Jump to content

Ջեյսոն Դերուլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյսոն Դերուլո
Դերուլոն 2013 թվականի դեկտեմբերին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունJason Derulo
Ի ծնե անունՋեյսոն Ջոել Դեսրուլո
Նաև հայտնի է որպեսJason Derulo
Ծնվել էսեպտեմբերի 21, 1989 (35 տարեկան)
Մայամի, Ֆլորիդա
Երկիր ԱՄՆ
ԺանրերR&B, հիփ հոփ, փոփ
ՄասնագիտությունԵրգիչ, երգերի հեղինակ, պարող
Երգչաձայնտենոր
ԳործիքներՎոկալ
Գործունեություն2006-ներկա
ԼեյբլAtlantic Records, Asylum Records, Warner Bros. Records, Beluga Heights Records, TM3 Records, Music Online Entertainmentz, Geffen Records, Slip-N-Slide Records
ԿրթությունDillard High School? և American Musical and Dramatic Academy?
Պարգևներ
Կայքjasonderulo.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Jason Derulo Վիքիպահեստում

Ջեյսոն Ջոել Դեսրուլո (անգլ.՝ Jason Joel Desrouleaux, սեպտեմբերի 21, 1989(1989-09-21)[1][2], Միրամար, Բրովարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[3]), ավելի հայտնի է որպես Ջեյսոն Դերուլո (անգլ.՝ Jason Derulo), ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ և պարող։ 2009 թվականին իր անհատական երաժշտական կարիերան սկսելուց ի վեր ամբողջ աշխարհում վաճառել է ավելի քան 30 միլիոն սինգլ։ 2010 թվականի մարտին թողարկել է իր դեբյուտային ստուդիական ալբոմը՝ «Jason Derulo», որին հաջորդում է «Future History» անվանումը կրող երկրորդ ալբոմը 2011 թվականի սեպտեմբերին։ Նրա երրորդ ստուդիական ալբոմը, որը կոչվում է «Tattoos», թողարկվել է 2013 թվականի սեպտեմբերին։ Ջեյսոնի «Everything Is 4» կոչվող չորրորդ ալբոմը թողարկվել է 2015 թվականի մայիսին։

Ջեյսոն Ջոել Դեսրուլոն ծնվել է 1989 թվականի սեպտեմբերի 21-ին Մայամիում, Ֆլորիդա։ Նրա ծնողները հայիթացիներ են[4][5]։ Նա ընտանիքի երեք երեխաներից ամենաերիտասարդն է[6]։

2006-12: «Jason Derulo» և «Future History»

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեյսոն Դերուլոն 2010 թվականին
Դերուլոն 2011 թվականին

Ջեյսոն Դերուլոն իր երաժշտական կարիերան սկսել է երգեր գրելով այնպիսի կատարողների համար, ինչպիսիք են՝ Դիդդի, Լիլ Ուեյն, Շոն Քինգսթոն, Կեսի Վենտուրա և այլք[7]։ 2006 թվականին նա հաղթում է Showtime at the Apollo հեռուստաշոուում[8], իսկ ավելի ուշ երաժշտական պրոդյուսեր Ջեյ Ար Ռոտեմի հետ ծանոթանալուց հետո, նա ստորագրում է պայմանագիր Beluga Heights Records և Warner Bros. Records ձայնագրման լեյբլների հետ։ Ջեյ Ար Ռոտեմը, HitQuarters հրատարակչության հետ հարցազրույցում խոսելով Ջեյսոնի մասին, ասել է․ «Ջեյսոն Դերուլոն ունի ամենատպավորիչ աշխատանքային էթիկաներից մեկը, որ ես երբևէ հանդիպել եմ»[9]։

2009 թվականի օգոստոսի 4-ին թողարկվում է Ջեյսոնի դեբյուտային՝ «Whatcha Say» սինգլը, որը գլխավորում է Billboard Hot 100 հիթ շքերթը[10]։ 2009 թվականի դեկտեմբերի 8-ին նա թողարկում է «In My Head» սինգլը, որը Billboard Hot 100-ում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը[10]։ Նույն տարվա դեկտեմբերից մինչև 2010 թվականի հունվարը նա նաև ելույթներ էր ունենում երգչուհի Լեդի Գագայի շրջագայության ժամանակ[11]։ 2010 թվականի փետրվարի 24-ին թողարկվում է «Ridin' Solo» սինգլը, որը Billboard Hot 100-ում 9-րդ հորիզոնականն է զբաղեցնում[10]։

2010 թվականի փետրվարի 26-ին Ջեյսոնը թողարկում է իր դեբյուտային ստուդիական ալբոմը՝ «Jason Derulo»[12]: Այն Billboard 200 ալբոմների հիթ շքերթում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը[13]։ Ալբոմը գովազդելու համար նա նաև սկսում է իր համերգային շրջագայությունների շարքը, որը սկսվում է 2010 թվականի օգոստոսին և ավարտվում է 2011 թվականի մարտին[14]։

2011 թվականի սեպտեմբերի 16-ին թողարկվում է Ջեյսոնի երկրորդ՝ «Future History» կոչվող ստուդիական ալբոմը[15]։ Այն Billboard 200-ում զբաղեցնում է 29-րդ հորիզոնականը[16], իսկ ալբոմի «Don't Wanna Go Home», «It Girl» և «Breathing» երգերը զբաղեցնում են հորիզոնականներ միջազգային մի շարք հիթ շքերթներում։ 2012 թվականի ամռանը Ջեյսոնը ամերիկացի երգչուհի Քելլի Ռոուլենդի հետ միասին հանդիսացել են ժյուրի ավստրալիական «Everybody Dance Now» պարային հեռուստածրագրում[17]։

2013-2015: «Tattoos» և «Everything Is 4»

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերուլոն 2013 թվականի դեկտեմբերին:

2013 թվականի սեպտեմբերի 20-ին թողարկվեց Դերուլոյի «Tattoos» անվանումը կրող երրորդ ստուդիական ալբոմը[18]։ Ալբոմի «Talk Dirty» սինգլը, որը համագործակցություն է ռեփեր Թու Չեյնսի հետ, Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը և դարձավ հիթ[10]։ Այն նաև զբաղեցրեց առաջին հորիզոնականը Ավստրալիայի, Գերմանիայի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի և մի քանի այլ երկրների հիթ շքերթներում[19]։ Ալբոմի «Wiggle» սինգլը, որում իր մասնակցությունն ունի նաև ռեփեր Սնուփ Դոգը, զբաղեցրեց հինգերորդ հորիզոնականը Billboard Hot 100 հիթ շքերթ և նույնպես դարձավ հիթ[10]։ Հիթ շքերթներում նաև հաջողություն ունեցան ալբոմի «The Other Side», «Marry Me» և «Trumpets» սինգլները[10]։ Ալբոմը գովազդելու նպատակով Դերուլոն 2014 թվականի փետրվարից սկսեց իր համերգային շրջագայությունների շարքը[20]։ Նույն տարվա ապրիլին «Tattoos» ալբոմը վերաթողարկվեց «Talk Dirty» անվամբ[21]։

2015 թվականի մայիսի 29-ին վաճառքի դուրս եկավ Դերուլոյի «Everything Is 4» կոչվող չորրորդ ստուդիական ալբոմը[22]։ Ալբոմի «Want to Want Me» սինգլը Billboard Hot 100-ում զբաղեցրեց հինգերորդ հորիզոնականը[10], սակայն գլխավորեց Ավստրիայի[23], Իսրայելի[24], Մեծ Բրիտանիայի[25] և մի քանի այլ երկրների հիթ շքերթներ։ 2015 թվականի հունիսին սկսվեց ամերիկյան «Պարիր, թե կարող ես» (անգլ.՝ So You Think You Can Dance) նախագծի 12-րդ եթերաշրջանը, որտեղ Դերուլուն ընդգրկվել էր ժյուրիի կազմում[26]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Jason Derulo» (2010)
  • «Future History» (2011)
  • «Tattoos» (2013)
  • «Everything Is 4» (2015)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Internet Movie Database — 1990.
  2. Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Allmusic — 1991.
  4. Vena, Jocelyn (2010 թ․ հունվարի 21). «Jason Derulo Talks About His Uncle's Experience in Haiti». MTV. Արխիվացված է օրիգինալից 2014-02-02-ին. Վերցված է 2015-01-03-ին.
  5. Kondolojy, Amanda (2013 թ․ մայիսի 7). «E! Premieres The Untold Story: Jason Derulo Tuesday May 14 at 10 PM». TVbytheNumbers. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
  6. «Jason Derulo Biography». The Famous People. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 5-ին.
  7. «Heartbreak tale pays off for singer Jason Derulo». Reuters. 2009 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 4-ին.
  8. Jackson, Eboyne. «Grit and Sacrifice Pay Off for Jason Derulo». Amour Créole Magazine.
  9. «Interview With JR Rotem». HitQuarters. 2010 թ․ ապրիլի 4. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 «Jason Derulo - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 21-ին.
  11. Vena, Jocelyn (2009 թ․ հոկտեմբերի 20). «Exclusive: Jason DeRulo To Tour With Lady Gaga». MTV (Viacom). Արխիվացված է օրիգինալից 2009-10-22-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 22-ին.
  12. Praxis Media. «Radio1 Rodos Greece ::: UK Forthcoming Albums ::: Charts, DJ Promos, Dance, Lyrics, Free Mp3 Samples Downloads». Radio1.gr. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 5–ին-ին.
  13. «Jason Derulo's first week sales are…». the305. 2010 թ․ մարտի 11. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 14-ին.
  14. «Jason Derulo to Embark on Major U.S. Headlining Tour on September 27th, 2010». Warner Bros. Records. Marketwired. 2010 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5-ին.
  15. «Future History: Jason Derulo». Amazon.de. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 20-ին.
  16. Langhorne, Cyrus (2011 թ․ հոկտեմբերի 5). «J. Cole Sidelines The Competition, Phonte Starts Off Strong, 9th Wonder Floats To The Chart». Sohh.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.
  17. «Sarah Murdoch, Jason Derulo & Kelly Rowland Join "Everybody Dance Now"». Throng. 2012 թ․ հունիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 11-ին.
  18. «Jason Derulo: 'Tattoos' - Album review». Digital Spy. 2013 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2016 թ․ մարտի 29-ին.
  19. «Top 5 Songs for Week Ending April 19». Voice of America. 2014 թ․ ապրիլի 18. Վերցված է 2016 թ․ մարտի 29-ին.
  20. «Jason kicks of the Tattoos World Tour!». Jasonderulo.com. 2014 թ․ փետրվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 29-ին.
  21. «Jason Derulo Announces New Album, 'Talk Dirty'». Billboard. 2014 թ․ մարտի 17. Վերցված է 2016 թ․ մարտի 29-ին.
  22. «Everything is 4 by Jason Derulo». iTunes. Վերցված է 2016 թ․ մարտի 29-ին.
  23. «Jason Derulo - Want To Want Me». Austriancharts.at. Վերցված է 2016 թ․ մարտի 29-ին.
  24. «Weekly Charts». Mediaforest.biz. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 29-ին.
  25. «Official Singles Chart Top 100». Official Charts Company. Վերցված է 2016 թ․ մարտի 29-ին.
  26. «So You Think You Can Dance Replacing Mary Murphy with Paula Abdul, Jason Derulo». TV Guide. 2015 թ․ հունվարի 22. Վերցված է 2016 թ․ մարտի 29-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյսոն Դերուլո» հոդվածին։