Դինո Ռիզի
Դինո Ռիզի | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | դեկտեմբերի 23, 1916[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Միլան, Իտալիայի թագավորություն[4] |
Վախճանի թիվ՝ | հունիսի 7, 2008[5][1][2][…] (91 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Հռոմ, Իտալիա[4] |
Քաղաքացիություն՝ | Իտալիա Իտալիայի թագավորություն |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, սցենարիստ և հոգեբույժ |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0728271 |
Դինո Ռիզի (իտալ.` Dino Risi, դեկտեմբերի 23, 1916[1][2][3][…], Միլան, Իտալիայի թագավորություն[4] - հունիսի 7, 2008[5][1][2][…], Հռոմ, Իտալիա[4]), իտալացի կինոռեժիսոր և սցենարիստ։ Մարիո Մոնիչելլիի, Լուիջի Կոմենչինիի, Նաննի Լոյի և Էտտորե Սկոլայի հետ միասին, Դինո Ռիզին համարվում է իտալական կատակերգության առաջատար ռեժիսորներից մեկը։
Կենսագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Տասներկու տարեկանում Դինո Ռիզին զրկվել է ծնողներից։ Նրա խնամքով զբաղվել են բարեկամները։ Ստացել է բժշկական կրթություն, իսկ հետագայում դարձել հոգեբույժ։ Նրա երկու եղբայրները` Նելոն և Ֆերնանդոն, նույնպես աշխատել են կինոյի բնագավառում։
Իր ստեղծագործական կյանքը Դինո Ռիզին սկսել է որպես ռեժիսորներ Մարիո Սոլդատիի և Ալբերտո Լատուադայի օգնական։ 1940-ական թվականներին նկարահանել է կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր և հատուկ ուշադրության արժանացել Վենետիկի կինոփառատոնում։ 1952 թվականին նկարահանել է իր առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը։
1967 թվականին նրա ««Սուրբ Յանուարիուս» գործողությունը» կինոնկարն արժանացել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի արծաթե մրցանակին։ Չնայած այն հանգամանքին, որ Դինո Ռիզին նկարահանել է հիմնականում կատակերգություններ, սակայն նրա ամենահայտնի ֆիլմը 1974 թվականին նկարահանված «Կնոջ բույրը» ոչ կատակերգական կինոնկարն էր։ Այդ ֆիլմի համար նա երկու անվանակարգերում ներկայացվել է «Օսկար» մրցանակի։ 2002 թվականին կինեմատոգրաֆում ունեցած ներդրումների համար արժանացել է «Ոսկե առյուծ» մրցանակի։
Դինո Ռիզին ունի երկու որդի` Կլաուդիոն և Մարկոն (ռեժիսոր)։ Նա մահացել է 2008 թվականի հունիսի 7-ին` 91 տարեկանում։
Մասնակի ֆիլմագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում |
---|---|---|
1953 | Հույսի ծառուղին | Il viale della speranza |
1953 | Սերը քաղաքում | L'amore in città |
1954 | Արձակուրդներ գանգստերի համար | Vacanze col gangster |
1955 | Վեներայի նշանը | Il segno di Venere |
1955 | Հաց, սեր և... | Pane, amore e... |
1956 | Աղքատ են, բայց գեղեցիկ | Poveri ma belli |
1957 | Գեղեցիկ են, բայց աղքատ | Belle ma povere |
1957 | Անհնարին Իզաբելլան | La nonna Sabella |
1958 | Վենետիկը, լուսինը և դու | Venezia, la luna e tu |
1959 | Միլիոնատեր աղքատները | Poveri milionari |
1959 | Ամուրին | Il vedovo |
1960 | Սերը Հռոմում | Un amore a Roma |
1960 | Դերասանը | Il mattatore |
1961 | Փակ դռներից այն կողմ | A porte chiuse |
1961 | Դժվար կյանք | Una vita difficile |
1962 | Վազանց | Il sorpasso |
1962 | Արշավ դեպի Հռոմ | La marcia su Roma |
1963 | Հրեշները | I mostri |
1963 | Հաջողություն | Il successo |
1964 | Հինգշաբթի | Il giovedì |
1965 | Գաուչո | Il gaucho |
1965 | Բարդույթներ | I complessi |
1965 | Տիկնիկները | Le bambole |
1965 | Լողափի հովանոցը | L'ombrellone |
1966 | «Սուրբ Յանուարիուս» գործողությունը | Operazione San Gennaro |
1966 | Մեր ամուսինները | I nostri mariti |
1967 | Վագրը | Il tigre |
1968 | Մարգարեն | Il profeta |
1968 | Սպանիր ինձ համբույրներով (Մինչ հագենալդ` գզգզիր ինձ համբույրներով) | Straziami, ma di baci saziami |
1969 | Մերկացնելով աչքերով | Vedo nudo |
1969 | Նորմալ երիտասարդություն | Il giovane normale |
1970 | Քահանայի կինը | La moglie del prete |
1971 | Մենք` կանայքս, այդպիսին ենք | Noi donne siamo fatte così |
1971 | Իտալական ժողովրդի անունից | In nome del popolo italiano |
1973 | Կծիր ու փախիր | Mordi e fuggi |
1973 | Անմիտ սեքս | Sessomatto |
1974 | Կնոջ բույրը | Profumo di donna |
1976 | Սպիտակ հեռախոսներ | Telefoni bianchi |
1976 | Կորսված հոգին | Anima persa |
1977 | Եպիսկոպոսի սենյակը | La stanza del vescovo |
1977 | Նոր հրեշներ | I nuovi mostri |
1978 | Առաջին սերը | Primo amore |
1979 | Թանկագին հայրիկ | Caro papà |
1980 | Ես լուսանկարվողունակ եմ | Sono fotogenico |
1980 | Կիրակնօրյա սիրեկաններ | Les séducteurs |
1981 | Սիրո ուրվականը | Fantasma d'amore |
1982 | Սեքս` և հաճույքով | Sesso e volentieri |
1984 | Կյանքը շարունակվում է | ...e la vita continua |
1984 | Դագոբեր | Le bon roi Dagobert |
1985 | Անմիտը պատերազմում | Scemo di guerra |
1986 | Կատու մականունով կոմիսարը | Il commissario Lo Gatto |
1987 | Թերեզան | Teresa |
1987 | Կառլա | Carla. Quattre storie di donne |
1988 | Կյանքի արատ | Il vizio di vivere |
1989 | Երկու կին | La ciociara |
1990 | Խնդրում եմ չանհանգստանալ (Սիրո վալսը) | Tolgo il disturbo |
1990 | Մեծահասակ երեխաներ | Vita coi figli |
1992 | Սիրո առաքելությունը | Missione d'amore |
1996 | Երիտասարդ են և գեղեցիկ | Giovani e belli |
2002 | Միս Իտալիա | Le ragazze di Miss Italia |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #119178699 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.upi.com/Entertainment_News/2008/06/09/Director_Dino_Risi_dead_at_90/UPI-98881213054105/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դինո Ռիզի» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 23 ծնունդներ
- 1916 ծնունդներ
- Միլան քաղաքում ծնվածներ
- Հունիսի 7 մահեր
- 2008 մահեր
- Հռոմ քաղաքում մահացածներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- «Սեզար» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Իտալացի ռեժիսորներ
- Իտալացի կինոռեժիսորներ
- Իտալացի սցենարիստներ
- Իտալացի հոգեբույժներ
- Եվրոպական ակադեմիայի անդամներ