Jump to content

Համբուրգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Համբուրգ
գերմ.՝ Hamburg[1]
Դրոշ Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ՀամայնքԳերմանիա
Ներքին բաժանումԱլտոնա, Բերգերդորֆ, Այմսբյուտել, Համբուրգ Միտտե, Հարավային Համբուրգ, Հարբուրգ և Վանդսբեկ
Առաջին հիշատակում810
Մակերես755,09 կմ²
ԲԾՄ6±1 մետր
Բնակչություն1 892 122 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[2][3]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ040 և 04721
Փոստային դասիչ20095–21149, 22041–22769 և 27499
Ավտոմոբիլային կոդHH
Պաշտոնական կայքhamburg.de(գերմ.) և hamburg.com(անգլ.)
Համբուրգ (Գերմանիա)##
Համբուրգ (Գերմանիա)

Համբուրգ[4] (գերմաներեն՝ Hamburg), մեծությամբ Գերմանիայի երկրորդ քաղաքն է (Բեռլինից հետո), յոթերորդ խոշորագույնը Եվրամիությունում և առավել բնակեցված քաղաքը Եվրոպական միության ոչ մայրաքաղաքների մեջ։

Համբուրգը խոշոր նավահանգստային քաղաք է։ Նրա բնակչությունը գերազանցում է 1.7 միլիոնը, իսկ Համբուրգ Մետրոպոլիտան մարզը ունի ավելի քան 5 միլիոն բնակիչ։ Քաղաքը գտնվում է Էլբա գետի մոտ։ Համբուրգը համարվում է տրանսպորտային հանգույց՝ լինելով 2-րդ խոշորագույն նավահանգիստը Եվրոպայում։ Այն հանդիսանում է ԶԼՄ-ների և արդյունաբերության կենտրոն։ Ռադիո և հեռուստաալիքներ հեռարձակող Norddeutscher Rundfunk Gruner + Jahr և Spiegel-Verlag համարվում են Համբուրգի մեդիա դաշտի կարևորագույն սյուները։

Համբուրգը դարեր շարունակ եղել է կարևոր ֆինանսական կենտրոն և համարվում է աշխարհում երկրորդ հնագույն բանկի՝ Berenberg Bank-ի նստավայրը։

Հիմնադրել է ֆրանկների կայսր Կարլոս Մեծը 811 թվականին ձկնորսական գյուղի տեղում՝ որպես պաշտպանական կետ։ Անվանումը, որ կազմված է ստորին գերմաներեն Ham ― «խորշ» և Burg ― «ամրացված քաղաք» բառերից, նշանակում է «ամրության խորշի ափին»[5]։

Համբուրգն ունի օվկիանոսային կլիմա։ Ձյուն այստեղ շատ հազվադեպ է տեղում, սովորաբար տարվա մեջ մեկ կամ երկու անգամ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.onomastik.com/on_geschichte_hamburg.php (գերմ.)
  2. https://www.statistik-nord.de/fileadmin/Dokumente/Statistische_Berichte/bevoelkerung/A_I_3_j_H/A_I_3_j22_HH.xlsx
  3. Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2022 (գերմ.)DESTATIS, 2023.
  4. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 51. ISBN 99941-56-03-9.
  5. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 110
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համբուրգ» հոդվածին։