Jump to content

Դիոսկուրոսներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիոսկուրոսներ
Տեսակtwins in mythology?, couple of mythological Greek characters? և twin deities?
ԴիցաբանությունՀունական դիցաբանություն և Հռոմեական դիցաբանություն
Երևի համընկնում էTinas Clenar?
Թաղման վայրTomb of Castor in Sparta?[1]
 Castor and Pollux Վիքիպահեստում

Դիոսկուրոսներ կամ Դիոսկուրներ (հին հունարեն՝ Διόσκοροι, Διόσκουροι կամ Διὸς κοῦροι, բառացի՝ «Զևսի պատանիներ»), հին հունական և հին հռոմեական դիցաբանությունների մեջ Կաստոր (հին հունարեն՝ Κάστωρ` «կուղբ», լատին․՝ Castor) և Պոլիդևկես (հին հունարեն՝ Πολυδεύκης, լատին․՝ Pollux` Պոլլուքս) երկվորյակ եղբայրների մականունը, Լեդայի որդիները երկու հորից՝ Զևսից և Տինդարեոսից։

Իրենց կյանքի ընթացքում կատարել են մի շարք սխրագործություններ։

Առաջին անգամ Կաստորը և Պոլիդևկեսը հիշատակվել են Հոմերոսի «Իլիականում»[2]։ «Ոդիսականում» ներկայացվել են որպես սպարտական Տինդարեոս թագավորի և Լեդայի որդիներ[3]։ Համաձայն անտիկ այլ ստեղծագործությունների՝ նրանք Զևսի զավակներն էին[4][5][6]։ Առավել տարածված է եղբայրների ծննդի մասին այն առասպելը, ըստ որի Էտոլիայի արքա Թեստիոսի դուստր Լեդայի գեղեցկությամբ հմայված Զևսը փոխակերպվում է կարապի և տիրում նրան։ Գիշերը Լեդայի մոտ է գալիս նաև նրա օրինական ամուսինը՝ Տինդարեոսը։ Արդյունքում կինը ունենում է երկու որդի և երկու դուստր (Հեղինեն և Կլիթեմնեստրան)։ Կաստորը և Կլիթեմնեստրան Սպարտայի արքայի զավակներն էին, իսկ Պոլիդևկեսը և Հեղինեն՝ օլիմպիական աստծու[7]։ Այդ իսկ պատճառով Կաստորը մահկանացու էր, իսկ Պոլիդևկեսը՝ անմահ[8][9][10]։ Հղիանալով կարապի տեսք ստացած Զևսից՝ Լեդան ձու է ունենում, որի կճեպից դուրս են գալիս երեխաները[11][12]։ Հետագայում մեծանալով՝ նրանք կրում էին սրածայր սաղավարտներ, որոնք ձվի կճեպի նմանություն ունեին[13][14]։

Անբաժան եղբայրները մեծացել են և դարձել իրենց հայրենի Սպարտայի պարծանքը։ Ավանդության համաձայն՝ նրանց եղբայրական զգացմունքներն այնքան ամուր էին, որ նրանք բոլոր գործերն սկսում էին միասին, երբեք չէին վիճում առաջնության համար[15]։ Կաստորը դարձել է հայտնի զինվորական, վազող և ամենաանսանձ նժույգների չգերազանցված զսպող, իսկ Պոլիդևկեսը հավասարը չունեցող հմուտ բռնցքամարտիկ էր։ Կաստորի ռազմական կարողությունների մասին է վկայում այն փաստը, որը նա է սովորեցրել Հերակլեսին՝ կռվել ամբողջ սպառազինությամբ[16]։ Երկուսն էլ մրցանակներ են ստացել Օլիմպիական խաղերի ժամանակ[17][18]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Παυσανίας 3.13.1 // Հունաստանի նկարագրություն (հին հունարեն.)
  2. Հոմերոս, Իլիական, Երգ 3-րդ, 237-րդ տող։
  3. Հոմերոս, Իլիական, Երգ 11-րդ, 298—304-րդ տողեր։
  4. Гесиод, 2001, "Перечень женщин или Эои. Фрагмент 24", էջ 101
  5. Гигин Мифы, 2000, "155. Сыновья Юпитера"
  6. Аполлодор, 1972, "Мифологическая библиотека. Книга I. VIII (2)"
  7. Грейвс, 1992, "Соперничество близнецов (b)", էջ 159
  8. Аполлодор, 1972, "Мифологическая библиотека. Книга III. X (7)"
  9. Гигин Мифы, 2000, "77. Леда"
  10. Мифы народов мира, 1990, "Диоскуры", էջ 317
  11. Павсаний, 1996, "Описание Эллады. Книга III. Глава 16 (1)"
  12. Авсоний, 1993, "Гриф о числе три. 10"
  13. Ликофрон, 2011, "Алексадра. 506—507"
  14. Roman, 2010, "Dioscuri", էջ 139—140
  15. Гигин Астрономия, 1997, "Книга II. 22", էջ 69
  16. Аполлодор, 1972, "Мифологическая библиотека. Книга II. IV (9)"
  17. Павсаний, 1996, "Описание Эллады. Книга V. Глава 8 (4)"
  18. Грейвс, 1992, "Соперничество близнецов (d)", էջ 159
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիոսկուրոսներ» հոդվածին։