Jump to content

Չադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Չադ (այլ կիրառումներ)
جمهورية تشاد
Jumhūriyyat Tshād'
République du Tchad
Չադի Հանրապետություն
Չադի դրոշ
Դրոշ
Նշանաբան՝
"Unité, Travail, Progrès"  (Ֆրանսերեն)
"Միավորվածություն, Աշխատանք, Զարգացում"
Ազգային օրհներգ՝ "La Tchadienne"
Մայրաքաղաք
և ամենամեծ քաղաք
Նջամենա
12°06′N, 15°02′E
Պետական լեզուներ Ֆրանսերեն, Արաբերեն
Կառավարում Հանրապետություն
 -  Նախագահ Իդրիս Դեբի Իտնո
 -  Վարչապետ Էմմանուել Նադինգար
Անխակություն Ֆրանսիաից 
 -  Հռչակված Օգոստոսի 11 1960 
 -  Ջրային (%) 1.9
Բնակչություն
 -  2005 նախահաշիվը 10,146,000  (75-րդ)
 -  1993 մարդահամարը 6,279,921 
ՀՆԱ (ԳՀ) 2005 գնահատում
 -  Ընդհանուր $15.260 միլիոն (128-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $1,519 (163-րդ)
ՄՆԶԻ (2004) 0.368 (ցածր) (171-րդ)
Արժույթ Կենտրոնական Աֆրիկայի ֆրանկ (XAF)
Ժամային գոտի WAT (ՀԿԺ+1)
 -  Ամռանը (DST) չօգտագործվում (ՀԿԺ+1)
Ազգային դոմեն .td
Հեռախոսային կոդ +235

Չադը (արաբերեն՝ تشاد, ֆրանսերեն՝ Tchad) պաշտոնական անվանումը՝ Չադի Հանրապետություն, ցամաքով շրջապատված, կենտրոնական Աֆրիկայում գտնվող երկիր է։ Այն սահմանակցում է Լիբիային՝ հյուսիսից, Սուդանին՝ արևելքից, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությանը՝ հարավից, Կամերունին և Նիգերիային՝ հարավ-արևմուտքից, և Նիգերին՝ արևմուտքից։

Նջամենա(ֆր. Ndjamena, արաբ.إنجامينا‎‎;) Մինչև 1973 թ. կոչվել է Ֆորտ-Լամի։ Ընկած է Շարի գետի աջ ափին։ Հիմնադրվել է 1900 թ. ին։

Ֆիզակաաշխարհագրական բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չադի տարածքը հիմնականում հարթավայրային է։ Հյուսիսային հատվածում է գտնվում Սահարա անապատը։ Հյուսիսում երկրի ամենաբարձր կետը Տիբեստի բարձրավանդակում է և կազմում է 3415 մետր։ Հյուսիս-արևելքում Էրդի և Էնեդի սարահարթերն են (բարձրությունը 1450 մետր), հարավ-արևելքում՝ Վադայի լեռնազանգվածը (բարձրությունը 1666 մետր)։

Երկրի հյուսիսում կլիման արևադարձային անապատային է, հարավային մասում՝ հասարակածային-մուսոնային։

Երկրի հյուսիսում չկան մշտական գետեր։ Հարավային մասում գետային ցանցի խտությունը հաստատուն է։ Գլխավոր գետը Շարին է, որը նավարկելի է և թափվում է Չադ լիճը։ Գետի ջրերը բարձրանում են սեզոնային անձրևներից` ողողելով հսկայական տարածքներ, առաջացնում են ճահիճներ, չոր սեզոնին դառնում են ծանծաղուտներ։

Հյուսիսային լանդշաֆտում, սահարյան մասում - կան քարոտ անապատներ՝ գրեթե զուրկ բուսականությունից որոնք հերթակայում են ավազոտ անապատներին։ Սրանք ունեն հազվադեպ հանդիպող բուսականություն՝ [[կարմրան|կարմրան, ակացիա, ուղտափուշ]]։ Օազիսում կա փյունիկյան արմավենի, աճեցնում են խաղող և ցորեն։ Հարավում, Սահելի գոտում, անապատային և կիսանապատային սավաններում կան նոսր խոտածածկույթներ և փշատերև թփերի մացառուտներ (հիմնականում ակացիա), հանդիպում են աարմավենիներ ու բաոբաբներ։ Հարավային ծայրամասում՝ տիպիկ սավաննաների գոտի է՝ բարձր խոտածածկով և անտառներով։ Գետի ողողվող մարգագետիններում և լճերի ափերին խոտածածկ ճահիճներ են։

Անապատի բուսականությունը աղքատ է։ Սավանաներում կան շատ խոշոր եղջերավոր կենդանիներներ՝ փղեր, ռնգեղջյուրներ, գոմեշներ, ընձուղտներ, այծքաղներ։ Գիշատիչներից հանդիպում են առյուծներ, ընձառյուծներ, շնագայլեր, բորենիներ։ Որոշ կենդանիներ հանդիպում են նաև անապատային զոնայի ծայրամասերում։ Շարի գետի վերին հոսանքում կան կապիկներ (պավիաններ և կոլոբուսներ), բազմաթիվ օձեր, մողեսներ, միջատներ։

Պատմություն և բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չադի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից։ IX–XIX դարերում գոյություն են ունեցել մի քանի պետություններ։ XIX դարի վերջից մինչև 1960 թվական Չադը եղել է Ֆրանսիայի գաղութը, իսկ 1960 թվականի օգոստոսին հռչակել է իր անկախությունը։ Չադում բնակվում են 140 տարբեր ժողովուրդներ և ազգություններ։ Բնակչության 50 %-ը բագիրմի, մբում, մաբա, միմի, տաբու ժողովուրդներն են։ Կան արաբներ, եվրոպական երկրներից ներգաղթածներ։ Բնիկները վարում են քոչվոր և կիսաքոչվոր կյանք։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անապատային տարածքները երկրագործության համար պիտանի չեն։ Գյուղատնտեսական հողահանդակները կազմում են երկրի տարածքի միայն 13 %-ը (հիմնականում՝ հարավում)։ Մշակում են բամբակենի, կորեկ, ցորեն, բրինձ, գետնանուշ, օազիսներում՝ փյունիկյան արմավենի։ Զբաղվում են քոչվորական և կիսաքոչվորական անասնապահությամբ։

Չադի հարավում հայտնաբերվել է Սաո մշակույթի (հիմնականում VIII—X դարերի) հուշարձաններ՝ բնակավայրերի մնացորդներ, կենցաղային խեցեղեն, մարդկանց և կենդանիների թրծակավե, բրոնզե արձանիկներ։ Հատկապես արտահայտիչ են ձևախախտված համաչափություններով մարդկային կավե գլուխները (հիմնականում X դար)։ Գյուղական բնակավայրերը կազմված են հողե պատերով կամ ցանկապատով շրջափակված, խիտ խմբավորված, կավածեփ պատերով, սրածայր տանիքներով, կլոր կամ ուղղանկյուն հատակագծով խրճիթներից։ Քաղաքներում տներն ունեն ներքին բակ, հարթ տանիք, շրջափակված են ատամնավոր պարիսպներով։ Զարգացած է ջուլհակությունը, ասեղնագործությունը, կաշեգործութունը, մետաղի մշակումը (նուրբ երկրաչափական զարդանախշով զենքեր, պղնձե և բրոնզե զարդեր, արծաթի դրվագում), բրուտագործությունը։

Ուշագրավ է Չադի երաժշտական մշակույթը, որը բնակչության էթնիկ խայտաբղետության հետևանքով խիստ բազմազան է։ Ազգային երաժշտական գործիքների մեջ մեծ թիվ են կազմում փայտից, կավից պատրաստված թմբուկները, զանգակները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 658
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չադ» հոդվածին։