Ազազի ճակատամարտ
Թվական | հունիսի 11, 1125 |
---|---|
Մասն է | Խաչակրաց արշավանքներ |
Վայր | Ազազի մոտակայքում, հյուսիսային Սիրիա |
Արդյունք | Խաչակիրների հաղթանակ |
Հակառակորդներ | |
Եդեսիայի կոմսություն Տրիպոլիի կոմսություն Անտիոքի դքսություն Երուսաղեմի թագավորություն Կիլիկյան Հայաստան | Հալեպ Մոսուլի աթաբեկություն |
Հրամանատարներ | |
Բալդուին II Լևոն Ա Ժոսլեն I Պոնս | Բուրզուկի |
Կողմերի ուժեր | |
Մոտ 3100 | Անհայտ, սակայն առավել խոշոր |
Ռազմական կորուստներ | |
Անհայտ | Անհայտ |
Ընդհանուր կորուստներ |
Ազազի ճակատամարտ, ռազմական ընդհարում խաչակիրների և սելջուկների միջև ժամանակակից Սիրիայի Ազազ քաղաքի մոտ։ Տեղի է ունեցել 1125 թվականի հունիսի 11-ին։
Նախադրյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1118 թվականին Եդեսիայի կոմս Ժոսլենը Հալեպի աթաբեկ Իլ-Գազիից գրավել էր հյուսիսային Սիրիայում Ազազ քաղաքը։ Հաջորդող տարվա հունիսին Անտիոքի դքսության ռեգենտ Սալերնոյի իշխան Ռոժերի գլխավորությամբ խաչակիրները ջախջախվեցին Արյունոտ դաշտի ճակատամարտում, իսկ 1123 թվականի ապրիլի 18-ին Եդեսիա ուղևորվելիս գերի ընկավ Երուսաղեմի արքա Բալդուինը։ 1124 թվականի հոկտեմբերի 19-ին Բալդուինը, ով 80,000 դինարի դիմաց ազատվել էր Խարբերդում միամյա գերությունից, սկսեց Հալեպի պաշարումը։
Ճակատամարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հալեպին օգնության շարժվեց Մոսուլի աթաբեկ Բուրզուկին։ Նրա ճնշման տակ խաչակիրները ստիպված դադարեցրին պաշարումը և նահանջեցին։ Ապա Բուրզուկին պաշարեց Եդեսիայի կոմսության Զերդան բնակավայրը։ Բալդուինը, հայոց իշխան Լևոն Ա-ն[1], Ժոսլենը, Տրիպոլիի կոմս Պոնսը ճակատամարտ տվեցին Բուրզուկիին Ազազ քաղաքի մոտակայքում։ Խաչակիրների զորքը կազմված էր 1100 ասպետներից և 2000 հետևակայիններից, իսկ մուսուլմանների ուժերը բազմակի անգամ գերազանցում էին նրանց։
Բալդունիը ձևացրեց թե նահանջում է և սելջուկներին դուրս բերեց քաղաքի շրջակայքում գտնվող բաց դաշտ, որտեղ և մարտի բռնվեց նրանց հետ։ Երկարատև ու արյունոտ ճակատամարտում սելջուկները ջախջախվեցին։ Վերջինների թողած հարուստ ավարի շնորհիվ Բալդուինը ետ գնեց մուսուլմաններից բազմաթիվ գերիների, այդ թվում Եդեսիայի ապագա կոմս Ժոսլեն II-ին։
Հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազազում տարած հաղթանակի շնորհիվ խաչակիրները տարածաշրջանում մասնակիորեն վերականգնեցին Արյունոտ դաշտի ճակամարտում կրած պարտության հետևանքով կորցրած ազդեցությունը։ 1128 թվականին Հալեպի և Մոսուլի ուժերը միավորվեցին հզոր հրամանատար Զենգիի գլխավորությամբ, և խաչակիրները սկսեցին կորցնել իրենց դիրքերը հյուսիսային Սիրիայում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լրացուցիչ ընթերցանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Smail, R. C. (1995) [1956], Crusading Warfare 1097-1193, New York: Barnes & Noble Books, ISBN 1-56619-769-4