Ալեքսանդր Սախիև
Ալեքսանդր Սախիև | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 17 (30), 1909 Վլադիկավկազ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | անհայտ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գիտնական |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Պարգևներ |
Ալեքսանդր Սերգեյի Սախիև, (դեկտեմբերի 17 (30), 1909, Վլադիկավկազ, Ռուսական կայսրություն - անհայտ), մեքենաշինության բնագավառի հայ խորհրդային գիտնական։ ՌՍՖՍՀ գիտական և տեխնիկական վաստակավոր գործիչ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1952)։
Ավարտել է Մոսկվայի երկաթուղային տրանսպորտի ինժեներների (1930) և քիմիական մեքենաշինության (1932) ինստիտուտները։ 1942 թվականից աշխատում է Մոսկվայի տարրօրգանական միացությունների քիմիայի և տեխնոլոգիայի ինստիտուտում։ Հիմնական աշխատանքները վերաբերում են սիլիցիում-օրգանական միացությունների, տետրաէթիլ կապարի արտադրական ստացման եղանակների մշակմանը։ Հեղինակ է ավելի քան 150 գյուտերի և արտոնագրերի, որոնց մի մասը ներդրվել է արտադրության մեջ։ ՍՍՀՄ պետական մրցանակակիր (1959)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 131)։ |