Գոյատևման դասեր
Ժանր | արկածային ֆիլմ |
---|---|
Թվական | 2015 |
Լեզու | ռուսերեն |
«Գոյատևման դասեր» (ռուս.՝ «Уроки выживания»), 2015 թվականի ռուսական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Անդրեյ Տոմաշևսկին։ Ֆիլմը նկարահանվել է ՌԴ մշակույթի նախարարության աջակցությամբ[1][2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժենյա Աիստովը (Դենիս Նիկիֆորով) էկզոտիկ երկրում աշխատում է որպես փոքր ինքնաթիռի օդաչու։ Այդ նույն երկրում գտնվող առողջարանում հանգստանալու է ժամանում երկրորդ դասարանում սովորող Կոլյան (Իլյա Կոստյուկով)։ Ժենյա Աիստովը բացասաբար է վերաբերվում երեխաներին, և մի քանի կոնֆլիկտների պատճառով չի կարող ընդհանուր լեզու գտնել Կոլյայի հետ։ Շուտով Աիստովը տեղական սրճարանում ծանոթանում է Նինայի (Եկատերինա Վոլկովա) հետ, որը Կոլայի մայրն է։ Նինայի հետ հանգստի ժամանակ դժբախտ պատահար է տեղի ունենում, և կնոջը տեղափոխում են հիվանդանոց։ Չունենալով հիվանդանոց գնալու և մորն այցելելու մեկ այլ հնարավորություն՝ Կոլյա գաղտնի թափանցում է Ժենյայի օդանավ։ Թռիչքի ժամանակ ամպրոպի հետևանքով ինքնաթիռը վթարի է ենթարկվում և ընկնում։ Ժենյան և Կոլյան փրկվում են, բայց ընկնում են անմարդաբնակ կղզի։ Նրանք պետք է կարգավորեն ընդհանուր կենցաղը կղզում և պայքարեն ավազակների դեմ[3]։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Դենիս Նիկիֆորով | Ժենյա Աիստով |
Իլյա Կոստյուկով | Կոլյա |
Եկատերինա Վոլկովա | Նինա |
Ալեքսանդր Սամոյլենկա | |
Թամարա Սյոմինա | կին օդանավակայանում |
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քննադատները նշել են ֆիլմում ցուցադրված գեղեցիկ բնությունը (նկարահանումներն անցկացվել են Թաիլանդում)։ Նաև դրական է գնահատվում դերասաններ Դենիս Նիկիֆորովի և Իլյա Կոստյուկովի լավ խաղը։ Քննադատները նշում են, որ ֆիլմը դրական և բարի է ստացվել՝ առանց ավելորդ պաթոսի[4]։ Թերություններից նշվում է աղքատ գրաֆիկան, ոչ այնքան ծիծաղելի կատակները, գեգերին անշնորհք «գծագրերը» և համատեքստից կտրուկ դուրս եկող կերպարները[5][6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Фильм Уроки выживания - Вокруг ТВ» (անգլերեն). Вокруг ТВ. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
- ↑ «За 8 месяцев фильм «Уроки выживания» в Интернете посмотрело более 11 миллионов человек | Союз кинематографистов Российской Федерации». unikino.ru. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Рецензия на фильм «Уроки выживания». Кино на Фильм.ру». www.film.ru. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Рецензия на фильм Уроки выживания» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
- ↑ «"Уроки выживания": детский фильм с плоскими шутками для взрослых». Российская газета. 2016 թ․ մարտի 24. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
- ↑ TramVision. «Уроки выживания - рецензия на фильм и факты, 2016». www.tramvision.ru. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գոյատևման դասեր(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում