Jump to content

Գյուղատնտեսության աշխարհագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղատնտեսական հողակտորների արբանյակային լուսանկար (ԱՄՆ Կանզաս նահանգ)

Գյուղատնտեսության աշխարհագրություն, տնտեսական աշխարհագրության ոլորտ, ուսումնասիրում է գյուղատնտեսական արտադրության տարածքային կազմակերպման աշխարհագրական հիմնախնդիրները և տեղաբաշխման օրինաչափությունները։ Գյուղատնտեսության տարածական տարբերությունները ձևավորվում են տարբեր բնական (կլիմայական, հողային, ռելիեֆային, բուսական, լանդշաֆտաաշխարհագրական) պայմաններում և որոշակի սոցիալտնտեսական գործոնների ազդեցության տակ։

Գյուղատնտեսության աշխարհագրությունը հետազոտում է գյուղատնտեսության նպատակահարմար տերիտորիալ կազմակերպման պրոբլեմները, տալիս գյուղատնտեսության արտադրության բնական պայմանների ու ռեսուրսների տնտեսական գնահատականը, ուսումնասիրում գյուղատնտ․ հողի օգտագործման միջոցներն ու զանազան արտադրական ձևերը, գյուղատնտեսության զարգացման սոցիալական ու տնտեսական առանձնահատկությունները։ Տողի արդյունավետության ու գյուղատնտեսության արտադրության արդյունավետության տարածական տարբերությունները հետազոտելիս գյուղատնտեսության աշխարհագրությունը հենվում է ուսումնասիրության աշխարհագրական մեթոդների վրա՝ օգտագործելով նաև տնտեսագիտության, ագրոնոմիայի, տեխնիկական գիտությունների տվյալները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 118