Jump to content

Կենսատոպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բիոտոպից)
Կենսատոպ
Ենթակատեգորիաարեալ, natural geographic entity Խմբագրել Wikidata
Մասն էԲիոմ, կենսաերկրահամակեցություն, biochore Խմբագրել Wikidata
ՆախորդՀաբիթաթ (բնակավայր)

կենսատոպ Խմբագրել Wikidata

Հաջորդbiochore Խմբագրել Wikidata
Բնութագրվում էtype of biotope Խմբագրել Wikidata
Օգտագործողկենսաերկրացենոզ Խմբագրել Wikidata

Կենսատոպ կամ կենսոտոպ (հուն․՝ βίος - կյանք և τόπος - տեղ), ցամաք ջրամբարի, միջավայրի աբիոտիկ գործոնների հարաբերականորեն միատարր տարածք, որը բնակեցված է կենդանի օրգանիզմներով (զբաղեցված մեկ երկրացենոզով)։ Կենսատոպը կենսացենոզի հետ համատեղ կազմում է միասնական կենսաերկրացենոզ։ Տվյալ բիոտոպի համար բնորոշ պայմանների համալիրը որոշում է օրգանիզմների ինչպես տեսակային կազմը, այնպես էլ նրանց գոյության առանձնահատկությունները և բիոցենոզի ազդեցությամբ իր հերթին ենթարկվում է փոփոխությունների։

Տերմինը ծագել է գերմաներեն biotop-ից, որն էլ իր հերթին կազմվել է հունարեն bios բառից («կյանք», «օրգանիզմ») և topos («տեղ») բառերից։ Կենսատոպը բնութագրվում է երկրատարածության մեջ մեջ դիրքադրությամբ և միջավայրի աբիոտիկ գործոնների որոշակի համադրությամբ։ Երկրաբանական պայմանների ընդհանրությունը ձևավորում են լիթոտոպը, հողային պայմանների ընդհանրությունը - պեդոտոպը, կլիմայականը - կլիմատոպը և այլն։ Համաձայն մոնոկլիմակսային կոնցեպցիայի, յուրաքանչյուր կենսատոպի սահմաններում, որը խախտվել է անթրոպոգեն գործունեության կամ բնության տարերային պրոցեսների հետևանքով, ժամանակի ընթացքում ձևավորվում է ժամանակի մեջ կայուն կլիմաքսային համագործակցություն (կենսացենոզ)։ Այս պրոցեսը (որը կոչվում է սուկցեսիա) ընթանում է մի քանի փուլով (օրինակ երկրորդային դաշտավայր, թփուտ, անտառ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 443