Jump to content

Յ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յ, յ
ՏեսակՀայկական այբուբենի տառ
ՄեծատառՅ
Փոքրատառյ
Այբուբեն(ներ)Հայերեն այբուբեն
Տեղը այբուբենում21-րդ
Հնչույթյի
Հայերենի այբուբեն
Ա ա Ծ ծ Ջ ջ
Բ բ Կ կ Ռ ռ
Գ գ Հ հ Ս ս
Դ դ Ձ ձ Վ վ
Ե ե Ղ ղ Տ տ
Զ զ Ճ ճ Ր ր
Է է Մ մ Ց ց
Ը ը Յ յ Ւ ւ
Թ թ Ն ն Փ փ
Ժ ժ Շ շ Ք ք
Ի ի Ո ո և
Լ լ Չ չ Օ օ
Խ խ Պ պ Ֆ ֆ

Յ, յ (անվանում՝ յի), հայկական այբուբենի 21-րդ տառը։ Թվային արժեքը՝ «300»։

Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405-406 թվականներին։

Մաշտոցյան շրջանում Յ տառանշանը ուներ հնչյունային արժեք։ Օրինակ այն գրվել է ա-ից ու ո-ից հետո ու արտասանվել է։ Հետագա դարերում դադարել է արտասանվել այդ դիրքում, սակայն շարունակվել է գրվել։

Տառը դասական ուղղագրության մեջ բազմաթիվ շեղումներ է տալիս այլ տառանշանների հետ համեմատ, ինչը և դառնում է առանձին ուսումնասիրության առարկա Արիստակես Գրիչի կողմից գրված «Վերլուծութիւնք բացերեւապէս բազմազան բառից եւ բայից յոգնախումբ շարագրութեամբ» աշխատության մեջ։ Յ տառին է վերաբերվում աշխատության 10-րդ կետը։ Աշխատությունը հանդիսանում է հայերեն ուղղագրության բարեփոխման առաջին փորձը։

Մեսրոպյան ուղղագրության մեջ տառասկզբի Յ-ն ժամանակի ընթացքում հնչյունափոխվում է հո-ի։ Գործընթացը սկսվում է 13-րդ դարից ու վերջնականապես ավարտվում 17-18-րդ դարերում։

Գնաց ...ի գիւղն Անապատ, յանկարծակի յիվանդացաւ... (Ագուլեցի, 84):

Նույնը կատարվում է բառավերջի յ-ի հետ, որը դադարում է հնչել, իսկ այնուհետև նաև սկսում է չգրվել[1]։

Ժամանակակից արևելահայերենում յ-ն բառամիջում գրվում է ա-ից ու ո-ից հետո, եթե դրան հաջորդում է ձայնավոր հնչյուն։

Արլ. Արմ.
Dots
13456
Dots
156

Յունիկոդում ներկայացված է՝

  • մեծատառ՝ «Յ». U+0545
  • փոքրատառ՝ «յ». 0575

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ա. ԱԲԱՋՅԱՆ, Ն. ԴԻԼԲԱՐՅԱՆ, Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ, Ն. ՊԱՐՈՆՅԱՆ, Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ (2019). ՄԻՋԻՆ ՀԱՅԵՐԵՆԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ-ՔՐԵՍՏՈՄԱՏԻԱ. Երևան: ԵՊՀ հրատարակչություն.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)