Jump to content

Բեշիքթաշ (շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բեշիկթաշ (շրջան)ից)
Բնակավայր
Բեշիքթաշ
թուրքերեն՝ Beşiktaş
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՀամայնքՍտամբուլի մարզ
Մակերես18,04 կմ²
Ժամային գոտիUTC+3
Պաշտոնական կայքbesiktas.bel.tr(թուրքերեն)
Բեշիքթաշ (շրջան) (Թուրքիա)##
Բեշիքթաշ (շրջան) (Թուրքիա)

Բեշիքթաշ (արտասանվում է թուրքերեն՝ Beşik taş)՝ թաղամաս (բելեդիյե) Ստամբուլում, Թուրքիայում։ Տեղակայված է Ստամբուլի եվրոպական հատվածում՝ Բոսֆորի ափին։ Թաղամասից հյուսիս գտնվում են Սարըյեր և Շիշլի, արևմուտք՝ Քյաղըթհանե և Շիշլի, իսկ դեպի հարավ Բեյօղլու թաղամասերը։ Արևելքից ողողվում է Բոսֆորի ջրերով։ Բոսֆորի հակառակ ափին՝ Բեշիքթաշի դիմաց տեղակայված է Յուսքյուդար թաղամասը, որը գտնվում է Ստամբուլի ասիական հատվածում։ 2012 թվականի տվյալներով Բեշիքթաշի բնակչությունը կազմել է 186,067 մարդ։

Բեշիքթաշը 1850 թվականին
Բարբարոսա Հայրեդին փաշայի հուշարձանը

Թաղամասում տեղակայված են մի շարք հայտնի ճարտարապետական կառույցներ, որոնցից մեկը իրենից ներկայացնում է Դոլմաբահչեի պալատը։ Բեշիքթաշը Ստամբուլի ամենաթանկարժեք թաղամասն է։ Թաղամասի մեջ են մտնում Լևենտ և Էթիլեր գործարար շրջանները։ Թաղամասից քիչ այն կողմ գտնվում է մեծ մասամբ հայաբնակ Ստամբուլի Գում Գափու թաղամասը։

Բեշիքթաշի Ինյոնու ստադիոնը 1967 թվականին

Բեշիքթաշ թաղամասը Բոսֆորի կամրջով կապված է Յուսքյուդարի հետ։ «Beşik taş» տերմինը թուրքերենից թարգմանաբար նշանակում է «Քարե օրորոց»։ Բեշիքթաշի խորհրդանիշերից մեկն համարվում է Բեշիքթաշ ՖԱ[1][2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. UEFA: Pick of the week
  2. «The Independent: Besiktas are proud of their stadium's record as the noisiest on the planet». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 27-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեշիքթաշ (շրջան)» հոդվածին։