Կառլ Վիրտանեն
Արտաքին տեսք
Կառլ Վիրտանեն Carl Alvar Wirtanen | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 11, 1910 Կենոշա, Վիսկոնսին, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 7, 1990 (79 տարեկան) Սանտա Քրուզ, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Լիկի աստղադիտարան |
Ալմա մատեր | Վիրջինիայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1] |
Ամուսին(ներ) | Edith Wirtanen? |
Կառլ Վիրտանեն (անգլ.՝ Carl Alvar Wirtanen, նոյեմբերի 11, 1910, Կենոշա, Վիսկոնսին, ԱՄՆ - մարտի 7, 1990, Սանտա Քրուզ, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի աստղագետ, աշխատել է Լիկի աստղադիտարանում։
Աստերոիդների և գիսաստղերի հայտնաբերող, աշխատել է Լիկի աստղադիտարանում։ 1947-1950 թվականները հայտնաբերել է ընդհանուր առմամբ 8 աստերոիդ[2]։ Նրա հայտնաբերած աստերոիդների մեջ երեքը պատկանում են Ապոլոնների խմբին՝ (29075) 1950 DA, (1685) Տորո և (1863) Անտինոս։
Վիրտանենը նաև հայտնաբերել է կարճ պարբերությամբ 46P/Վիրտանենի գիսաստղը։ Դոնալդ Շեյնի հետ համատեղ ստեղծել է գալակտիկաների կատալոգ։
Նրա պատվին է անվանվել (2044) Վիրտ աստերոիդը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ «Փոքր մոլորակների հայտնաբերողներ». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Biografia Carla Alvara Wirtanena (անգլ.)
Կատեգորիաներ:
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Նոյեմբերի 11 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Մարտի 7 մահեր
- 1990 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Վիրջինիայի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի աստղագետներ
- Աստերոիդ հայտնաբերողներ
- 20-րդ դարի աստղագետներ
- Գիսաստղ հայտնաբերողներ
- Ամերիկացի գիտնականներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին