Պհուկետ (քաղաք)
Պհուկետ | |
---|---|
Տեսակ | thesaban nakhon?, քաղաք, thesaban mueang? և Sukhaphiban? |
Երկիր | Թաիլանդ |
Վարչատարածք | Mueang Phuket? |
Մակերես | 12 կմ² |
Ձևավորում | մարտի 17, 1912 |
Պհուկետ (թաի.՝ เทศบาลนครภูเก็ต), քաղաք Պհուկետ կղզու հարավ-արևելքում (Թաիլանդ), Պհուկետ նահանգի մայրաքաղաք։ 2020 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում էր 79,308 մարդ։ Այն ընդգրկում է Մյոնգ Պհուկետ շրջանի Թալաթ Յաի (թայ.-ตลาดใหญ่) և Թալաթ Նուեա (թայ.-ตลาดเหนือ) ենթաշրջանները (տամբոնները)։
Պհուկետը գտնվում է Բանգկոկից դեպի արևելք 862 կմ հեռավորության վրա[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պհուկետը Թաիլանդի ամենահին քաղաքներից մեկն է։ Այն Մալակկա թերակղզու արևմուտքում գտնվող կարևորագույն նավահանգիստ էր, որտեղ առաջին անգամ վայրէջք կատարեցին չինացի ներգաղթյալները։ Պհուկետի Հին Քաղաքը մի թաղամաս է՝ իր տասը փողոցների վրա գտնվող պատմական կառույցներով։ Այս հին կառույցները ցուցադրում են Պհուկետի երբեմնի բարգավաճումը։ Դրանք կառուցվել են այն ժամանակ, երբ անագի արդյունահանումը արդյունաբերության կարևոր ճյուղ էր համարվում կղզում։ Նրանց ճարտարապետական ոճը կոչվում է Չինա-Պորտուգալական, որի բնութագիրը մեկ կամ երկհարկանի շենքերն են՝ նեղ ճակատամասով, որը փոխհատուցվում է բավականաչափ խորությամբ։ Սալիկները, դռները, ծակոտկեն պատուհանները և ալյ հատվածներ ստեղծվել են չինական և եվրոպական ոճերի համատեղ ազդեցությամբ[2]։
Պհուկետի Հին Քաղաքը 2.7 կմ2 մակերեսով տարածք է, որը կազմում է ընդհանուր առմամբ 210 ռաի։
2019 թվականից Գեղարվեստի բաժանմունքը և Պհուկետի նահանգային իշխանությունները նախապատրաստել են մի առաջարկ՝ ուղղված ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությանը (ՅՈՒՆԵՍԿՕ)՝ ներառելու Պհուկետի Հին Քաղաքը Համաշխարհային Ժառանգության ցանկում։
2004 թվականի մարտի 13-ից Պհուկետը պաշտոնապես ստացել է քաղաքի կարգավիճակ և կոչվել է Պհուկետ Քաղաք։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը տեղակայված է Պհուկետ կղզու հարավ-արևելյան մասում՝ Անդամանյան ծովին պատկանող Պհուկետի ծոցի ափին։ Հեռավորությունը մայրաքաղաքից կազմում է 850 կմ։ Մոտակա քաղաքներն են՝ Կատու և Թալանգ, մոտակա վարչական կենտրոնը՝ Պհանգ Նգա (88 կմ)։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պհուկետը գտնվում է արևադարձային գոտում, դրա պատճառով էլ կլիմայի վրա մեծ ազդեցություն ունեն մուսսոնները։ Առանձնացվում են երկու սեզոն՝ անձրևոտ (հունիսից մինչև հոկտեմբեր), երբ փչում են հարավ-արևմտյան մուսսոնները, և չորային (նոյեմբերից մինչև մայիս)՝ հյուսիս-արևելյան մուսսոնների շրջանը։
Ավելի շատ տեղումներ թափվում են սեպտեմբերին (մինչև 410 մմ), ամենաչորային ամիսներն են հունվար, փետրվար, մարտ ամիսները (30 մմ տեղումներ)։ Ամենաշոգ ամիսը ապրիլն է, օդի ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 37 °C: Մնացած ամիսներին օրվա առավելագույն ջերմաստիճանը 28-30 °C է, իսկ նվազագույնը՝ 22-25 °C: Անձրևային սեզոնին փչում են ուժեղ քամիներ և հաճախ փոթորիներ են լինում։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական կրոնը բուդդիզմն է։ Բուդդիստական տաճարները քաղաքի տեսարժան վայրերն են ազգային միջազգային զբոսաշրջիկների համար։ Փողոցների երկայնքով կարելի է տեսնել մի քանի հինդուիստական տաճարներ Գանեշի և Բրահմայի արձաններով։
Դեմոգրաֆիա (ժողովրդագրություն)
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականից Պհուկետի բնակչությունն աճել է[3]։
Գնահատման ամսաթիվ | 31 դեկ 2005 | 31 դեկ 2010 | 31 դեկ 2015 | 31 դեկ 2019 |
---|---|---|---|---|
Բնակչություն | 74,208 | 75,720 | 78,421 | 79,308 |
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Thailand Travel Guide for Phuket». archive.is. 2013 թ․ հուլիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Chino-Portugal Architecture Building». web.archive.org. 2015 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «THAILAND: Major Cities, Towns & Communes».
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ http://www.phuketgazette.net/phuket-news/Phuket-Penang-become-twin-cities/35939
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պհուկետ (քաղաք)» հոդվածին։ |
|