետ։ Այդտեղ էլ ծնվեց ապագա կայսրուհին։ Նախատեսվում էր նրան շնորհել Կուրլանդիայի դուքսի կոչում, սակայն ծառայությունն ավարտեց որպես պրուսիական ֆելդմարշալ։
Մայրը՝ Յոհաննա-Ելիզավետան, Պետրոս 3-րդի ազգականներից էր՝ մորական կողմից։ Նրա տոհմածառը ծագում է Դանիայի, Շվեդիայի և Նորվեգիայի արքա՝ Քրիստիան Առաջինից, ով Շլեզվիգ Հոլշտեյնիի առաջին դուքսն էր և Ալդենբուրգի դինաստիայի հիմնադիրը։
Մորեղբայրը՝ Ադոլֆ-Ֆրիդրիխը 1743 թվականին ընտրվեց Շվեդիայի գահաժառանգ։ Թագավոր է դարձել 1751 թվականին՝ որպես Ադոլֆ-Ֆրեդրիկ։ Մյուս մորեղբայրը՝ Կառլ Էյտինցին, Եկատերինա I-ի մտահղացմամբ պետք է իր աղջկա՝ Ելիզավետայի ամուսինը դառնար, սակայն վերջինս մահացավ հարսանյաց տոնի նախօրյակին։
Գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսական կայսրության, առաջին հերթին՝ նոր մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգի պատմության մեջ բացվում է բարգավաճման ու զարգացման նոր էջ, երբ գահին են բազմում 18-րդ դարի նշանավոր կայսրուհիները՝ Ելիզավետա I Պետրովնան (1741-1761) և Եկատերինա II-ը (1762-1796) կայսրուհիների օրոք։ Ռուսաստանը վերջնականապես հաստատվում է Եվրասիա մայրցամաքի հյուսիսային ափերին և շարժվում կենտրոնական շրջաններ։ Դեռևս Պետրոս Մեծի ժամանակներից ծրագրվում էր արշավանքներ կատարել Օսմանյան կայսրության և Իրանի վրա, ամրապնդել դիրքերը Միջին Ասիայում և Հեռավոր Արևելքում։ Մայրաքաղաք Պետերբուրգը պետք է զարդարվեր նոր շինություններով և դառնար խոշոր նավահանգիստ։ Այս և այլ խնդիրները լուծում են գտնում կայսրուհիների դարաշրջանում։ Ռուսաստանը եվրոպական երկրների շարքում ձեռք է բերում հզոր կայսրության համբավ։
Եկատերինա II կայսրուհու օրոք Ռուսաստանը դիվանագիտական կապեր է հաստատում և խորացնում Ճապոնիայի, Չինաստանի, ինչպես նաև՝ Անգլիայի, Պրուսիայի ու Ֆրանսիայի հետ։ Մեծ նվաճումներ են արձանագրվում մշակույթի ու գիտության բնագավառներում։ Սանկտ-Պետերբուրգի համալսարանի շրջանավարտներից Միխայիլ Լոմոնոսովը 1755 թվականին հիմնադրում է Մոսկվայի պետական համալսարանը։ 1764 թվականին կայսրուհին հիմնադրում է Էրմիտաժը։
1768 թվականին սկսվում է ռուս-թուրքական պատերազմը։ Դա թվով 4-րդ պատերազմն էր Օսմանյան կայսրության դեմ. մյուս երեքը տեղի էին ունեցել (1568–1570), (1676–1681) և (1686–1700) թվականներին և էական տարածքային կամ տնտեսական փոփոխություններ չէին բերել Ռուսաստանի կյանքում։ 6 տարի տևած պատերազմի (1768-1774) ընթացքում ռուսները գրավում են Ղրիմը, Սև ծովի հյուսիսային ափերը, Հյուսիսային Կովկասը։ Կայսրության սահմանների մեջ է մտնում Ազովի ծովը և ռուսները ելք են ունենում արդեն ոչ միայն Կասպից, այլև՝ Սև ծով։ Դրանով Ռուսաստանը վերջնականապես դադարում է ցամաքային պետություն լինելուց, և ելք ունենում դեպի հարավային երկրներ։ Բուլղարիայի Քյուչուկ Կայնարջի գյուղում կնքվում է հաշտության պայմանագիր, որով թուրքական սուլթանը հրաժարվում է վերոնշյալ տարածքներից և Ղրիմի խանությունը հանձնում Ռուսաստանի հովանավորությանը։ Բացի այդ՝ ռուսական ռազմական ու առևտրական նավերին Սև ծովում ազատ երթևեկելու իրավունք է տրվում։
Հյուսիսային Կովկասը քրիստոնյաներով բնակեցնելու համար Եկատերինա կայսրուհին հատուկ հրովարտակով հայերին հրավիրում է գալ և բնակվել այնտեղ։ Նախիջևանի հայերը հիմնում են Նոր Նախիջևան քաղաքը, որի հիմքում հետագայում կառուցվում է Դոնի Ռոստովը, Արարատյան դաշտի հայերը՝ Արմավիրը։ Հիմնադրվում են նաև գյուղեր և ավաններ։ Հայկական բնակավայրերում հաստատվում է նաև հունական և ռուսական բնակչություն, կառուցվում են վանքեր և եկեղեցիներ, դպրոցներ։ Նոր շունչ է ստանում Ղրիմի հայ գաղութը։ Կայսրության մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգի կենտրոնում կառուցվում է հայկական եկեղեցի, որը կանգուն է մինչև այսօր՝ շուրջ 2.5 դար։ Այն կոչվում է Եկատերինա II-ի անունով՝ սուրբ Կատարինե։
Շուրջ 15 տարի անց ռուսները նոր պատերազմ են հայտարարում Օսմանյան կայսրությանը։ Այս անգամ պատերազմը տևում է 4 տարի՝ (1787–1791)։ Ռուսները շարունակում են նվաճումները Սև ծովի ափին և հասնում Դնեստր գետին։ Վերջինս դառնում է կայսրության սահմանը։ Ռուսները գրավում են Իզմայիլ ամրոցը։ Մոլդավիայի Յաշ քաղաքում կնքված հաշտությամբ Կոստանդնուպոլիսը ճանաչում է Ռուսական կայսրության իրավունքները Սև ծովի ամբողջ հյուսիսային ափամերձ տարածքում։ Այս և այլ պատեզմներում զորավարական տաղանդով մեծ հռչակ է ձեռք բերում Ալեքսանդր Սուվորովը, ով ստացել էր զինվորական հրամանատարի ամենաբարձր՝ գեներալիսսիմուսի կոչում։
Ռուսաստանը իր տիրապետությունը հաստատում է Ամերիկա աշխարհամասում. հիմնվում է Ալյասկայի գաղութը՝ Հյուսիսային Ամերիկայի Ալյասկա թերակղզու և հարակից շրջանների հետ միասին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 2,0 2,1 Katarina II (շվեդերեն) — SLS.
- ↑ 3,0 3,1 Словарь русских писателей XVIII века. Выпуск 1: А—И (ռուս.) / под ред. А. М. Панченко — 1988. — С. 291—302. — ISBN 5-02-027972-2
- ↑ 4,0 4,1 4,2 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ 5,0 5,1 5,2 Исаев Ю. Н. Чувашская энциклопедия (ռուս.) — Чувашское книжное издательство, 2006. — 2567 с. — ISBN 978-5-7670-1471-2
- ↑ 6,0 6,1 6,2 http://journals.cambridge.org/article_s1551929511000046
- ↑ 7,0 7,1 7,2 http://www.tandfonline.com/doi/pdf/10.2753/RES1060-9393300346
- ↑ 8,0 8,1 8,2 http://www.musicweb-international.com/classrev/2014/Feb14/Sarti_collection_TC721950.htm
|
|
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եկատերինա II» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եկատերինա II» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 495)։ |
- Մայիսի 2 ծնունդներ
- 1729 ծնունդներ
- Նոյեմբերի 17 մահեր
- 1796 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուսաստանի միապետներ
- Անձինք մետաղադրամների վրա
- Անձինք նամականիշերի վրա
- Ռուսաստանի կայսրեր
- Կաթվածից մահացածներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուս կին քաղաքական գործիչներ
- Ռոմանովներ