Applause
«Applause» | ||||
---|---|---|---|---|
Լեդի Գագայի սինգլը | ||||
«Artpop» ալբոմից | ||||
Թողարկված | 12 օգոստոսի, 2013 | |||
Ֆորմատ | CD-սինգլ, թվային ներբեռնում | |||
Ձայնագրված | 2012, The Record Plant (Հոլիվուդ); Platinum Sound Recording Studio (Նյու Յորք) | |||
Ժանր | Էլեկտրոփոփ, Եվրոդենս | |||
Երգահան | DJ Snake | |||
Տևողություն | 3:32 | |||
Լեյբլ | Streamline, Interscope | |||
Պրոդյուսեր | Փոլ "DJ White Shadow Բլեր, Լեդի Գագա, Dino Zisis, Nick Monson | |||
Լեդի Գագայի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«Applause» (հայերեն՝ Ծափահարություններ), ամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ Լեդի Գագայի երգը նրա երրորդ Artpop ալբոմից, որպես ալբոմի առաջատար սինգլ թողարկված 2013 թվականի օգոստոսի 12-ին։ Նրա թողարկման մասին հայտնի է դարձել 2013 թվականի հուլիսի 12-ի փակ միջոցառման ժամանակ։ Թրեքի պրոդյուսերները դարձել են Լեդի Գագան և DJ White Shadow-ն։ 2013 թվականի օգոստոսի 4-ին հայտնի են դարձել որոշ տողեր երգից[1]։ 2013 թվականի օգոստոսի 12-ին հայտնի է դարձել մի քառատող և կրկներգը։ Երգի պրեմիերան պետք է կայանար 2013 թվականի օգոստոսի 19-ին, բայց երգի հատվածները օգոստոսի 10-ին հայտնվել են համացանցում (և կար սպառնալիք, որ երգը ամբողջությամբ կհայտնվի համացանցում)[2][3], պրեմիերան տեղափոխվել է մի շաբաթ առաջ։ Սինգլը թողարկումից անմիջապես հետո գլխավորել է iTunes-ի հիթ-շքերթները[4]։
Աշխատանք երգի վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Applause»-ի վրա աշխատանք է տարվել The Born This Way Ball Tour-ի ժամանակ 2012 թվականին։ 2013 թվականի հունվարին տեղեկություն հայտնվեց, որ առաջին սինգլը կթողարկվի 2013 թվականի սկզբին։ 2013 թվականի ամռանը Գագան հայտարարել է, որ «Applause»-ը կդառնա Artpop ալբոմի առաջին սինգլ[5]։
Լեդի Գագայի երգի առաջին տողերը հրապարակվել են 2013 թվականի հունվարին Twitter-ում[6]։ Հուլիսի 28-ին Twitter-ում երգչուհին հայտարարել է տեղափոխման մասին iTunes-ում օգոստոսի 19-ին[7][8]։ Սինգլի շապիկը ցուցադրվել է հուլիսի 28-ին, երգչուհու պաշտոնական Twitter-ի կայքէջում[9]։ Սինգլի առաջատար ֆոտոն հայտարարվել է հուլիսի 26-ին[10]։ Օգոստոսի 10-ին համացանցում հայտնվել է երգից որևէ հատված[11]։ Օգոստոսի 12-ին համացանցում ժամանակից շուտ հայտնվելու պատճառով, «Applause»-ը թողարկվել է մեկ շաբաթ առաջ iTunes-ում և ամերիկյան ռադիոկայաններում[12]։
Թողարկում և գովազդ
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի ամռանը երգչուհին կիսվել է տեղեկությամբ, որ նրա բոլոր մտքերը Artpop-ի համար նա գրառում է հատուկ նոթատետրում։ 2013 թվականի հուլիսի 28-ին հայտարարվել է, որ ամսաթիվը տեղափոխվել է առաջին սինգլի թողարկման ամսաթվին[7][8]։
Հուլիսին Little Monsters սոցիալական կայքում հայտնվել է լուսանկար, որում Գագան աշխատում է կտավի առջև, որի վրա գրված է «Applause» բառը և ամսաթվեր 8-19-13[13]։ Հուլիսի 26-ին երգչուհին ցուցադրել է սինգլի առաջատար լուսանկարը[10]։ Հուլիսի 28-ին Լեդի Գագան ներկայացրել է սինգլի շապիկը Women's Wear Daily կայքին։
WWD ամսագիր։
Shot by Inez van Lamsweerde and Vinoodh Matadin, the photograph is colorful, emotional and theatrical, capturing Gaga with a Pierrot-esque face, her rainbow of makeup artfully smeared and her hair covered under a head wrap.
Օգոստոսի 10-ին համացանցում երգից հայտնվեցին փոքր մասեր[11]։ Օգոստոսի 12-ին, երբ վտանգ կար, որ «Applause» սինգլը կհայտնվի համացանցում, պաշտոնապես հրապարակվել է ծրագրավորված ամսաթվից մեկ շաբաթ առաջ[12]։ Երգը դարձել է հասանելի iTunes-ի վաճառակետերում, նախնական պատվեր Artpop-ի հետ[14]։ The Official Charts Company-ի տվյալներով, առաջին անգամ մի քանի ժամվա ընթացքում սինգլը վաճառվել է 10000 թվային օրինակով։ Արտահոսքի օրը երգչուհին տեղադրել է սինգլի թրեյլերը, որում մեջբերում է մի շարք լրագրողների խոսքեր և օգտագործում է ռևերսային հոգեբանություն[15][16][17][18]։ Երգչուհու խոսքերով «Applause»-ը կարող էր չմտնել ալբոմի մեջ, Artpop-ի համար երգերի դժվար ընտրության պատճառով[19]։
Մասնակցությունը հիթ-շքերթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայելով «Applause» սինգլի շուտափույթ թողարկմանը Քեթի Փերրիի «Roar» սինգլի թողարկման օրը, լսողները դրական են գնահատել ստեղծագործությանը[20][21][22]։ Nielsen SoundScan-ը կանխատեսել էր սինգլի վաճառքները 400 000 օրինակ վաճառքից ավել[23]։ Շաբաթվա վերջում Nielsen SoundScan-ը և Billboard-ը ցածրացրել են կանխատեսված վաճառքները 300000 — 225000 օրինակ վաճառքի[24]։ Առաջին շաբաթում «Applause»-ը չկարողացավ դեբյուտացվել Billboard Hot 100 հիթ-շքերթում, քանի որ սինգլը ռադիոյում հայտնվել է օգոստոսի 19-ին[25]։ Չնայած որ, սինգլը առաջինը չդարձավ Billboard Hot 100-ում, նրան հաջողվեց հայտնվել Dance/Electronic Songs-ի 16-րդ հորիզոնականում Մեծ Բրիտանիայում երգն առաջին մի քանի ժամվա ընթացքում վաճառվել 10000 թվային օրինակով։ Մեծ Բրիտանիայի պաշտոնական հիթ-շքերթում «Applause» երգը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը[26]։ Երգի թողարկումն առաջացրել է մեծ հետաքրքրություն 2009 թվականի «Bad Romance» երգի նկատմամբ, որը վաճառվել է ավելի քան մեկ նիլիոն օրինակով, մտցնելով Լեդի Գագայի 16 կատարողների ցանկի մեջ, որոնց սինգլները վաճառվել են ավելի քան մեկ միլիոն օրինակով Մեծ Բրիտանիայում[27]։ Բրիտանական հիթ-շքերթում երկու շաբաթ մնալուց հետո, սինգլը հասավ 9-րդ հորիզոնականի[26][28]։ Dance/Electronic Songs-ի երկրորդ շաբաթում «Applause»-ը բարձրացել է մինչև առաջին հորիզոնականի և սկսել է 20-րդ հորիզոնականից Top 40 Mainstream(Pop Songs)։ Billboard Hot 100-ում սինգլը դեբյուտացվել է վեցերորդ հորիզոնականում, դառնալով երգչուհու 12-րդ սինգլը, որ հայտնվել էր այդ հիթ-շքերթի առաջին տասնյակում։ Ռադիոյում հայտնվելուց հետո, երգը համապատասխանաբար հայտնվել է Digital Songs, Streaming Songs և Radio Songs-ի երրորդ, իններորդ և քառասուներորդ հորիզոնականներում[29]։
Երաժշտական տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսահոլովակի ռեժիսորներն են հայտնի ֆոտոգրաֆերներ Inez & Vinoodh-ը, նկարահանումներն անց են կացվել Paramount Pictures ստուդիայում հուլիսի կեսին։ Հուլիսի 26-ին համացանցում հայտնվել է կինեմատոգրաֆիստական պայթուցիկ նոր տեսահոլովակի նկարահանումներով, որով էլ պարզ դարձավ, որ առաջին սինգլը կկոչվի «Applause»: Տեսահոլովակի պրեմիերան կայացել է օգոստոսի 19-ին մոսկովյան ժամով ժամը 16:30-ին ABC հեռուստաալիքի Good Morning, America շոուում, նաև Times Square հրապարակի հսկայական էկրաններով[30]։ Մինչ տեսահոլովակի թողարկումը երգչուհին թողել է հաղորդագրություն, որում հարցրել է, թե ինչ կանեիք ծափահարությունների համար, ամրացնելով դրան տեսահոլովակի վերջին տեսարանը[31]։ Պրեմիերայի օրը Լեդի Գագան ասել է, որ տեսահոլովակի ստեղծման ժամանակ նրա և նրա խմբի մոտ եղել են շատ մտքեր, որոնցից բոլորը ցույց են տվել նրա «մոլագարությունը փոփոխություններով»[32]։
Վերլուծություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսահոլովակը ներառում է գունագեղ և սև-սպիտակ տեսարաններ, նրա մեջ առկա է բարդ համակարգչային գրաֆիկա։ Ավելի հեշտ տեսարաններում Լեդի Գագայի հագին շատ կիպ կոմբինեզոն է լայն թևքերով և գլխարկով, որոշ տեսարաններում նրա դեմքին ծաղրածուի դիմահարդարանք է։ Երկու տեսարաններում խորեոգրաֆիայի հետ երգչուհին կրում է ներքնազգեստ ձեռքերի տեսքով (վարտիքի վրա պատկերված է անշնորհք ժեստ), նաև խեցիներ, որոնք փակում են մարմնի ինտիմ մասերը։ Կուլմիանցիայի ժամանակ Գագան անցնում է մանուշակագույն «պորտալի» միջով, բռնելով ծաղիկներով արհեստական ոտք։ Ավարտում երգչուհին ժեստերով ցույց է տալիս «ARTPOP» բառը։
Հետաքաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- "Applause"-ը կատարվել է 2-սերնդի KIA Soul ավտոմեքենայի գովազդի ժամանակ (2014 թվականի հաղորդում)։
- "Applause"-ը հնարավոր է լսել Grand Theft Auto V տեսախաղի ժամանակ "Non-Stop-Pop FM" ռոդիակայանով։
Հանրային կատարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգի առաջին հանրային կատարումը տեղի է ունեցել MTV Video Music Awards 2013 մրցանակաբաշխության ժամանակ, որն անց է կացվել օգոստոսի 25-ին Բրուքլինում[33]։
Երգացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թվային ներբեռնում[34]
- «Applause» — 3:32
- CD սինգլ[35]
- «Applause» — 3:32
- «Applause» (Instrumental) — 3:32
- Թվային ռեմիքսներ[36]
- «Applause» (Empire of the Sun Remix) — 4:08
- «Applause» (Viceroy Remix) — 4:27
- «Applause» (Purity Ring Remix) — 3:04
- «Applause» (Bent Collective Club Mix) — 7:26
- «Applause» (DJ White Shadow Electrotech Remix) — 5:49
- «Applause» (Fareoh Remix) — 4:52
- «Applause» (DJ White Shadow Trap Remix) — 4:09
- «Applause» (Goldhouse Remix) — 4:34
Հիթ-շքերթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիթ-շքերթ (2013) | Ամենաբարձր հորիզոնական |
---|---|
ARIA[37] | 11 |
Ö3 Austria Top 75[38] | 6 |
Ultratop Flanders[39] | 10 |
Ultratop Wallonia[40] | 5 |
IFPI[41] | 3 |
Canadian Hot 100[42] | 4 |
IFPI[43] | 20 |
Ecuador (Ecuador Top 40)[44] | 1 |
Suomen virallinen lista[45] | 1 |
SNEP[46] | 1 |
Greece Digital Songs (Billboard)[47] | 1 |
Single Top 10[48] | 1 |
IRMA[49] | 1 |
Israel (Media Forest)[50] | 1 |
FIMI[51] | 1 |
Japan (Japan Hot 100)[52] | 1 |
Luxembourg Digital Songs (Billboard)[53] | 1 |
Lebanon (Lebanese Top 20)[54] | 1 |
Mexican Anglo Chart (Monitor Latino)[55] | 1 |
Dutch Top 40[56] | 1 |
Mega Single Top 100[57] | 1 |
RIANZ[58] | 1 |
VG-lista[59] | 1 |
Dance Top 50[60] | 1 |
Portugal Digital Songs (Billboard)[61] | 1 |
Scottish Singles Top 40[62] | 1 |
IFPI[63] | 1 |
South Korea International Singles (GAON)[64] | 1 |
PROMUSICAE[65] | 1 |
Sverigetopplistan[66] | 1 |
Schweizer Hitparade[67] | 1 |
UK Singles Chart[68] | 5 |
Billboard Hot 100[69] | 4 |
Adult Pop Songs (Billboard)[70] | 1 |
Hot Dance Club Songs (Billboard)[71] | 1 |
Pop Songs (Billboard)[72] | 1 |
Venezuela Pop Rock[73] | 1 |
Հավաստագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկիր | Հավաստագիր |
---|---|
Ավստրալիա[74] | Ոսկե |
Թողարկման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկիր | Ամսաթիվ | Ֆորմատ | Լեյբլ |
---|---|---|---|
ԱՄՆ[75] | 12 օգոստոսի, 2013 | Թվային ներբեռնում | Streamline Interscope |
Կանադա | |||
Ավստրալիա | 13 օգոստոսի, 2013 | Universal | |
Բելգիա | |||
Ֆինլանդիա | |||
Ֆրանսիա | |||
Գերմանիա | |||
Իռլանդիա | |||
Իտալիա | |||
Լյուքսեմբուրգ | |||
Նիդեռլանդներ | |||
Նոր Զելանդիա | |||
Նորվեգիա | |||
Պորտուգալիա | |||
Սինգապուր | |||
Իսպանիա | |||
Շվեդիա | |||
Շվեյցարիա | |||
Մեծ Բրիտանիա | |||
ԱՄՆ | 20 օգոստոսի, 2013 | Ռադիո | Interscope |
Ճապոնիա[76] | 11 սեպտեմբերի,2013 | CD սինգլ | Universal |
Գերմանիա | 13 սեպտեմբերի, 2013 | ||
Մեծ Բրիտանիա[77] | 16 սեպտեմբերի, 2013 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Twitter / ladygaga: i stand here waiting for you …».
- ↑ Montgomery, James (2013 թ․ օգոստոսի 12). «Lady Gaga Rush-Releases 'Applause'». MTV. Viacom Media Networks. Արխիվացված է օրիգինալից 2014-03-12-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ Lipshutz, Jason (2013 թ․ օգոստոսի 12). «Lady Gaga Releases 'Applause' Single: Listen». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Lady Gaga Worldwide iTunes Performance». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ Truong, Peggy (2013 թ․ հուլիսի 28). «Lady Gaga's new single is indeed called Applause». Celebuzz. Spin Media. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Twitter / ladygaga: If only Fame came in IV form». Twitter. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ 7,0 7,1 Rigby, Sam (2013 թ․ հուլիսի 28). «Lady Gaga confirms 'Applause' as first 'ARTPOP' single, reveals cover - Music News». Digital Spy. Hearst Magazines UK. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ 8,0 8,1 «Lady Gaga poses nude for 'ARTPOP' single artwork». New York Daily News. Mortimer Zuckerman. 2013 թ․ հուլիսի 28. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ Твиттер / ladygaga: Artwork for new single 'Applause'
- ↑ 10,0 10,1 «Lady Gaga Unveils Artwork For New Single From 'ARTPOP' (UPDATED)». The Huffington Post. AOL Inc. 2013 թ․ հուլիսի 27. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ 11,0 11,1 «Lady Gaga's "Applause": Listen To A Leaked Snippet Of The 'ARTPOP' Single». Idolator. Spin Media. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ 12,0 12,1 «Lady Gaga unveils new single 'Applause' - listen». NME. IPC Media. 2013 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ Lopez, Korina (2013 թ․ հուլիսի 24). «Is Lady Gaga's new song title 'Applause'?». USA Today. Gannett Company. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ Legge, James. «Lady Gaga's new single 'Applause' nears the Top 10 after only seven hours on sale». The Independent. United Kingdom. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Lady Gaga Is Over' Promo Clip Debuts, Offers Some Reverse Psychology». The Huffington Post. AOL. 2013 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Lady Gaga Declares Herself 'Over' in 'ARTPOP' Ad». Rolling Stone. Yahoo! Music. 2013 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Sciarretto, Amy (2013 թ․ օգոստոսի 13). «Lady Gaga Uses Reverse Psychology, Says She Is 'Over' in New Teaser». Pop Crush. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Out.com Editors (2013 թ․ օգոստոսի 13). «Lady Gaga is Over». Out. Here Media. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 14-ին.
{{cite web}}
:|last=
has generic name (օգնություն) - ↑ Perricone, Kathlee (2013 թ․ օգոստոսի 19). «Lady Gaga Goes for Simple Look in 'Applause' Video: Watch». On Air with Ryan Seacrest. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ Montgomery, James (2013 թ․ օգոստոսի 13). «Lady Gaga Vs. Katy Perry: Why The A-POP-Calypse Means We All Win». MTV. Viacom. Արխիվացված է օրիգինալից 2013-08-15-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Katy Perry's "Roar" Versus Lady Gaga's "Applause": Which Song Is Better?». CBS. The Disney Company. 2013 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Trust, Gary; Caulfield, Keith (2013 թ․ օգոստոսի 12). «Lady Gaga and Katy Perry Singles Could 'Roar' Toward Digital Chart History». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Trust, Gary (2013 թ․ օգոստոսի 14). «Robin Thicke Leads Hot 100 For 10th Week, Katy Perry's 'Roar' Debuts». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Caulfield, Keith (2013 թ․ օգոստոսի 15). «Katy Perry Set to Sell 450k Downloads of 'Roar,' Gaga's 'Applause' Set for 225k Debut». Billboard. Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ http://24.media.tumblr.com/6989699dff5c27a6af66ae090ebd81be/tumblr_mrl9xjUxOS1qdmb8eo1_500.png
- ↑ 26,0 26,1 2013-08-24 Top 40 Official Singles Chart UK Archive | Official Charts
- ↑ Lady Gaga scores another million-selling single!
- ↑ «2013-08-31 Top 40 Official Singles Chart UK Archived / Official Singles». The Official Charts Company. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ Robin Thicke No. 1, Katy Perry No. 2 On Hot 100 | Billboard
- ↑ Gamboa, Glenn (2013 թ․ օգոստոսի 19). «Lady Gaga unveils 'Applause' video on 'GMA': Watch it here». Newsday. Cablevision. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ Vena, Jocelyn (2013 թ․ օգոստոսի 19). «Lady Gaga's 'Applause' Video: What We Know So Far». MTV News. MTV Networks. Արխիվացված է օրիգինալից 2013-08-21-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ Corner, Lewis (2013 թ․ օգոստոսի 19). «Lady Gaga premieres new single 'Applause' music video - watch». Digital Spy. Hearst Corporation. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Lady Gaga To Return At The 2013 MTV Video Music Awards! | MTV Video Music Awards». Արխիվացված է օրիգինալից 2014-04-03-ին. Վերցված է 2016-07-31-ին.
- ↑ iTunes - Music - ARTPOP by Lady Gaga
- ↑ Lady Gaga | Applause | Exclusive Limited Edition CD Single at Universal Music
- ↑ iTunes - Music - Applause (Remixes) by Lady Gaga
- ↑ Australian-charts.com — Lady Gaga — Applause. ARIA Top 50 Singles. Hung Medien. Ստուգվել է August 26, 2013.
- ↑ Lady Gaga — Applause Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien. Ստուգվել է August 21, 2013.
- ↑ Ultratop.be — Lady Gaga — Applause (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է August 26, 2013.
- ↑ Ultratop.be — Lady Gaga — Applause (ֆր.). Ultratop 40. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է August 26, 2013.
- ↑ {{{urltitle}}} Airplay Top 5. Bulgarian Association of Music Producers. Ստուգվել է September 2, 2013.
- ↑ <Lady+Gaga/chart?f=793 Lady Gaga Album & Song Chart History Canadian Hot 100 for Lady Gaga. Ստուգվել է August 26, 2013.
- ↑ ČNS IFPI (չեխ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiální. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201339. Ստուգվել է October 1, 2013.
- ↑ FreezePage
- ↑ Finnishcharts.com — Lady GaGa — Applause. Finland’s Official List
- ↑ Lescharts.com — Lady Gaga — Applause (ֆր.). French Singles Chart. Hung Medien. Ստուգվել է August 26, 2013.
- ↑ «Greece Digital Songs – August 31, 2013». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 13-ին.
- ↑ Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Single (track) Top 10 lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Ստուգվել է September 26, 2013.
- ↑ "Chart Track: Week 34, 2013". Irish Singles Chart. Ստուգվել է August 26, 2013.
- ↑ «Israel International Chart - September 14, 2013». Midia Forest. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ Italiancharts.com — Lady Gaga — Applause (իտալ.). Italian Singles Chart. Hung Medien.
- ↑ «Japan Hot 100». Billboard. 2013 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «Luxembourg Digital Songs – August 31, 2013». Billboard. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 31-ին.(չաշխատող հղում)
- ↑ The Official Lebanese Top 20 – Lady Gaga
- ↑ «Top 20 Ingles: Del 2 al 9 de Septiembre del 2013». Monitor Latino. RadioNotas. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Nederlandse Top 40 - Lady Gaga search results (նիդեր.). Stichting Nederlandse Top 40. Ստուգվել է September 3, 2013.
- ↑ Dutchcharts.nl — Lady Gaga — Applause (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է August 26, 2013.
- ↑ Charts.org.nz — Lady Gaga — Applause. Top 40 Singles. Hung Medien. Ստուգվել է September 3, 2013.
- ↑ Norwegiancharts.com — Lady Gaga — Applause. VG-lista. Hung Medien. Ստուգվել է September 13, 2013.
- ↑ Listy bestsellerów, wyróżnienia: Związek Producentów Audio-Video. Polish Dance Top 50. ZPAV. Ստուգվել է September 26, 2013.
- ↑ «Portugal Digital Songs – August 31, 2013». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 13-ին.
- ↑ 24, 2013 Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է August 26, 2013.
- ↑ SNS IFPI (սլովակ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiálna. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201337. Ստուգվել է September 17, 2013.
- ↑ «South Korean International Digital Chart». 2013 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Spanishcharts.com — Lady Gaga — Applause Canciones Top 50. Hung Medien. Ստուգվել է August 26, 2013.
- ↑ Swedishcharts.com — Lady Gaga — Applause. Singles Top 60. Hung Medien. Ստուգվել է September 10, 2013.
- ↑ Lady Gaga — Applause swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է September 3, 2013.
- ↑ 24, 2013 Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է August 26, 2013.
- ↑ <Lady+Gaga/chart?f=379 Lady Gaga Album & Song Chart History Billboard Hot 100 for Lady Gaga. Ստուգվել է September 26, 2013.
- ↑ <Lady+Gaga/chart?f=343 Lady Gaga Album & Song Chart History Billboard Adult Pop Songs for Lady Gaga. Ստուգվել է November 11, 2013.
- ↑ <Lady+Gaga/chart?f=359 Lady Gaga Album & Song Chart History Billboard Hot Dance/Club Play for Lady Gaga. Ստուգվել է September 26, 2013.
- ↑ <Lady+Gaga/chart?f=381 Lady Gaga Album & Song Chart History Billboard Pop Songs for Lady Gaga. Ստուգվել է November 11, 2013.
- ↑ Pop Rock General - Record Report
- ↑ «Top 50 Singles Chart». Australian Recording Industry Association. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Amazon.com: Applause: Lady Gaga: MP3 Downloads
- ↑ «Lady Gaga — Applause — CD Single» (Japanese). Amazon.co.jp. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Applause CD Single Universal UK Store». Universal Music UK. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Applause» (Official)