Jump to content

Վիտամին C

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ասկորբինաթթուից)
Վիտամին C
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₆H₈O₆
Մոլային զանգված2,9E−25 կիլոգրամ գ/մոլ
Հալման ջերմաստիճան192 °C[1] °C
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար50-81-7
PubChem54670067
EINECS համար200-066-2
SMILESOC[CH](O)[CH]1OC(=O)C(=C1O)O
ЕС200-066-2
ChEBI10189562
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

C վիտաինի ազդեցությունը օրգանիզմի վրա՝ ամրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը։ Կա քաղցր պղպեղ, ցիտրուսային մրգեր, կիվի, բրոկոլլի և այլ սննդամթերքներում։

Վիտամին C, L-ասկորբինաթթու կամ ասկորբինաթթու, ջրալույծ վիտամին է, որը հայտնաբերված է տարբեր սննդամթերքներում ու կիրառվում է որպես դեղահաբեր[2]։ Օգտագործվում է լնդախտի կանխարգելման ու բուժման նպատակով[2]։ Ասկորբինաթթուն էսենցիալ վիտամին է, մասնակցում է օրգանիզմի հյուսվածքների ռեգեներացիային ու մի շարք նյարդամիջնորդանյութերի սինթեզի ֆերմենտների համար կոֆերմենտ է[2][3] : Բացի այդ, կենսագործունեությունն ապահովող մի շարք ֆերմենտների համար նույնպես ծառայում է որպես կոֆերմենտ, մասնավորապես իմունային համակարգի[3][4]։ Կարևորագույն ֆունկցիաներից է հակաօքսիդանտային ֆունկցիան[5]։

Ներկայումս որևէ հստակ ապացույցներ չկան ասկորբինաթթվի օգտագործման շնորհիվ մրսածությունը կանխարգելելու վերաբերյալ[5][6]։ Միևնույն ժամանակ հաստատված է, որ վիտամինի կանոնավոր օգտագործումը բերում է հիվանդների շուտ ապաքինմանը[7]:Կան տեսակետներ, որոնց համաձայն վիտամինի կանոնավոր օգտագործումը,իմուն համակարգի խթանման ճանապարհով, կարող է նվազեցնել քաղցկեղի, սրտանոթային հիվանդությունների և մտավոր հետամնացության ռիսկերը[8][9]։ Օգտագործվում է ներքին ընդունման ու ներարկման եղանակներով[2]։

Վիտամին C-ն օրգանիզմի կողմից բավականին բարձր ընկալունակություն ունի[2]։ Վերջինիս բարձր չափաբաժիններով օգտագործումը բերում է աղեստամոքսային համակարգի ֆունկցիայի խաթարման, գլխացավերի, անքնության, մաշկի կարմրության[2][10]։ Նորմալ չափաքանակներն ապահով են հղիության ընթացքում[11]։ ԱՄՆ-ի բժշկական ինստիտուստը խորհուրդ չի տալիս վիտամինի մեծաքանակ օգտագործումը[3]։

Վիտամին C-ն հայտնաբերվել է 1912 թվականին, անջատվել՝ 1928 թվականին, և 1933 թվականին եղել է առաջին վիտամինը, որը կարողացել են սինթեզել մարդու օրգանիզմից դուրս[12]։ Համաշխարհային առողջապահական կազմակերպության բնորոշմամբ վիտամին C-ն դասվել է որպես ամենաանվտանգ ու արդյունավետ դեղամիջոցների շարքին, որոնք անհրաժեշտ են առողջապահական համակարգում[13]։ Ասկորբինաթթուն դեղատներում բավականին մատչելի ու հասանելի է, տրվում է առանց կամ դեղատոմսով[2][14][15]։ Ասկորբինաթթվի հայտնաբերման համար Նոբելյան մրցանակներ են շնորհվել Ալբերտ Ցզենտ- Գյորգիին ու Վալտեր Նորման Հավորֆին 1937 թվականին ֆիզիոլոգիայի և բժշկության, ինչպես նաև քիմիայի բնագավառներում, համապատասխանաբար[16][17]։ Աղբյուրներ են՝ բրուսելյան կաղամբը, բրոկոլին, ցիտրուսային մրգերը, կիվին, հում կարմիր պղպեղը, ելակը[5]։ Մթերքների ջերմաստիճանային մշակումն ու երկար ժամանակ պահպանումը բերում է վիտամինի օքսիդացման[5]։

Rows and rows of pill bottles on shelves
Վիտամին C պարունակող դեղամիջոցներ

Կենսաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշանակությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտամին C-ն էսենցիալ է մարդկանց ու որոշ կենդանիների համար։ Վիտամին C եզրույթն օգտագորոծում ենք նկարագրելու համար ոչ միայն հենց վիտամինն, այլ այն մի քանի վիտամինանման միացություններին, որոնք կենդանիների մոտ ցուցաբերում են գրեթե նույն քիմիական ակտիվությունը։ Ասկորբատի աղերն, օրինակ՝ նատրիումի ասկորբատն (C6H7O6Na) ու կալցիումի ասկորբատը (C6H7O6Ca) օգտագործվում են դիետաների ժամանակ շատ սննդային հավելումներում։ Աղեստամոքսային համակարգում ասկորբատն անջատվում է աղերից։ Ասկորբատն ու ասկորբինաթթուն նորմայում օրգանիզմում առկա են և պայմանավորված թթվահիմնային հաշվեկշռով (pH)՝ ունակ են փոխարկվելու միմյանց։ Դեհիդոասկորբինաթթուն ունակ է փոխարկվելու ասկորբինաթթվի՝ համապատասխան ֆերմենտների ու սուբստրատների առկայությամբ[3]։

Վիտամին C-ն կոֆերմենտ է հանդիսանում մարդկանց ու կենդանիների օրգանիզմում ընթացող մի շարք ֆերմենտատիվ ռեակցիաներում ու մասնակցում այնպիսի կենսաբանական ռեակցիաների, ինչպիսիք են կոլլագենի սինթեզն ու հյուսվածքների ռեգեներացիան։ Մարդկանց օրգանիզմում վիտամին C-ի դեֆիցիտը հանգեցնում է ոչ նորմալ կոլլագենի սինթեզի, որն էլ իր հերթին բերում է լնդախտի առավել սուր ախտանշանների հնարավոր զարգացմանը[3]։ Ասկորբինաթթվի մյուս կարևոր ֆունկցիաներից է վերջինիս հակաօքսիդանտային հատկությունը, այն էլեկտրոնային դոնոր է հանդիսանում բազմաթիվ ֆերմենտատիվ ու ոչ ֆերմենտատիվ ռեակցիաներում[3]։ Էլեկտրոն տալով այն վերածվում է դեհիդրոասկորբինաթթվի կամ կիսադեհիդօքսիասկորբինաթթվի։ Վերջիններս կարող են վերականգնվել գլյուտաթիոնային համակարգի միջոցով և NADPH-կախյալ ֆերմենտատիվ ռեակցիաների շնորհիվ[18][19][20]։

Բույսերում ասկորբատը սուբստրատ է հանդիսանում ասկորբատ պերօքսիդազայի համար։ Ֆերմենտը որպես սուբստրատ օգտագործում է ասկորբատը՝ վնասազերծելու համար թունավոր ջրածնի պերօքսիդը (H2O2)։ Ռեակցիայի արդյունքում անջատվում է ջուր (H2O)[4][21]:

Անբավարարությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լնդախտն առաջանում է վիտամին C-ի անբավարար քանակության հետևանքով, քանզի առանց վիտամին C-ի կոլլագենն անկարող է կատարել իր ֆունկցիաները[4]։ Լնդախտը հանգեցնում է մաշկի վրա շագանակագույն բծերի առաջացման, լնդերի սպունգանման խոցոտման ու բոլոր լորձաթաղանթներից արնահոսությունների։ Շագանակագույն բծերն առաջանում են հիմնականում սրունքների ու ազդրերի շրջանում, հիվանդներն ունենում են գունատ մաշկ, տրամադրության անկումներ և որոշ չափով անշարժ։ Ծանր փուլերում ունենում ենք արդեն թարախային էքսուդանտներ, թափվում են հիվանդի ատամներն, իսկ ծանր դեպքերում արձանագրվում է մահ։ Մարդու օրգանիզմը որոշ քանակությամբ պահեստավորում է վիտամին C[22], սակայն, երբ դադարում է օրգանիզմ վիտամինի ներմուծումը սննդի հետ, օրգանիզմի պահուստները սպառվում են։ Լնդախտի ախտանշանները չափահաս, ընկճախտով չտառապող մարդկանց մոտ՝ վիտամին c-ի ամբողջովին սննդակարգից հեռացման պայմաններում, կազմում է մեկից վեց ամիս՝ կախված տվյալ մարդու օրգանիզմում վիտամինի պահուստի հետ[23][24]։

Հայտնի հետազոտողներ փորձեր էին կատարում Բրիտանիայում ու Այովա նահանգում բանտարկյալների վրա՝ փորձելով բացահայտել լնդախտի զարգացման առանձնահատկությունները։ Հետազոտություններն անցկացվում էին Երկրորդ համաշխարհային տարիներին կռված մարդկանց վրա՝ 1960-1980 թվականների ընթացքում։ Հետազոտությունները ցույց տվեցին, որ լնդախտի բոլոր ախտանշաները, որոնք ի հայտ էին գալիս ասկորբինաթթվից գրեթե զուրկ սնունդ ընդունելու պայմաններում, վերանում են՝ սննդային հավելումների տեսքով վիտամինի օրական 10 գրամ ընդունման դեպքում։ Այս կինիկական էքսպերիմենտում որևէ ակնառու տարբերություներ չարձանագրվեցին այն տղամարդկանց մոտ, ում օրական 70 մգ վիտամին էին տալիս (արյան մեջ վիտամինի 0.55 մգ/դլ պարունակության ու թթվածնով հեմոգլոբինի 1/3 հագեցվածության պայմաններում) ու այն մարդկանց մոտ, ում օրական 10 մգ վիտամին էին տալիս։ Էքսպերիմենտին մասնակցող բանտարկյալների մոտ լնդախտի ախտանշաններն ի հայտ եկան վիտամին C-ի դիետայի պայմաններում՝ չորս շաբաթ, մինչդեռ բրիտանական էքսպերիմենտում պահանջվեց վեցից ութ ամիս, մինչ ախտանշանները սկսեցին ի հայտ գալ։ Հնարավոր է, որ երկրորդ խումբը համընկնել է օրական 70 մգ վիտամին օգտագործողնեերի հետ[23][25]։ Երկու փորձերի շրջանակներում էլ հետազոտվողների արյան մեջ չափվում էր վիտամինի կոնցենտրացիան արյան մեջ՝ լնդախտի առաջին ախտանշանների ի հայտ գալուն պես, Այովայում անցկացված էքսպերիմենտի ժամանակ՝ հիվանդության ախտանշանների ի հայտ գալուն պես, վիտամինի կոնցենրացիան արյան մեջ կազմում էր ավելի քիչ քան 300 մգ, օրական վերաշրջանառվում էր միայն 2.5 մգ, կիսատրոհման պարբերությունը կազմում էր 83 օր, պաշարների վերջնական սպառումը՝ 4 ամիս։

Վիտամին C-ն ունի անփոխարինելի դեր լնդախտը բուժելու գործում, որն առաջանում է հենց այս վիտամինի անբավարարությունից։ Ասկորբինաթթվի դերը տարբեր հիվանդությունների կանխարգելման գործում բավականին վիճարկելի է ՝ պայմանավորված հիվանդների վրա թողած տարբեր ազդեցություններով։ 2012 թվականին ՛՛Կոխրան ՛՛կազմակերպությունը հայտնեց իր փորձարկման արդյունքները, ըստ որի վիտամին C-ն ՝ սննդային հավելումների կազմում, որևէ կերպ չի կարող մահվան բերել[26]:Համաշխարհային առողջապահական կազմակերպության բնորոշմամբ վիտամին C-ն դասվել է որպես ամենաանվտանգ ու արդյունավետ դեղամիջոցների շարքին, որոնք անհրաժեշտ են առողջապահական համակարգում[13]։

Լնդախտի առաջացումը կապված է ասկորբինաթթվի անբավարարության հետ, որը կարող ենք կանխել և բուժել այս վիտամինով՝ սննդի օգտագործումով կամ սննդային հավելումներով[2][3]։ Պահանջվում է առնվազն մեկ ամիս, որպեսզի ախտանշաններն ի հայտ գան[23]։ Վաղ ախտանշաններին են պատկանում անհանգստությունն ու լարվածությունը, շնչառական շարժումների հաճախացումը, ոսկրերի ցավը, լնդերից արնահոսությունները, ատամները լվանալիս զգայունության մեծացումը, հյուսվածքների ռեգեներացիայի դանդաղումը, առավել ուշ ախտանշաններին են պատկանում տենդը, ցնցումներն ու, վերջապես, մահը[2]։

Հիվանդության վաղ փուլերում հնարավոր է ապահովել նորմալ կոլլագենի սինթեզ ՝ վիտամինի ներերակային կամ միջմկանային ներարկման դեպքում[2]:Լնդախտի մասին է խոսել Հիպոկրատես։ Նա նկարագրում էր հիվանդության բուժման ընթացքը թագավորական նավապետի ՝ Ջեյմս Լինդի մոտ 1747 թվականին, ցիտրուսային մրգերի օգագործմամբ, իսկ արդեն 1796 թվականից սկսած ՝ թագավորական նավակազմի անդամներին կիտոնի հյութ էին տալիս՝ լնդախտից խուսափելու նպատակով[27][28]։

Լայնամասշտաբ հետազոտություններ են իրականացվել ուսումնասիրելու համար վիտամինի C-ի ազդեցությունը մրսածության ժամանակ։ Առաջին հետազոտությունները կատարվել են դեռևս 1945 թվականին[29]։ Հետազոտությունները փորձում էին անել ամեն ինչ հարցերին պատասխաններ գտնելու համար, սակայն հետազոտողների ու հասարակության հետաքրքրասիրությունն էլ ավելի գրգռվեց Լայնուս Փոլինգի հետազոտությունների արդյունքների հրապարակումից հետո։ Լինուս Պոլինգին երկու անգամ շնորհվել է Նոբելյան մրցանակ (Քիմիայի բնագավառում 1954 թվականին, Խաղաղության մրցանակ 1962 թվականին), հրապարակել է «Վիտամին C-ն ու մրսածությունը» գիրքը 1970 թվականին[30]։ Վերաշարադրված տարբերակը տպագրվել է արդեն 1976 թվականին ու վերանվանվել՝ «Վիտամին C-ն, մրսածությունն ու գրիպը»[31]։

Նոբելյան մրցանակակիր Լինուս Պոլինգըի նկարն այն ժամանակ, երբ ինքը խորհուրդ էր տալիս ընդունել վիտամին C-ն մրսածության ժամանակ (1970 թվական)

Կատարված հետազոտությունները խմբավորվել են ըստ արդյունքների՝ մրսածության կանխարգելման ժամանակ, ընթացքում ու ախտանշաններ բարդացման ժամանակ։ Կոխրենի կատարված հետազոտությունների համաձայն՝ առողջ մարդկանց մոտ, ովքեր օրական առնվազն 200 մգ ասկորբինաթթու էին ընդունում, մրսածության կանխարգելում չի դիտվել, չափաբաժինը հասցնելով մինչև 1000 մգ-ի ևս նշանակալի փոփոխություններ չեն դիտվել։ Ինչևէ, վիտամինի կանոնավոր օգտագործումը սննդակարգում նվազեցրել է հիվանդության տևողությունը մեծահասակների դեպքում՝ 8%, երեխաների դեպքում՝ 14%-ով, ինչպես նաև նվազեցրել է հնարավոր բարդությունների զարգացումը[7]։ Այլ հետազոտությունների արդյունքների համաձայն, որոնք իրականացվել են դահուկորդների, վազորդների ու բարձր լեռնային պայմաններում ծառայող զինվորների շրջանում, ասկորբինաթթուն կրճատել է մրսածության տևողությունը 2 անգամ[7]։ Եվս մեկ հետազոտության շրջանակներում, ասկորբինաթթուն տրվում էր մրսածության վաղ ախտանշանների ի հայտ գալուն պես[7]։ Հայտնի են նաև տվյալներ՝ առավել վաղ իրականացված հետազոտություններից ստացված, երբ ասկորբինաթթուն չի կանխարգելել մրսածությունը, կրճատել է տևողությունն ու ազդեցություն չի ունեցել ախտանշանների թեթևացման վրա[32]։ Կոխրենի տեսության հեղինակները եզրակացրին, որ, քանզի վիտամինի կանոնավոր օգտագործումը սննդային հավելումների կազմում իր դրական ազդեցությունն է թողնում մրսածության ախտանշանների սրության ու տևողության վրա՝ կրճատելով դրանք, նպատակահարմար կլինի վերջինս կիրառել նաև վիրուսային ինֆեկցիաների դեպքում[7]։

Վիտամին C-ն բարձր կոնցենտրացիաներով հեշտությամբ մատակարարվում է իմունային բջիջներին, ունի հակամանրէային ու բնական քիլլերային ազդեցություն, նպաստում է լիմֆոցիտների պրոլիֆերացմանն, օրգանիզմի կողմից արագ սպառվում է ինֆեկցիաների ժամանակ, ունի նշանակալի դեր իմունային համակարգի կարգավորման մեխանիզներում[33]։ Եվրոպայի սննդի անվտանգության լիազորման կազմակերպությունը գտել է պատճառահետևանքային կապ՝ վիտամինի ոչ բավարար ընդունման ու օրգանիզմի իմունային համակարգի նորմալ կենսագործունեության միջև՝ մեծահասակների ու երեք տարեկանից ցածր երեխաների մոտ[34][35]։

Գոյություն ունեն երկու մոտեցումներ, վիտամինի ազդեցության վերաբերյալ քաղցկեղի ժամանակ։ Արդյոք նորմալ սննդակարգի պայմաններում, սննդային հավելումներ չօգտագործելու դեպքում, մարդիկ կարո՞ղ են առավել մեծ քանակներով վիտամին սպառելով նվազեցնել քաղցկեղի առաջացման ռիսկը, և, եթե կարող են, արդյոք բերանային ընդունումն ունի՞ միևնույն ազդեցությունը, թե ոչ։ Երկրորդը, քաղցկեղով ախտորոշված մարդկանց մեծաքանակ վիտամինի ներերակային ներարկումներն արդյոք՞ ունակ են բուժելու քաղցկեղը, նվազեցնելու տրվող դեղամիջոցների հակառակ ազդեցություններն ու այդպիսով երկարացնելով կյանքի տևողությունն ու լավացնելու կյանքի որակը։

2013 թվականին Կոխրենի տեսության համաձայն չհայտնաբերվեց և ոչ մի ապացույց, որը կհաստատեր վիտամին C-ի հավելումների օգտագործման շնորհիվ թոքերի քաղցկեղի ռիսկի նվազումն առողջ մարդկանց մոտ կամ նրանց, ովքեր գտնվում են բարձրռիսկային գոտում ՝ կապված ծխելու կամ ասբեստով հնարավոր թունավորման հետ[36]։ Երկրորդ մետաանալիզը չհայտնաբերեց շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի նվազմում ՝ վիտամինի օգտագործման շնորհիվ։ Երկու մետաանալիզներ բացահայտեցին վիտամինային հավելումների օգտագործման դրական ազդեցությունը ուղիղաղիհաստաղիքային քաղցկեղի զարգացման ռիսկի նվազման վրա։

Թարմ մրգերը և հատապտուղները՝ մասուրի պտուղները, հոնը, չիչխանը, սև հաղարջը, խնձորը, կիտրոնը, նարինջը և այլ ցիտրուսային մրգերը, բանջարեղենը՝ թարմ կարտոֆիլը, լոլիկը, թարմ և թթու կաղամբը, կարմիր պղպեղը, մաղադանոսը, կանաչ սոխը, սամիթը, բանջարային տերևուքը, շաղգամը, գոնգեղը, ինչպես նաև որպես դեղաբույս ծառայող եղինջը։

Վիտամին C-ի պարունակության օպտիմալ քանակի պահանջը չափահասի համար 55-100 մգ է, հղի և կրծքով կերակրող կանանց համար՝ 70-80 մգ, մինչև 1 տարեկան երեխաների համար՝ 30-40 մգ։

Վիտամին C-ի պարունակությունը տարբեր մրգատեսակներում

Մարդկային օրգանիզմը, ի տարբերություն կենդանիների օրգանիզմի, ի վիճակի չէ ո՛չ պահեստավորել, ո՛չ էլ սինթեզել վիտամին C, այդ իսկ պատճառով դրա անհրաժեշտ քանակությունը ստանում է սննդամթերքի՝ հիմնականում բանջարեղենի, մրգերի և հատապտուղների միջոցով։ Անհրաժեշտ է հիշել, որ բնական աղբյուրներից ստացված վիտամին C-ն օրգանիզմի կողմից ավելի լավ է յուրացվում, քան սինթետիկ ճանապարհով ստացվածը։

Վիտամին C-ն (ասկորբինաթթուն) բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, նվազեցնում է շնչուղիների հիվանդությունների հավանականությունը, կարգավորում մազանոթների թափանցելիությունը՝ նպաստելով ողջ անոթային համակարգի առաձգականության բարելավմանը։

Այս վիտամինը բարերար ացդեցություն ունի կենտրոնական նյարդային համակարգի վրա, խթանում է էնդոկրին գեղձերի գործունեությունը, նպաստում օրգանիզմի կողմից երկաթի յուրացմանն ու արյան արտադրմանը, արգելակում է քաղցկեղածին նյութերի գոյացումը։ Վիտամին C-ի մեծ քանակությամբ օգտագործումը շատ օգտակար է շաքարային դիաբետով հիվանդների, ծխախոտամոլությամբ տառապողների, հակաբեղմնավորիչ դեղահաբեր օգտագործող կանանց, ինչպես նաև մարսողական համակարգի հետ խնդիրներ ունեցող տարեցների համար։

Rows and rows of pill bottles on shelves
Վիտամին C պարունակող դեղամիջոցներ

Օրգանիզմում վիտամին C-ի անբավարար քանակը արտահայտվում է հետևյալ համախտանիշներով. մշտական հոգնածություն, լնդերի արյունահոսություն, տարբեր վարակների դեմ օրգանիզմի դիմադրողականության ընդհանուր անկում։ Վիտամին C-ի սուր անբավարարության դեպքում կարող է առաջանալ լնդախտ՝ ցինգա, որն ախտորոշվում է այտուցի, արյունահոսության և ենթամաշկային կետավոր արյունազեղումների առկայությունով։ Վիտամին C-ի չափից ավելի օգտագործումը կարող է առաջացնել լյարդի և ենթաստամոքսային գեղձի գործունեության խանգարում։

Վիտամին C-ն անկայուն վիտամինների շարքին է դասվում։ Այն քայքայվում է բարձր ջերմաստիճանում՝ մետաղների հետ շփումից։ Երկարատև թրջած վիճակում գտնվող բանջարեղենից վիտամին C-ն փոխանցվում է ջրին ու արագ օքսիդանում։ Եվ ընդհանրապես, պահեստավորված մրգերի, հատապտուղների և ընդեղենի վիտամին C-ի պարունակությունը արագ նվազում է։ Օրինակ 2-3 ամիս պահեստավորվածներինը կրկնակի չափով քայքայված է։ Իսկ ձմռան ամիսներին վիտամին C-ի պարունակությունը ավելի բարձր է թթու դրած կաղամբում՝ մինչև 35%։ Այս վիտամինը առավել քայքայման է ենթարկվում ջերմամշակման պարագայում (քայքայվում է պարունակության 90%-ը)։ Օրինակ, սառը ջրի մեջ ընկղմված կեղևահանված կարտոֆիլը եփելու ընթացքում կորցնում է վիտամինի 30-50% պարունակությունը, տաք ջրի մեջ ընկղմվածը՝ 25-30%-ը, ապուրների մեջ եփվածը՝ 50%-ը։ Այնպես որ վիտամինի առավել քանակը պահպանելու նպատակով եփելիս խորհուրդ է տրվում բանջարեղենը միանգամից ընկղմել եռացող ջրի մեջ։ Առավել օգտակար է կարտոֆիլը եփել կեղևով, քանզի վիտամինային պարունակությունը նվազում է կիսով չափ ավելի քիչ, քան կեղևված վիճակում եփելիս։

Վիտամին C-ի կենսաբանական դերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասկորբինաթթուն վիտամին է միայն մարդկանց, մարդանման կապիկների և ծովախոզուկների համար։ Արյան մեջ վիտամին C-ի մի մասը միացած է սպիտակուցների հետ, իսկ մյուս մասը գտնվում է ազատ վիճակում։ Հյուսվածքներում ասկորբինաթթուն գտնվում է սպիտակուցների հետ կապված վիճակում է։ Այն ամենաշատը պարունակվում է մակերիկամներում, լյարդում և թոքերում։ Վիտամին C-ի գլխավոր հատկությունն նրա հեշտ օքսիդացումն ու վերականգնումն է։ Ասկորբինաթթուն ԴԱԹ-ի հետ բջիջներում առաջացնում է օքսիդավերականգնված զույգ՝ +0,39 ռեդօքս պոտենցիալով։ Այս հատկության շնորհիվ ասկորբինաթթուն մասնակցում է մի շարք հիդրօքսիլացման ռեակցիաների՝

  1. կոլագենի կառուցվածքում պրոլին և լիզին ամինաթթվային մնացորդների հիդրոքսիլացմանը (շարակցական հյուսավածքի հիմնական սպիտակուց),
  2. դոֆամինի հիդրօքսիլացմանը (կատեխոլամինների սինթեզ),
  3. սերոտոնինի սինթեզին (տրիպտոֆանի հիդրօքսիլացում),
  4. վահանագեղձի հորմոնների (T3, T4) սինթեզին (թիրոզինի սինթեզ),
  5. հոմոհենտիզինաթթվի առաջացմանը (պարահիդրօքսի ֆենիլպիրուվատի հիդրօքսիլացում),
  6. մակերիկամի կեղևում ստերոիդ հորմոնների սինթեզին։

Կենսական նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. աղիներում վիտամին C-ն վերականգնում է Fe3+-ը Fe2+-ի, նպաստում է դրա ներծծմանը, արագացնում է երկաթի ձերբազատումը ֆերիտինից,
  2. նպաստում է ֆոլատի (վիտամին B9) կոֆերմենտային ձևի առաջացմանը (F|FH2|FH4),
  3. բնական հակաօքսիդանտ է, որին մեծ նշանակություն տվեց ամերիկացի գիտնական Լ.Պոլինգը (Նոբելյան մրցանակի կրկնակի դափնեկիր)։ Նա երաշխավորեց և խորհուրդ տվեց օգտագործել վիտամին C-ի մեծ չափաբաժիններ (2-3 գ) մի շարք հիվանդություններ կանխարգելելու և բուժելու համար (քաղցկեղ, ընդհանուր մրսածություն, հարբուխ և այլն),
  4. նպաստում է արյունատար անոթների թափանցելիության փոքրացմանը և հյոուսվածքների ռեգեներացիային (հատկապես դեհիդրոասկորբատ ձևը),
  5. պրոօքսիդանտ է (բարձր չափաբաժիններ),
  6. բակտերիցիդ հատկություն (բարձր չափաբաժին),
  7. հակաուռուցքային հատկություն,
  8. բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը։

Վիտամինի անբավարարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցիտրուսային մրգերը ծովագնացների համար եղել են C վիտամինի առաջին աղբյուրներից մեկը։
  1. Ցինգա հիվանդությունը, որն առաջանում է սննդում թարմ մրգերի և բանջարեղենի բացակայությունից։ Այն նկարագրվել է դեռևս 300 տարի առաջ (երկարատև ծովային ճանապարհորդությունների և հյուսիսային գիտարշավների ժամանակ)։ Ցինգայով հիվանդանում են միայն մարդը, մարդանման կապիկները և ծովախոզուկները։ Հիվանդության հիմնական ախտանիշը պայմանավորված է շարակցական հյուսվածքում կոլագենի սինթեզի խանգարմամբ, որի հետևանքով դիտվում են փափուկ լնդեր, շարժվող ատամներ, մազանոթներիի թափանցիկության մեծացում (ենթամաշկային արյունազեղումների աառաջացում), հոդացավ, այտուց և անեմիա։ Վերջինս առաջանում է, քանի որ օրգանիզմի պահեստավորված երկաթը չի կարող օգտագործվել, որը նկատվում է նաև ֆոլաթթվի փոխանակության խանգարման հետևանքով։
  2. Սրտային անբավարարություն, հևոցներ։
  3. Արագ հյուծվածություն։
  4. Տարբեր հիվանդությունների նկատմամբ օրգանիզմի դիմադրողականության անկում։

Վիտամին C-ն օգտագործվում է ինֆեկցիոն հիվանդությունների բուժմանն ժամանակ, լյարդի հիվանդությունների, մակերիկամների տուբերկուլյոզի, թոքային և քթային արյունահոսությունների ժամանակ, կիրառվում է որպես կանխարգելիչ միջոց քաղցկեղի և աթերոսկլերոզի դեպքում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bradley J., Williams A. J., Andrew S.I.D. Lang Jean-Claude Bradley Open Melting Point Dataset // Figshare — 2014. — doi:10.6084/M9.FIGSHARE.1031637.V2
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 «Ascorbic Acid». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Vitamin C». Dietary Reference Intakes for Vitamin C, Vitamin E, Selenium, and Carotenoids. Washington, DC: The National Academies Press. 2000. էջեր 95–185. ISBN 978-0-309-06935-9. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 1-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Vitamin C». Micronutrient Information Center, Linus Pauling Institute, Oregon State University, Corvallis, OR. 2014 թ․ հունվարի 14. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Fact Sheet for Health Professionals – Vitamin C». Office of Dietary Supplements, US National Institutes of Health. 2016 թ․ փետրվարի 11. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 30-ին.
  6. WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջ 496. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Hemilä H, Chalker E (January 2013). «Vitamin C for preventing and treating the common cold». The Cochrane Database of Systematic Reviews (1): CD000980. doi:10.1002/14651858.CD000980.pub4. PMC 1160577. PMID 23440782.
  8. Ye Y, Li J, Yuan Z (2013). «Effect of antioxidant vitamin supplementation on cardiovascular outcomes: a meta-analysis of randomized controlled trials». PLOS One. 8 (2): e56803. Bibcode:2013PLoSO...856803Y. doi:10.1371/journal.pone.0056803. PMC 3577664. PMID 23437244.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  9. Duerbeck NB, Dowling DD, Duerbeck JM (March 2016). «Vitamin C: Promises Not Kept». Obstetrical & Gynecological Survey. 71 (3): 187–93. doi:10.1097/OGX.0000000000000289. PMID 26987583.
  10. WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջ 496. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  11. «Ascorbic acid Use During Pregnancy». Drugs.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 30-ին.
  12. Squires VR (2011). The Role of Food, Agriculture, Forestry and Fisheries in Human Nutrition - Volume IV. EOLSS Publications. էջ 121. ISBN 9781848261952.
  13. 13,0 13,1 «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից December 13, 2016-ին. Վերցված է December 8, 2016-ին.
  14. British national formulary : BNF 76 (76 ed.). Pharmaceutical Press. 2018. էջ 1049. ISBN 9780857113382.
  15. «International Drug Price Indicator Guide. Vitamin C: Supplier Prices». Management Sciences for Health, Arlington, VA. 2016. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
  16. «The Nobel Prize in Physiology or Medicine 1937». Nobel Media AB. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 20-ին.
  17. Zetterström R (May 2009). «Nobel Prize 1937 to Albert von Szent-Györgyi: identification of vitamin C as the anti-scorbutic factor». Acta Paediatrica. 98 (5): 915–9. doi:10.1111/j.1651-2227.2009.01239.x. PMID 19239412.
  18. Meister A (April 1994). «Glutathione-ascorbic acid antioxidant system in animals». J. Biol. Chem. 269 (13): 9397–9400. PMID 8144521. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  19. Michels A, Frei B (2012). «Vitamin C». In Caudill MA, Rogers M (eds.). Biochemical, Physiological, and Molecular Aspects of Human Nutrition (3 ed.). Philadelphia: Saunders. էջեր 627–654. ISBN 978-1-4377-0959-9.
  20. Gropper SS, Smith JL, Grodd JL (2005). Advanced nutrition and human metabolism. Belmont, CA: Thomson Wadsworth. էջեր 260–275. ISBN 978-0-534-55986-1.
  21. Anjum NA, Umar S, Chan M, eds. (2010 թ․ սեպտեմբերի 13). Ascorbate-Glutathione Pathway and Stress Tolerance in Plants. Springer. էջ 324. ISBN 978-9-048-19403-2. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
  22. «Vitamin C: MedlinePlus Medical Encyclopedia». medlineplus.gov. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին.
  23. 23,0 23,1 23,2 Hodges RE, Baker EM, Hood J, Sauberlich HE, March SC (May 1969). «Experimental scurvy in man». The American Journal of Clinical Nutrition. 22 (5): 535–48. doi:10.1093/ajcn/22.5.535. PMID 4977512.
  24. Pemberton J (June 2006). «Medical experiments carried out in Sheffield on conscientious objectors to military service during the 1939-45 war». International Journal of Epidemiology. 35 (3): 556–8. doi:10.1093/ije/dyl020. PMID 16510534.
  25. Pemberton J (June 2006). «Medical experiments carried out in Sheffield on conscientious objectors to military service during the 1939-45 war». International Journal of Epidemiology. 35 (3): 556–8. doi:10.1093/ije/dyl020. PMID 16510534.
  26. Bjelakovic G, Nikolova D, Gluud LL, Simonetti RG, Gluud C (March 2012). «Antioxidant supplements for prevention of mortality in healthy participants and patients with various diseases». The Cochrane Database of Systematic Reviews. 3 (3): CD007176. doi:10.1002/14651858.CD007176.pub2. PMID 22419320.
  27. Lind J (1753). A Treatise of the Scurvy. London: A. Millar. In the 1757 edition of his work, Lind discusses his experiment starting on page 149. Արխիվացված Մարտ 20, 2016 Wayback Machine
  28. Baron JH (June 2009). «Sailors' scurvy before and after James Lind--a reassessment» (PDF). Nutrition Reviews. 67 (6): 315–32. doi:10.1111/j.1753-4887.2009.00205.x. PMID 19519673. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 11-ին.
  29. Manwaring WH (June 1945). «Ascorbic Acid vs. the Common Cold». California and Western Medicine. 62 (6): 309–10. PMC 1781017. PMID 18747053.
  30. Pauling L (1970). Vitamin C and the Common Cold (1 ed.). San Francisco: W. H. Freeman. ISBN 9780716701590. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին – via Open Library.
  31. Pauling L (1976). Vitamin C, the Common Cold, and the Flu. W.H. Freeman and Company.
  32. Heimer KA, Hart AM, Martin LG, Rubio-Wallace S (May 2009). «Examining the evidence for the use of vitamin C in the prophylaxis and treatment of the common cold». Journal of the American Academy of Nurse Practitioners. 21 (5): 295–300. doi:10.1111/j.1745-7599.2009.00409.x. PMID 19432914.
  33. Wintergerst ES, Maggini S, Hornig DH (2006). «Immune-enhancing role of vitamin C and zinc and effect on clinical conditions». Annals of Nutrition & Metabolism. 50 (2): 85–94. doi:10.1159/000090495. PMID 16373990.
  34. EFSA Panel on Dietetic Products, Nutrition and Allergies (2009). «Scientific Opinion on the substantiation of health claims related to vitamin C and protection of DNA, proteins and lipids from oxidative damage (ID 129, 138, 143, 148), antioxidant function of lutein (ID 146), maintenance of vision (ID 141, 142), collagen formation (ID 130, 131, 136, 137, 149), function of the nervous system (ID 133), function of the immune system (ID 134), function of the immune system during and after extreme physical exercise (ID 144), non-haem iron absorption (ID 132, 147), energy-yielding metabolism (ID 135), and relief in case of irritation in the upper respiratory tract (ID 1714, 1715) pursuant to Article 13(1) of Regulation (EC) No 1924/2006». EFSA Journal. 7 (9): 1226. doi:10.2903/j.efsa.2009.1226.
  35. EFSA Panel on Dietetic Products, Nutrition and Allergies (2015). «Vitamin C and contribution to the normal function of the immune system: evaluation of a health claim pursuant to Article 14 of Regulation (EC) No 1924/2006». EFSA Journal. 13 (11): 4298. doi:10.2903/j.efsa.2015.4298.
  36. Cortés-Jofré M, Rueda JR, Corsini-Muñoz G, Fonseca-Cortés C, Caraballoso M, Bonfill Cosp X (October 2012). «Drugs for preventing lung cancer in healthy people». The Cochrane Database of Systematic Reviews. 10: CD002141. doi:10.1002/14651858.CD002141.pub2. PMID 23076895.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտամին C» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 566