Վլադիմիր Մինորսկի
Վլադիմիր Մինորսկի Владимир Минорский | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 6, 1877[1] կամ փետրվարի 5, 1877[2] Korcheva, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 25, 1966[3][4] (89 տարեկան) Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դիվանագետ, պատմաբան, արևելագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ և Լոնդոնի համալսարանի Արեւելագիտության եւ աֆրիկյան հետազոտությունների դպրոց |
Գործունեության ոլորտ | արևելագիտություն |
Անդամակցություն | Ասիական ընկերություն և Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[6] |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարան (1900) և Լազարյան ճեմարան (1903) |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[7] |
Եղել է գիտական ղեկավար | John Andrew Boyle? |
Հայտնի աշակերտներ | Յուրի Ռերիխ, Clifford Edmund Bosworth?, Q97315282? և Ռոջեր Սեյվորի |
Վլադիմիր Ֆեոդորովիչ Մինորսկի (ռուս.՝ Владимир Фёдорович Минорский, փետրվարի 6, 1877[1] կամ փետրվարի 5, 1877[2], Korcheva, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 25, 1966[3][4], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5]) ռուս արևելագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1900 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 1903 թվականին՝ Լազարյան ճեմարանը։ 1904 թվականից ծառայել է Ռուսաստանի արտգործնախարարությունում, պաշտոնավարել Իրանի և Թուրքիայի ռուսական դեսպանություններում։ Ապրել է Ֆրանսիայում (1919-1932), Մեծ Բրիտանիայում (1932 թվականից)։ 1937 թվականից՝ Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր։ Մինորսկու աշխատությունները (մոտ 200) նվիրված են Իրանի, Անդրկովկասի, Թուրքիայի պատմությանը և մշակույթին, իսլամի պատմությանը, աղբյուրագիտությանը, ազգագրությանը, արևելագիտությանը։ 1940-ական թվականներին Մինորսկին համագործակցել է սովետական արևելագետների հետ, գրախոսել նրանց աշխատությունները (այդ թվում՝ Հովսեփ Օրբելու և Նիկողայոս Մառի «1916 թվական. հնագիտական արշավախումբ դեպի Վան» աշխատությունը)։ Գրել է հուշեր Կոմիտասի մասին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://journals.cambridge.org/action/displayAbstract?fromPage=online&aid=3868872&fileId=S0041977X0007422X
- ↑ 2,0 2,1 Oxford Biography Index
- ↑ 3,0 3,1 3,2 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
- ↑ 4,0 4,1 4,2 Annuaire prosopographique : la France savante / B. Delmas, R. Mathis — 2009.
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118958070 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://aibl.fr/academiciens-depuis-1663/
- ↑ CONOR.Sl
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 561)։ |
- Փետրվարի 6 ծնունդներ
- 1877 ծնունդներ
- Փետրվարի 5 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մարտի 25 մահեր
- 1966 մահեր
- Քեմբրիջ քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս արևելագետներ
- Պատմական գիտությունների դոկտորներ
- Լազարյան ճեմարանի սաներ
- Ռուս պատմաբաններ
- Ռուս դիվանագետներ
- Քրդերենի լեզվաբաններ
- Բրիտանական ակադեմիայի թղթակից-անդամներ
- Իրանագետներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին